Օսամու Դաձայ (ճապ.՝ 太宰 治 Դաձայ Օսամու), իրական անունը Սյուձի Ցուսիմա, հունիսի 19, 1909(1909-06-19)[1][2][3][…], Կաննագի, Կիտացուգարուի Շրջան, Աոմորի, Ճապոնիա[4][5][6] - հունիսի 13, 1948(1948-06-13)[2][3][7][…], Մատիկա[6][8]), ճապոնացի գրող, համարվում է Ճապոնիայի 20-րդ դարի ականավոր գեղարվեստական գրողներից մեկը։ Իր առավել հայտնի ստեղծագործությունները, ինչպիսիք են՝ «Ընդլայնված արևը» (Shayō) և «Թերի մարդու խոստովանությունը» (Ningen Shikkaku), Ճապոնիայում համարվում են դասական։

Օսամու Դաձայ
ճապ.՝ 太宰 治
Ծննդյան անունճապ.՝ 津島 修治
Ծնվել էհունիսի 19, 1909(1909-06-19)[1][2][3][…]
ԾննդավայրԿաննագի, Կիտացուգարուի Շրջան, Աոմորի, Ճապոնիա[4][5][6]
Վախճանվել էհունիսի 13, 1948(1948-06-13)[2][3][7][…] (38 տարեկան)
Վախճանի վայրՄատիկա[6][8]
ԳերեզմանԶենրինի Տաճար[8]
Գրական անուն辻島 衆二[9] և 黒木 舜平[10]
Մասնագիտությունգրող և վիպասան
Քաղաքացիություն Ճապոնիա[11]
ԿրթությունՏոկիոյի համալսարան[12], Հիրոսակիի Համալսարան և Աոմորի պրեֆեկտուրայի Աոմորի ավագ դպրոց
Ժանրերպատմվածք
Գրական ուղղություններԵս վեպ եմ և Բուրայխա
Ուշագրավ աշխատանքներՄայր մտնող արև[13], Թերի մարդու խոստովանությունը[14], Փախիր, Մելոս և Օտոգի-զոշի
ԱմուսինՄիչիկո Ցուշիմա
Համատեղ ապրողTomie Yamazaki?
ԶավակներՅուկո Ցուշիմա և Հարուկո Օտա
 Osamu Dazai Վիքիպահեստում

Գրողի գործունեության վրա ազդեցություն են ունեցել Ռյունոսկե Ակուտագավան, Մուրասակի Սիկիբուն և Ֆեոդոր Դոստոևսկին։ Դաձայը մեծ ճանաչում է ունեցել Ճապոնիայում։ Նրա վերջին գիրքը՝ «Թերի մարդու խոստովանությունը», Ճապոնիայի սահմաններից դուրս նրա ամենահայտնի ստեղծագործությունն է։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Դաձայ Օսամուն ծնվել է 1909 թվականի հունիսի 19-ին Կանագի քաղաքում (Աոմորի պրեֆեկտուրա) հարուստ ազնվական ընտանիքում։ 1923 թվականին 14-ամյա դեռահաս Դաձայն ընդունվել է պրեֆեկտուրալ միջնակարգ դպրոց և հեռանալով Կանագիից՝ բնակություն է հաստատել Աոմորիում՝ իր հեռավոր ազգականների մոտ։ 1927 թվականին Դաձայը մեկնել է Հիրոսակի և ընդունվել լիցեյի բանասիրական բաժին։ Աշակերտները պետք է ապրեին հանրակացարանում, բայց Դաձայը կրկին բնակություն է հաստատել հարազատների մոտ։ 1930 թվականի մարտին, ավարտելով լիցեյը, Դաձայը մեկնում է Տոկիո, որտեղ ընդունվում է Թեյկոկուի համալսարան՝ ֆրանսիական գրականության ֆակուլտետ (իր իսկ խոստովանությամբ ամենևին էլ ֆրանսիական գրականության հանդեպ սիրուց չէ, այլ միայն այն պատճառով, որ այդ ֆակուլտետն ընդունում էին առանց քննությունների)։ 1930 թվականի աշնանը Դաձայը սիրավեպ է սկսել Գեյշա Բենիկոյի հետ (այս կնոջ իսկական անունը՝ Օյամա Հացույո է), ինչը Ցուսիմայի ընտանիքի վրդովմունքի նոր պատճառ էր դարձել, և Տոկիո շտապ ժամանել է ընտանիքի ղեկավարը։ Եղբայրները փոխհամաձայնության են եկել միայն այն բանից հետո, երբ Դաձայը հայտարարել է, որ ընտանիքի հետ կխզի կապերը։ Շուտով նա ծանուցագիր է ստացել իր դուրս գրվելու մասին, իսկ մի քանի օր անց նշանադրվել է, որից հետո Դաձայը ինքնասպանության փորձ է կատարել. ծով է նետվել Գինձեի բարում աշխատող մատուցողուհու հետ։ Նրան հաջողվել է փրկել, սակայն աղջիկը մահացել է։

Վաղ գործունեություն խմբագրել

1933 թվականի փետրվարին Տոկիոյի «Տո-օկունիպպո» թերթերից մեկի կիրակնօրյա թողարկման մեջ հայտնվեց «Գնացք» («Ռեսյա») պատմվածքը, որն առաջին մրցանակը ստացավ այդ թերթի կողմից անցկացվող մրցույթում։ Պատմությունը հրապարակվել է բոլորին անհայտ անվամբ՝ Դաձայ Օսամու։ Սա երիտասարդ գրողի առաջին հրապարակումն էր կեղծանվամբ, որով նա մուտք գործեց գրական աշխարհ։ Չնայած Դաձայն ուսանող էր, նա դասերի չէր հաճախում։ Նրա միակ նպատակն էր գրել իր կյանքի պատմությունը և մեռնել։ Գրքի համար նախապես հորինվել էր «Օրերի մայրամուտին» («Բաննեն») անվանումը։ Նույն թվականի մարտին «Թյուլեն» («Կայխյո») ամսագրի առաջին համարում հայտնվեց Դաձայի ևս մեկ պատմվածք՝ «Հագուստ ձկան թեփուկից» («Գյոֆուկուկի»),և գրական հանրությունը սկսեց խոսել նոր ու յուրահատուկ տաղանդի ի հայտ գալու մասին։ Շուտով նույն ամսագիրը սկսել է հրատարակել «Հիշողություններ» («Օմոիդե») վեպը։

1935 թվականի մարտին «Օրերի մայրամուտին» ժողովածուն ավարտին է հասցրել, և ցանկանալով հավատարիմ մնալ իր մտադրությանը՝ Դաձայն ինքնասպանության նոր փորձ է կատարում։ Ինքնասպանության փորձը կրկին ավարտվեց անհաջողությամբ։ Կամակուրայից վերադառնալով՝ Դաձայը կույրաղիքի ուժեղ նոպայով հիվանդանոց է տեղափոխվել։ Վիրահատությունից հետո նրա մոտ սկսվել է որովայնամզի բորբոքում, ուժեղ ցավեր էր ունենում։ Նրան անընդհատ թմրանյութեր էին ներարկում, և հիվանդանոցից դուրս գալով՝ Դաձայն այլևս չէր կարող առանց դրանց ապրել։ Դեռ հիվանդանոցում նա սկսել է գրել «Կատակի ծաղիկները» («Դոկե-նո Խանա») վիպակը, որը հրապարակվել է «Ճապոնական ռոմանտիզմ» ամսագրի մայիսյան համարում։ Նույն թվականի հուլիսին Դաձայը տեղափոխվեց Տիբայի պրեֆեկտուրայի Ֆունաբասի քաղաք։ Հիվանդանոցից դուրս գալուց կարճ ժամանակ անց պարզվել է, որ Դաձայը թմրանյութի մշտական չափաբաժինների կարիք ունի։ Դրա հետ մեկտեղ, դա Դաձայի կյանքում ստեղծագործական առումով ամենածաղկուն ժամանակահատվածներից մեկն էր։ «Երբ էլ մտնեմ նրա մոտ, - հիշում է Ասամի Ձյունը, - նա միշտ նստած էր, իր գրածի վրա կռացած։ Սովորաբար ներարկումից հետո նրա մոտ ոգեշնչման մեծ ալիք էր բարձրանում։ Հավանաբար, նա դրանք ներարկում էր գրելու համար»։

1936 թվականի հոկտեմբերին Դաձայ Օսամուն իր ընկեր Մասուձի Իբուսեի պնդմամբ պառկել է Մուսասինոյի հոգեբուժարանում։ Այնտեղ անցկացնելով մոտ մեկ ամիս՝ նա իսկապես բուժվել է թմրամոլությունից, բայց ընկել է խոր դեպրեսիայի մեջ։ Դուրս գալով հիվանդանոցից՝ Դաձայն անմիջապես սկսեց գրել "Human Lost" պատմվածքը, որում առաջին անգամ առաջացավ «կորած մարդու» թեման, որը հասել էր նրա վերջին ստեղծագործություններից մեկում հնչելու լիությանը՝ «Թերի մարդու խոստովանությունը» («Նին-գեն սիկկակու»)։ Դա նրա ստեղծագործության ծաղկուն և արգասաբեր շրջանն էր, որը տևել է մինչև 1945 թվականը։ 1939 թվականի հունվարին Դաձայն ամուսնացավ Միտիկո Իսարայի հետ։ Երիտասարդ ամուսինները սկզբում ապրել են Միտիկոյի հայրենիքում՝ Կոֆուում, սակայն շուտով տեղափոխվել են Տոկիոյի արվարձան Միտակու։

Ռազմական տարիներ խմբագրել

1941 թվականի նոյեմբերին Դաձայը, ի թիվս այլ գրողների, զորակոչվեց գործող բանակ, սակայն համապատասխան վարչությունում քննվելուց հետո անմիջապես ազատ արձակվեց թոքերի քրոնիկ գործընթացի պատճառով։ 1941 թվականի դեկտեմբերի 8-ին Ճապոնիան մասնակցեց պատերազմի Խաղաղ օվկիանոսում։ Պատերազմի տարիներին, երբ շատ գրողներ դադարեցրին իրենց գործունեությունը, Դաձայը շարունակեց գրել։ 1945 թվականին նա սկսեց գրել «Հեքիաթներ» («Օտոգիձոսի») գիրքը։ Գարնանը օդային հարձակման ժամանակ ավերվել է նրա՝ Միտակիում գտնվող տունը, և նա մեկնել է Կաֆա, որտեղ ավելի վաղ ուղարկել էր կնոջը երեխաների հետ (1944 թվականին ծնվել է նրանց որդին ՝ Մասակին)։ Սակայն շատ շուտով այրվել է նաև Կաֆայում գտնվող տունը, որից հետո Դաձայն ընտանիքի հետ տեղափոխվել է Կանագի։ Ավելի քան մեկ տարի ապրել է իր հարազատ տան ֆլիգելում։ Հենց այնտեղ է ստացել կապիտուլյացիայի մասին լուրը, որը նրա համար ապշեցուցիչ էր։

Հետպատերազմյան շրջան խմբագրել

1946 թվականի նոյեմբերին Դաձայը վերադարձավ Տոկիո։ Այդ ժամանակ վերսկսվեց շատ ամսագրերի գործունեությունը։ Դաձայի մոտ շատ պատվերներ են հայտնվում, բայց նա քիչ է աշխատում։ Միայն 1947 թվականին Դաձայը կարողացավ հաղթահարել անտարբերությունը և սկսեց գրել։ Առանձին սենյակ վարձելուց հետո նա վաղ առավոտից գնում էր այնտեղ և աշխատում մինչև երեք ժամ։ Հետո գնում է մոտակա սրճարան, որտեղ նրան արդեն սպասում էին ընկերները։ Այդ ժամերին նա շատ անմիջական էր ու սրամիտ։ 1947 թվականին Դաձայը գրել է իր լավագույն պատմություններից մեկը ՝ «Վիյոնի կինը» («Բիյոն-նո ցումա») և «Մայր մտնող արևը» («Սյայո») վիպակը, որը տպագրվել է «Սինտյո» ամսագրի կողմից և կարելի է ասել անմիջապես հետո լույս է տեսել առանձին գրքի տեսքով։ Այս պատմությունը մեծ հայտնիություն է ձեռք բերել ընթերցողների շրջանում։ Առաջացել է նույնիսկ «սյայոձոկու» հասկացությունը, որը նշանակում է հին արիստոկրատական ընտանիքներ, որոնք աստիճանաբար կորցնում են նախկին ազդեցությունը։ Այս պատմվածքի կերպարները իր անձի մարմնավորումներն են. Նաոձիի կերպարում արտահայտում է ինքնազարգացման գաղափարը, որին տիրապետում է երիտասարդ տարիներից, Կաձուկոյի մեջ արտացոլվում են կոմունիստական գաղափարները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել նրա վրա երիտասարդ տարիներին, Ուեհարայի կերպարում ՝ հոգնածություն և անզորություն, որոնք ձեռք է բերել կյանքի վերջին տարիներին։ 1947 թվականի մարտին ծնվել է գրողի երրորդ երեխան ՝ Սատոկոն, որը հետագայում Յուկո Ցուսիմա կեղծանունով դարձել է Ճապոնիայի ամենահայտնի գրողներից մեկը։

Մահ խմբագրել

1948 թվականի գարնանը ստեղծվեց «Թերի մարդու խոստովանություն» («Նինգեն սիկակու») «Բալ» («Օտո») պատմվածքը։ Վիպակի առաջին գլուխները հայտնվել են «Տեմբո» ամսագրի հունիսյան համարում, սակայն չսպասելով մինչև վիպակը հրապարակվի ամբողջությամբ, Դաձայը հեռացել է աշխարհից։ «Խոստովանությունը» վերջացնելով և նրա մեջ ներդնելով իր ողջ հոգին ՝ Դաձայն իրեն հոգնած ու ամայացած զգաց։ Նա անքնությամբ էր տառապում, սրվել էր թոքերի գործընթացը, սկսվել էր արյունահեղություն։ Հիվանդ և տանջված, նա գրել է իր վերջին պատմությունը «Գուդ Բայ» և Յամաձակի Թոմիեի հետ միասին նետվել է Տոկիոյի Տամագավա ջրհավաքը։ Դա 1948 թվականի հունիսի 13-ին էր։ Նրա գրասեղանի վրա մնացել են «Գուդ բայ» ձեռագիրը ՝ հեղինակային իրավունքով, նամակ-կտակը ուղղված կնոջը ՝ Միտիկոյին, խաղալիքներ ՝ երեխաների համար և Սատիո Իտոյի բանաստեղծությունը։

Հայտնի մշակույթում խմբագրել

Դաձայի «Թերի մարդու խոստովանությունը» վիպակը մի քանի անգամ էկրանավորվել է՝ ռեժիսոր Գենձիրո Արատոյի ֆիլմը, «Aoi Bungaku» անիմեի առաջին չորս սերիաները և բազմաթիվ մանգաները, որոնցից մեկը հրապարակվել է «Comic Bunch Shinchosha» ամսագրում։ «Բանգո։ Թափառող շներ» և «Գրականագետներն ու ալքիմիկոսը՝ արդարադատության վեցնյակը» ֆրանշիզներում հիմնական կերպարներից մեկը կրում է գրողի անունը և ունի նրա հետ նմանություններ։

Այս գիրքը նաև կենտրոնական ստեղծագործություն է Ճապոնական «Book Girl» շարքի հատորներից մեկում՝ «Book Girl և the Suicidal Mime», չնայած հիշատակվում են նաև նրա մյուս ստեղծագործությունները[15]։

Գրականություն խմբագրել

Տարի Անուն Բնագիր անուն Անգլերեն անուն
1 1933 Հիշողություններ 思い出

Օմոիդե

Memories
2 1935 Կատակի ծաղիկներ 道化の華

Դո։ կե նո Խանա

Flowers of Buffoonery
3 1936 Օրերի մայրամուտին 晩年

Բաննեն

The Late Years
4 1937 20-րդ դարի դրոշակիրը 二十世紀旗手

Նիձյուսսեիկի

A standard-bearer of the twentieth century
5 1939 富嶽百景

Ֆուգակու Խյակկեի

One hundred views of Mount Fuji
6 1939 Աշակերտուհի 女生徒

Ձյոսեիտո

Schoolgirl
7 1940 Կանանց մենամարտ 女の決闘

Օննա նո Կետտո:

Women’s Duel
8 1940 Ես քայլում եմ ձեր հետքերով 駈込み訴え

Կակեկոմի Ուտտաե

An urgent appeal
9 1940 Վազիր, Մելոս 走れメロス

Խասիրե Մերոսու

Run, Melos!
10 1941 Նոր Համլետ 新ハムレット

Սին-խամուրետտո

New Hamlet
11 1942 Արդարություն և ժպիտ 正義と微笑

Սեիգի տո Բիսյո

Right and Smile
12 1943 右大臣実朝

Ուդաիձին Սանետոմո

Minister of the Right Sanetomo
13 1944 Ցուգարու 津軽

Ցուգարու

Tsugaru
14 1945 Պանդորայի արկղը パンドラの匣

Պանդորա նա Խակո

Pandora’s Box
15 1945 新釈諸国噺

Սինսյակու Սյոկոկու Բանասի

A new version of countries' tales
16 1945 惜別

Սեկիբեցու

A farewell with regret
17 1945 Հեքիաթներ お伽草紙

Օտոգիձո։ սի

Fairy Tales
18 1946 Ձմեռային հրավառություն 冬の花火

Ֆույու նո Խանաբի

Winter’s firework
19 1947 Վիյոնի Կինը ヴィヨンの妻

Վիյոն նո Ցումա

Villon’s Wife
20 1947 Մայր մտնող արև 斜陽

Սյայո

The Setting Sun
21 1948 如是我聞

Նյոձեգամոն

I heard it in this way
22 1948 Բալ 桜桃

Օ:տո:

A Cherry
23 1948 Թերի մարդու խոստովանությունը 人間失格

Նինգեն Սիկկակու

No Longer Human
24 1948 Ցտեսություն グッド・バイ

Գուդ Բայ

Good-Bye

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 http://asianwiki.com/Picaresque
  5. 5,0 5,1 5,2 http://books.google.com/books/about/Dazai_Osamu.html?id=8LUPAAAAYAAJ
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 https://www.britannica.com/biography/Dazai-Osamu
  7. 7,0 7,1 7,2 Babelio (ֆր.) — 2007.
  8. 8,0 8,1 8,2 8,3 https://www.findagrave.com/memorial/13888996/osamu-dazai
  9. https://www.plib.pref.aomori.lg.jp/top/museum/dazai_note.html
  10. https://www.aozora.gr.jp/index_pages/person974.html
  11. http://mydramalist.info/person/4696/dazai_osamu
  12. http://authorscalendar.info/dazai.htm
  13. https://en.wikipedia.org/wiki/The_Setting_Sun
  14. https://en.wikipedia.org/wiki/No_Longer_Human
  15. «Book Girl and the Suicidal Mime». Contemporary Japanese Literature (English). 2011 թ․ փետրվարի 19. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)