Օսմանյան լեյտենանտը (անգլ.՝ The Ottoman Lieutenant), Առաջին համաշխարհային պատերազմի մասին պատմող թուրք-ամերիկյան դրամա, որի ռեժիսորն է Ջոզեֆ Ռուբենը, իսկ սցենարի հեղինակը՝ Ջեֆ Սթոքվելը։ Գլխավոր դերերում խաղում են Միխիլ Հյույսմանը, Հերա Հիլմարը, Ջոշ Հարթնեթը և Բեն Քինգսլին։ Ֆիլմը 2016 թվականի դեկտեմբերին ներկայացվել է Օսկար կինոմրցանակի համար պայքարի, իսկ պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 10-ին[1]։

Օսմանյան լեյտենանտը
անգլ.՝ The Ottoman Lieutenant
Երկիր ԱՄՆ
 Թուրքիա
Ժանրդրամա
Թվական2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոզեֆ Ռուբեն
ԴերակատարներՄիխիլ Հեյսման, Հերա Հիլմար, Ջոշ Հարթնեթ, Բեն Քինգսլի, Հալուկ Բիլգիներ և Աֆիֆ Բեն Բադրա
ԵրաժշտությունՋեֆ Զանելլի
ՄոնտաժԷնդրյու Մոնդշեյն
Պատմվածքի վայրԹուրքիա
Տևողություն106

Սցենար խմբագրել

Օսմանյան լեյտենանտը ֆիլմը ամերիկյան դրամա է, որը պատմում է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացի բուժքրոջ (Հերա Հիլմար) և թուրք զինվորականի (Միխիլ Հյույսման) սիրո պատմությունը։

Դերասանական կազմ խմբագրել

Արտադրություն խմբագրել

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2015 թվականի ապրիլին։ Ֆիլմը նկարահանվել է Պրահայում, Կապադովկիայում և Ստամբուլում։ Ֆիլմի կոմպոզիտորն է Ջեֆ Զանելին[2]։

Քննադատություններ խմբագրել

Օսմանյան լեյտենանտը ֆիլմը արժանացել է բազմաթիվ քննադատությունների։ Rotten Tomatoes կայքը ֆիլմի հաջողությունը գնահատել է 21%՝ տալով 10 հնարավոր բալերից 3.6[3]։

Որոշ կինոքննադատներ նշել են, որ ֆիլմը ակտիվորեն ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ «Variety» ամսագրի իր հոդվածում Դեննիս Հարվին նշել է, որ «Թուրքական հովանավորչությամբ նկարահանված ֆիլմը նպատակ ունի թե պատմականորեն, թե քաղաքականորեն և թե բարոյականորեն ժխտել Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 1915 թվականին։ Ինչ էլ որ լինի, պատերազմը բացասական երևույթ է»[4]։

«Slant Magazine» ամսագրի իր հոդվածում Քեյթ Ուաթսոնն էլ գրել է, որ Օսմանյան լեյտենանտը ռոմանտիկ դրաման իր առջև նպատակ է դրել ժխտելու Հայոց ցեղասպանությունը։ Դա իրադարձություն է, որը թուրքական կառավարությունը, մինչ օրս, շարունակում է ժխտել[5], մինչդեռ կինոքննադատ Ռոջեր Մուրն էլ գրում է, որ ֆիլմը բացահայտում է հայերի կողմից թուրքերի ջարդի փաստը[6]։

2017 թվականի մարտի 7-ին ԱՄՆ Արևմտյան ափի հայկական երիտասարդական ֆեդերացիան տարածել է հաղորդագրություն, որով կոչ է անում ամերիկացիներին չգնալ դիտելու ֆիլմը կինոթատրոններում կամ որևէ կերպ աջակցել այն։ «Մենք կարևոր ենք համարում մեր համայնքի համար տեղեկացնելու Ձեզ այն փաստը, որ ցեղասպանության ժխտումը գոյություն ունի մինչ օրս և այն մեծ հիմնախնդիր է, անգամ Թուրքիայի սահմաններից դուրս», նշված է հաղորդագրության մեջ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://deadline.com/2016/09/the-ottoman-lieutenant-distribution-deal-oscar-qualifying-run-y-productions-paladin-1201815698/
  2. http://filmmusicreporter.com/2015/11/24/geoff-zanelli-to-score-joseph-rubens-mountains-and-stones/
  3. «The Ottoman Lieutenant (2017)». Rotten Tomatoes. 2017 թ․ մարտի 9.
  4. Harvey, Dennis (2017 թ․ մարտի 2). «Film Review: 'The Ottoman Lieutenant'». Variety.
  5. Watson, Keith (2017 թ․ մարտի 7). «The Ottoman Lieutenant». Slant.
  6. Moore, Roger (2017 թ․ մարտի 8). «Movie Review: Turkish history gets a quick anti-genocidal scrub in "The Ottoman Lieutenant"». Rogers Movie Nation.
  7. Western U.S., Armenian Youth Federation (2017 թ․ մարտի 9). «AYF Western United States Issues Statement on the Film 'The Ottoman Lieutenant'». The Armenian Weekly.

Արտաքին հղումներ խմբագրել