Այս հոդվածը բրազիլացի ֆուտբոլիստի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Օսկար (այլ կիրառումներ)։

Օսկար դոս Սանտոս Էմբոաբա Ժունիոր (պորտուգալերեն` Oscar dos Santos Emboaba Júnior, հանրաճանաչ է Օսկար անունով, սեպտեմբերի 9, 1991(1991-09-09)[1], Americana, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Չելսիի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան։ Միակ բրազիլացի ֆուտբոլիստն է, ով 3 անգամ գրավել է հակառակորդի դարպասը աշխարհի երիտասարդական խաղերի ժամանակ։

Օսկար
պորտ.՝ Oscar
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Օսկար դոս Սանտոս Էմբոաբա Ժունիոր
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 9, 1991 (32 տարեկան)
Ծննդավայր Սան–Պաուլո, {{{2}}} Բրազիլիա
Հասակ 180 սմ
Քաշ 66 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Յուվենտուս
Համար 8
Պատանեկան կարիերա
1998 - 2004 Բրազիլիա Ունիան Բարբարենսե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 - 2010 Բրազիլիա Սան Պաուլու 11 (0)
2010 - 2012 Բրազիլիա Ինտերնասիոնալ 36 (11)
2012 - 2016 Անգլիա Չելսի 131 (21)
2017 - ներկա Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Շանհայ 22 (3)
Ազգային հավաքական
2009 - 2011 Բրազիլիա Բրազիլիա Մ-20 25 (6)
2012 Բրազիլիա Բրազիլիա Մ-23 6(1)
2011 - ներկա Բրազիլիա Բրազիլիա 47 (12)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 13 հուլիս 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 13 հուլիս 2014

Ակումբային կարիերա խմբագրել

Օսկարն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Ունիան Բարբարենսե» ակումբի երիտասարդական թիմում։ 2004 թվականին նա տեղափոխվեց «Սան-Պաուլո»։ 2008 թվականից կիսապաշտպանը սկսեց հանդես գալ հիմնական կազմում և միևնույն ժամանակ իր ակումբի հետ հաղթեց իրենց երկրի մրցաշարը։ Նա այդ թիմի կազմում անցկացրեց 14 հանդիպում, երբ 2010 թվականին ավարտվեց պայմանագիրը, «Սան-Պաուլոն» որոշեց չերկարացնել պայմանագիրը։

2010 թվականի հունիսի 17-ին Օսկարը տեղափոխվեց «Ինտերնասիոնալ» ակումբը։ Մինչև 23 տարեկանը նա խաղում էր երկրի մրցաշարում, իսկ հետո մասնակցեց աշխարհի ակումբային մրցաշարին։ 2011 թվականից Օսկարը սկսեց խաղալ «Կոլորադոսի» մեկնարկային կազմում։

2012 թվականի հուլիսի 25-ին Օսկարը կնքեց հինգ տարվա պայմանագիր «Չելսի» ֆուտբոլային ակումբի հետ։ Փոխանցվող գումարը կազմեց 25 միլիոն ֆունտ։ Սեպնեմբերի 19-ին Օսկարն անցկացրեց իր առաջին հանդիպումը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում ընդդեմ «Յուվենտուսի», որի ընթացքում հարվածեց 2 գնդակ։ Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝2։2։

Միջազգային կարիերա խմբագրել

2011 թվականին Օսկարը հրավիրվեց Բրազիլիայի երիտասարդական հավաքական, որը դարձավ Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության հաղթող և ձեռք բերեց հաջորդ տարի Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Այդ նույն տարում նա օգնեց իր հավաքականին դառնալ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող։ Այդ խաղում Օսկարը 3 գնդակ ուղարկեց Պորտուգալիայի դարպասը և օգնեց իր թիմին հաղթելու 3։2 հաշվով։ Նա դարձավ այդ առաջնության առաջին ֆուտբոլիստը, ով եզրափակիչ փուլում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

2011 թվականի սեպտեմբերի 14-ին Օսկարն իր առաջին հանդիպումն անցկացրեց Բրազիլիայի հավաքականի կազմում ընդդեմ Արգենտինայի։ Խաղն ավարտվեց 0։0 հաշվով, իսկ Օսկարը փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին Ռենատո Աբրեուի փոխարեն։

Վիճակագրություն խմբագրել

Միջազգային վիճակագրություն խմբագրել

Թիմ Մրցաշրջան Ընկերական Մրցաշարեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Բրազիլիա 2011 2 0 0 0 2 0
2012 10 4 0 0 10 4
2013 11 4 5 0 16 4
2014 3 1 7 2 10 3
Ընդհանուրը կարիերայում 26 9 12 2 38 11

Հանդիպումներն ու գոլերն ազգային հավաքականում խմբագրել

Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Օսկարի գոլերը Մրցույթ
1 14   Արգենտինա 0։0 Ընկերական խաղ
2 7   Կոստա Ռիկա 1։0 Ընկերական խաղ
3 26   Դանիա 3։1 Ընկերական խաղ
4 30   ԱՄՆ 4։1 Ընկերական խաղ
5 3   Մեքսիկա 0։2 Ընկերական խաղ
6 9   Արգենտինա 3։4 1 Ընկերական խաղ
7 15   Շվեդիա 3։0 Ընկերական խաղ
8 7   Հարավային Աֆրիկա 1։0 Ընկերական խաղ
9 10   Ճապոնիա 8։0 1 Ընկերական խաղ
10 11   Իրաք 6։0 2 Ընկերական խաղ
11 16   Ճապոնիա 4։0 Ընկերական խաղ
12 14   Կոլումբիա 1։1 Ընկերական խաղ
13 6   Անգլիա 1։2 Ընկերական խաղ
14 21   Իտալիա 2։2 1 Ընկերական խաղ
15 25   Ռուսաստան 1։1 Ընկերական խաղ
16 2   Անգլիա 2։2 Ընկերական խաղ
17 9   Ֆրանսիա 3։0 1 Ընկերական խաղ
18 15   Ճապոնիա 3։0 Կոնֆեդերացիաների գավաթ 2013
19 19   Մեքսիկա 2։0 Կոնֆեդերացիաների գավաթ 2013
20 22   Իտալիա 4։2 Կոնֆեդերացիաների գավաթ 2013
21 26   Ուրուգվայ 2։1 Կոնֆեդերացիաների գավաթ 2013
22 30   Իսպանիա 3:0 Կոնֆեդերացիաների գավաթ 2013
23 7   Շվեյցարիա 6։0 Ընկերական խաղ
24 10   Պորտուգալիա 3։1 Ընկերական խաղ
25 12   Հարավային Կորեա 2։0 1 Ընկերական խաղ
26 15   Զամբիա 2։0 1 Ընկերական խաղ
27 16   Հոնդուրաս 5։0 Ընկերական խաղ
28 19   Չիլի 2։1 Ընկերական խաղ
29 5   Հարավային Աֆրիկա 5։0 1 Ընկերական խաղ
30 3   Պանամա 4։0 Ընկերական խաղ
31 6   Սերբիա 1։0 Ընկերական խաղ
32 12   Խորվաթիա 3։1 1 եզրափակիչ հանդիպումներ ԱԱ-2014
33 17   Մեքսիկա 0։0 Եզրափակիչ հանդիպումներ ԱԱ-2014
34 23   կամերուն 4։1 Եզրափակիչ հանդիպումներ ԱԱ-2014
35 28   Չիլի 1։1 Եզրափակիչ հանդիպումներ ԱԱ-2014
36 4   Կոլումբիա 2։1 Եզրափակիչ հանդիպումներ ԱԱ-2014
37 8   Գերմանիա 1։7 1 Եզրափակիչ հանդիպումներ ԱԱ-2014
38 12   Հոլանդիա 0։3 Եզրափակիչ հանդիպումները ԱԱ-2014

Ընդհանուր։ 38 խաղ / 11 գոլ; 26 հաղթանակ, 7 ոչ ոքի, 5 պարտություն

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  «Սան-Պաուլո» խմբագրել

  • Չեմպիոն․ Բրազիլիայի ֆուտբոլի ազգային առաջնություն։ 2008

  «Ինտերնասիոնալ» խմբագրել

  • Չեմպիոն․ Լիգա Գաուշու։ 2011, 2012

  «Չելսի» խմբագրել

  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող։ 2013

  Բրազիլիայի հավաքական խմբագրել

  • Աշխարհի մինչև 21 տարեկան տղաների չեմպիոն։ 2011
  • Հարավային Ամերիկայի մինչև 21 տարեկանների չեմպիոն։ 2011

Անձնական խմբագրել

  • Մրցաշրջանի լավագույն գոլ․ «Չելսի»։ 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար (ֆուտբոլիստ)» հոդվածին։