Օսմանիե(թուրքերեն՝ Osmaniye), քաղաք Թուրքիայի հարավային մասում, Միջերկրական ծովից ոչ շատ հեռու։ Այն Օսմանիեի մարզկենտրոնն է։ Քաղաքը գտնվում է պատմական Կիլիկիայի տարածքում։ Օսմանիե քաղաքի բնակչությունը իր արվարձաններով կազմում է 154000 մարդ, իսկ տարածքը՝ 974 կմ²[1]։

Բնակավայր
Օսմանիե
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մակերես3767 կմ²
ԲԾՄ125 մետր
Բնակչություն264 373 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքosmaniye-bld.gov.tr(թուրքերեն)
Օսմանիե (Թուրքիա)##
Օսմանիե (Թուրքիա)

Աշխարհագրական կոորդինատներն են՝ 37°05′ հս․ լ. 36°15′ ավ. ե.HGЯO:

Պատմություն խմբագրել

Քաղաքը և նրա շրջակայքը Մերձավոր Արևելքի համար ունեն կարևոր ռազմավարական նշանակություն։ Բազմաթիվ ազգեր և ժողովուրդներ են թողել իրենց հետքը այս տարածաշրջանի վրա՝ խեթեր, պարսիկներ, հռոմեացիներ, հույներ, հայեր, քրդեր, արաբներ, թուրքեր։

Իսլամական ներկայությունը տարածաշրջանում սկսվել է դեռևս Հարուն Ալ Ռաշիդի ժամանակներից, ով Աբբասյան խալիֆայության սուլթան էր։ XI դարում քաղաքը փոխանցվել է ձեռքից ձեռք։

Մանազկերտի ճակատամարտից հետո 1071 թվականին Օսմանիեի շրջանը գրավվեց թուրքերի կողմից, որից հետո ավելի քան 20 տարի բյուզանդացիները վտարվեցին շրջանից։ XII դարի սկզբին շրջանը անցավ Բյուզանդիայի տիրապետության ներքո, ընդհուպ մինչև 1204 թվականը, երբ ընթանում էր 4-րդ խաչակրաց արշավանքը և Կոստանդնուպոլսի պաշարումը։ Այնուհետև քաղաքը անցել է Կիլիկյան Հայաստանի տիրապետության ներքո։ XIV դարում գրավվել է թուրքերի կողմից։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Ադանայից Օսմանիե են բերել տարագրված հայերին և կոտորել։ Ջարդերին զոհ է գնացել 11 110 հայ[2]։

XIX դարի երկրորդ կեսին քաղաքը ստացել է իր ներկայիս անվանումը՝ Օսմանիե։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 487

Արտաքին հղումներ խմբագրել