Օսիրիս (հուն․՝ Ὄσῑρις - Ուսիր եգիպտական անվան հունականացված ձև), վերածննդի, բնության արտադրող ուժը մարմնավորող եգիպտական աստված, անդրշիրիմյան աշխարհի արքա, ըստ եգիպտական առասպելաբանության՝ եգիպտացիների նահապետը և առաջին թագավորը։ Օսիրիս աստծուն Հին Եգիպտոսում տվել են բազմաթիվ ֆունկցիաներ, նա համարվում էր ամենաժողովրդական աստվածներից մեկը։ Նրան էին վերագրվում նաև այլ աստվածների հատկանիշներ։ Օսիրիսի մահվան և հարության տոնակատարության ժամանակ պարզորոշ երևում է նրա որպես հացի աստծո մասին պատկերացումը Այդ տոնը ավելի շատ հողագործության տոնն էր այդ ժամանակ հողագործները թաղում էին հացի աստծո կավից և հացահատիկից պատրաստված պատկերը։ Այս ծեսը կախարդանք էր, որի նպատակն էր մոգության միջոցով ապահովել ցանքսերի աճը[3]։ Երկրի վրա թագավորելու ժամանակ մարդկանց սովորեցրել է հողագործություն և արհեստներ։

Օսիրիս
Տեսակհին եգիպտական աստվածություն, բնության աստվածություն և dying-and-rising deity?
ԴիցաբանությունԵգիպտական դիցաբանություն
Սեռարական
Երևի համընկնում էOsiris Hemag?
Սպանված էՍեթ
ՀայրԳեբ
ՄայրNut?
Քույր/ԵղբայրՍեթ, Nephthys? և Իսիդա
ԱմուսինԻսիդա
ԿողակիցNephthys?
ԶավակներԳոր և Անուբիս[1][2]
 Osiris Վիքիպահեստում

Համաձայն առասպելի նրա դեմ է դիմակայել նրա կրտսեր երկվորյակ եղբայր Սեթը, որը խնջույքի ժամանակ նենգաբար հրապուրելով Օսիրիսին, արգելափակել է նրան սարկոֆագի մեջ, իսկ այնուհետև հրամայել անդամահատել Օսիրիսին 34 մասերի և ցրել դրանք Եգիպտոսի տարբեր շրջաններոում։ Օսիրիսի քույր Իսիսը, որը միաժամանակ նրա կինն էր, երկար որոնումներից հետո գտնում է ամուսնու մարմնի հատվածները և, հավաքելով դրանք, հրաշագործորեն հանում Օսիրիսի մարմնում ամփոփված կենսական ուժը, որից էլ մահանում է։

Թաղելով ամուսնու միակցված և զմռսված մարմինը, Իսիսը հեռանում է Նեղոսի գետաբերանի ճահճուտները, որտեղ ծնում է Օսիրիսի որդի Հոպուսին։ Սեթին չի հաջողվում գտնել և սպանել Հոպուսին, քանի որ նրան խնամում են տարբեր սրբազնային արարածներ։ Հոպուսը մեծանում է, զորեղանում և չափահաս դառնալով՝ անցնում փորձությունների միջով, որից հետո մարտահրավեր է նետում իր հորեղբորը։ Սեթի հետ առաջին մենամարտում Հոպուսը պարտվում է և կորցնում աչքը։ Սակայն երկրորդ ճակատամարտի ժամանակ, նոր գիտելիքներով զինված, նա հաղթում է Սեթին, ետ ստանում աչքը և դրա միջոցով վերակենդանացնում հորը՝ Օսիրիսին։ Սակայն վերջինս հրաժարվում է իր գահից՝ հօգուտ որդու, և թողնելով լույս աշխարհը, վերադառնում Ստորերկրայք, դառնում մեռյալների թագավորության տիրակալ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսիրիս» հոդվածին։