Օսկար Կալլիս (էստ․՝ Oskar Kallis, նոյեմբերի 23, 1892(1892-11-23)[1], Տալլին, Ռուսական կայսրություն - հունվարի 1, 1918(1918-01-01)[1], Յալթա, Ուկրաինական ԽՍՀ), էստոնացի նկարիչ, էստոնական ազգային ռոմանտիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը։

Օսկար Կալլիս
Ծնվել էնոյեմբերի 23, 1892(1892-11-23)[1]
ԾննդավայրՏալլին, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 1, 1918(1918-01-01)[1] (25 տարեկան)
Մահվան վայրՅալթա, Ուկրաինական ԽՍՀ
Քաղաքացիություն Էստոնիա
Մասնագիտություննկարիչ և ծաղրանկարիչ
 Oskar Kallis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ազնվականի ընտանիքում։ 1898 թ. մահացել է հայրը։ Օսկար Կալլիսը մորն օգնել է ընտանիքը պահելու գործում։ 1907 և 1913-1916 թթ. սովորել է նկարիչ Անտս Լայկմաայի արվեստանոցում։ 1910 թ. ավարտել է Տալլինի քաղաքային ուսումնարանի չորրորդ դասարանը, որից հետո որպես գծագրիչ աշխատանքի է անցել ինժեներ Է. Բաուստեդի մետ։ 1912-1913 թթ. սովորել է Էստոնիայի նկարիչների միությունում (Eesti Kunstiselts)։ 1914 թ. որպես գծագրիչ աշխատանքի է ընդունվում Պետրոս Մեծի ծովային ամրոցում։ Այնտեղ աշխատել է մինչև 1907 թ. նոյեմբերը։

Օսկար Կալլիսը հայտնի է հատկապես Կալևիպոեգ էպոսի նկարզարդումներով. այդ թեմայով նա ստեղծել է շուրջ 40 նկար։ Նա նաև զբաղվել է ազգային մոտիվներով կահույքի ու կտորեղենի ձևավորմամբ։ Հետաքրքրվել է գրականությամբ, բանահյուսությամբ, հնէաբանությամբ։ Ստեղծել է նաև ծաղրանկարներ[2]։

Օսկար Կալլիսը մահացել է 1918 թ. թոքախտից։

Հայտնի ստեղծագործություններ խմբագրել

  • «Lennuk» (1914)
  • «Sulevipoja kalm» (1914)
  • «Kalevipoeg kasvatab tamme» (1914—1915)
  • «Kalevipoeg kellukest helistamas» (1914—1915),
  • «Kalevipoeg allmaailmas» (1915)
  • «Manala uks» (1915)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Կալլիս» հոդվածին։