Օսակա [1][2](ճապ. 大阪市 )՝ Ճապոնիայի՝ բնակչության թվով երրորդ քաղաքն է, որը գտնվում է Հոնսյու կղզու հարավային մասում, Օսակա ծոցում։ Համանուն պրեֆեկտուրայի կենտրոնն է։ 1956 թվականին կառավարության հրամանագրով հռչակվել է քաղաք։

Քաղաք
Օսակա
大阪市
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՊրեֆեկտուրաՕսակա
Ներքին բաժանումMiyakojima-ku?, Ֆուկուսիմա-կու, Konohana-ku?, Nishi-ku?, Minato-ku?, Taishō-ku?, Tennōji-ku?, Naniwa-ku?, Nishiyodogawa-ku?, Higashiyodogawa-ku?, Higashinari-ku?, Ikuno-ku?, Asahi-ku?, Jōtō-ku?, Abeno-ku?, Sumiyoshi-ku?, Higashisumiyoshi-ku?, Nishinari-ku?, Yodogawa-ku?, Tsurumi-ku?, Suminoe-ku?, Hirano-ku?, Կիտա-կու և Chūō-ku?
Հիմնադրված էապրիլի 1, 1889 թ.
Մակերես223,00 կմ²
ԲԾՄ20 մետր
Բնակչություն2 685 481 մարդ (2014)
Խտություն12 042,52 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ+81 06
Փոստային ինդեքս〒27100-4
Ավտոմոբիլային կոդNaniwa
Պաշտոնական կայքcity.osaka.lg.jp
Օսակա (Ճապոնիա)##
Օսակա (Ճապոնիա)

Աշխարհագրություն խմբագրել

 
Օսակա ծոցը տիեզերքից

Օսական գտնվում է Օսակա պրեֆեկտուրայի արևմտյան մասում, Հոնսյու կղզու կենտրոնում։ Քաղաքը ելք ունի դեպի Ներքին Ճապոնական ծով։ Օսակայի ռելիեֆը հարթային է։ Ամենաբարձր կետը Նոր Ցուրումի լեռն է Ցուրումի շրջանում, ունի 37,5 մ բարձրություն։ Ամենացածր կետը Յամատոդա տեղանքն է Նիսի-Յոդոգավայում։

Օսական տեղակայված է երկու բարձրավանդակների և բերուկ հարթավայրի վրա։ Բարձրավանդակներից ամենախոշորը 12 կմ երկարություն ունեցող Ուեմաչին է։ Այն ձգվում է հյուսիսից հարավ, Օսակայի ամրոցից մինչև Սումիյոշի սրբավայր։ Երկրորդ բարձրավանդակը՝ Աբիկոն, չափերով ավելի փոքր է։ Այն ունի 8 կմ երկարություն և ձգվում է արևելքից հարավ, Կացույամա բլրից մինչև Յամատո գետը։

Օսակայի բերուկ հարթավայրը ձևավորվել է Յոդո և Յամատո գետերի դելտայում տեղումների կուտակումների հետևանքով։ Այս հարթավայրը զբաղեցնում է քաղաքի մեծ մասը։ Յոդո գետը Օսակայի գլխավոր ջրային ուղին է, հոսում է քաղաքի հյուսասյին մասով։ Գետաբերանում այն բաժանվում է մի քանի մասի՝ Կանձակի, Տեմմա, Նեյա, Դոձիմա, Տոսա-Հորիկավա, Աձի, Սիրինասի, Կիձու։ Վաղ շրջանում քաղաքաբնակները այս գետակները իրար են միացրել բազմաթիվ ուղիներով, ինչի պատճառով Օսական անվանում էին «Ջրային մայրաքաղաք»։ Գետերը նպաստում էին քաղաքում առևտրի և տրանսպորտի զարգացմանը, սակայն բազմիցս պատճառ էին հանդիսանում ջրհեղեղների համար։ Դրանք դադարեցին 1909 թ. Նոր Յոդո գետի համար ջրահեռացման ուղի կառուցելուց հետո։ Քաղաքի երկրորդ մեծ գետը՝ Յամատոն, հոսում է քաղաքի հարավային մասով և հանդիսանում է քաղաքի հարավային սահմանը։ Յոդո և Յամատո գետերի դելտայի գրունտը բաղկացած է ավազից և փափուկ կավից։

Օսակայի կլիման խոնավ մերձարևադարձային կլիմա է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 1981-2010 թթ. կազմել է + 16,9 °C: Ամառը սովորաբար շոգ է, իսկ ձմեռը՝ համեմատաբար տաք։ Ձյուն այստեղ հազվադեպ է գալիս։ Տարեկան միջին մթնոլորտային ճնշումը 1005,2 Պլ է։ Տեղումների քանակը չնչին է՝ 1279,0 մմ ըստ 1981—2010 թթ.: Ավելի անձրևային են ամառը և աշնան սկիզբը։

Պատմություն խմբագրել

Տեղանքը, որտեղ այժմ տեղակայված է ժամանակակից Օսական, հնում կոչվել է Նանիվա (ճապ. 難波, 浪華, 浪花)։ Այն անունը պահպանվել է քաղաքի կենտրոնական շրջանների անուններում՝ Նանիվա և Նամբա։ Կայսր Կոտոկուի գահակալման տարիներին (596—654) Նանիվան եղել ` կայսերական նստավայր, ուստի նաև` մայրաքաղաք։

 
Օսակա ամրոցի գլխավոր աշտարակը

Ըստ առաջին ճապոնական գրառումների՝ «Կոձիկիի» և «Նիհոն Սյոկիի», հենց ժամանակակից Օսակայի տարածքում են մ.թ.ա. 663 թվականին Յամատո ցեղերը բնաջնջել տեղաբնիկներին և հիմնել Յամատո պետությունը՝ առաջին ճապոնական պետականությունը։
Հազարամյակ հետո՝ 638 թվականին Տեմմու կայսրը Նանիվայի տարածքում հիմնում է քաղաք։ VII-VIII դարերում այն դառնում է որոշ կայսրերի նստավայր, ուստի նաև՝ մայրաքաղաք։ VIII դարասկզբում մայրաքաղաքը տեղափոխվում է Նարա, սակայն Նանիվան շարունակում է մնալ Ճապոնիայի խոշորագույն առևտրային քաղաքը և միջազգային նավահանգիստը։ Սակայն միջնադարում քաղաքի զարգացումը գրեթե կանգ է առնում։ 1496 թվականին ժամանակակից Օսակայի տարածքում՝ կայսերական ամրոցների փլատակների վրա, կառուցվում է Իսիյամա Հոնգան-ձի մենաստանը։ Մենաստանի շուրջ կառուցվում է քաղաք, որն էլ ստանում է Օսակա անունը։
XVII—XIX դարերում Օսական երկրի գլխավոր առևտրային կենտրոնն էր։ Ի տարբերություն Ճապոնիայի մյուս քաղաքների, որտեղ ապրում էին հիմնականում սամուրայներ, Օսակայում ապրում էին առևտրականներ։ Քաղաքը վեր է ածվում «համաճապոնական բանկի», որի վարկատուները քաղաքի գրեթե բոլոր սյոգուններն էին։ Առևտուրը խթանում է նաև արվեստի ծաղկմանը, մասնավորապես՝ ուկիյո-է գրավյուրների և կաբուկի ու բունրակու թատրոնների։
XIX—XX դարերում Օսական կարևոր արդյունաբերական-ռազմական կենտրոն էր, ինչի պատճառով բազմիցս ռմբակոծվեց Ամերիկայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Օսական քաղաքի կարգավիճակ ստացել է 1889 թվականի ապրիլի 1-ին։ Հետպատերազմյան Ճապոնիայում դա վերահաստատվել է 1956 թվականի սեպտեմբերի 1-ի կառավարական հրամանով։

Տնտեսություն խմբագրել

2009 թ. Օսակայի եկամուտը տարեկան կազմել է 20 848 700 իեն, իսկ ծախսերը՝ 20 841 100 իեն։ Բոլոր բնակիչների ընդհանուր եկամուտը կազմել է 800 400 իեն։

Քաղաքի տեսքը խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. А. А. Зализняк. Грамматический словарь русского языка. — М.: АСТ-ПРЕСС, 2008. — С. 742.
  2. Словарь собственных имён русского языка Автор Ф. Л. Агеенко. Печатное издание М.: ООО «Издательство "Мир и Образование"», 2010.
  3. [«Chicago Sister Cities (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին. Chicago Sister Cities (անգլ.)]