Օսունա (իսպ.՝ Osuna), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Սևիլյա պրովինցիայի մեջ՝ Անդալուսիա ինքնավար համայնքում։

Մունիցիպալիտետ
Օսունա
Osuna
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԵրկրամասԱնդալուսիա
ՊրովինցիաՍևիլյա
ՀամայնքՍիեռա Սուր դե Սևիլյա
Մակերես592 կմ²
ԲԾՄ282 մ
Կլիմայի տեսակՄիջերկրածովյան կլիմա տաք ամառներով
Բնակչություն17926 մարդ (2010)
Խտություն29,4 մարդ/կմ²
Ազգային կազմUrsaonense
Ursaonés, sa
Osunense, sa
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+34) 954
Փոստային դասիչ41640
Ավտոմոբիլային կոդSE
Պաշտոնական կայքayto-osuna.org
Օսունա (Իսպանիա)##
Օսունա (Իսպանիա)

Պատմություն խմբագրել

Քաղաքն արաբական խալիֆայության ժամանակահատվածում կոչվել է Օքսոն։ 1239 թվականին գրավվել է կաստիլիացիների կողմից և հանձնվել է որպես կարևոր պաշտպանական ամրոց։ XV դարում Պեդրո Գիրոնը այն ճանաչում է որպես անձնական սեփականություն։ Հետագայում նրա ծոռը դառնում է Օսունի առաջին հերցոգ։ Խրիոնովների տոհմը շարուանկել է տիրել Օսունին մինչև XIX դարը։

Վիճակագրություն խմբագրել

Մունիցիպալիտետը գտնվում է Սիեռա Սուր դե Սևիլյայում։ Զբաղեցնում է 592 կմ² տարածք։ Բնակչությունը կազմում է 17926 մարդ ըստ 2010 թվականին տեղի ունեցած մարդահամարի տվյալների։ Մունիցիպալիտետը վարչական կենտրոնից գտնվում է 86 կմ հեռավորության վրա։

Բնակչություն խմբագրել

Բնակչության թվաքանակ
1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007
17 306 17 306 17 290 17 221 17 238 17 285 17 345 17 431 17 594 17 698

Հեռավորությունն այլ վայրերից խմբագրել

Տարածք Հեռավորությունը կմ-ով
Մադրիդ 374
Սևիլյա 81
Մուրսիա 360
Բիլբաո 695
Բարսելոնա 778
Սարագոսա 611
Պալմա 724
Մալագա 84[1]

Հայտնի բնիկներ և բնակիչներ խմբագրել

  • Խուան Մանուել դե Այալա - Իսպանիայի ծովային սպա, հետազոտող։ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցում գտնվող (Կալիֆորնիա նահանգին մոտ, ԱՄՆ) Ալկատրաս կղզու հայտնաբերող։
  • Ֆեռնանդո Մոնտեսինոս - XVII դար ի իրավաբան, պատմաբան և երկրաբան։ Արժանացել է բարոն Մյունխհաուսենի հարավամերիկյան կչմանը Պերուի հնդկացիների վերաբերյալ արժեքավոր պատմական և ազգագրական փաստերի հավաքման համար։

Ֆիլմ խմբագրել

Օսունում են տեղի ունեցել իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ Միքելանջելո Անտոնիոնիի «Մասնագիտությունը լրագրող» 1975 թվականի գեղարվեստական ֆիլմի նկարահանման վերջին դրվագները։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղում խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսունա» հոդվածին։