Օռլեանի կույսը

Ֆրիդրիխ Շիլլերի ողբերգությունը

Օռլեանի կույսը (գերմ.՝ Die Jungfrau von Orleans), Ֆրիդրիխ Շիլլերի ողբերգությունն է, որը գրել է 1801 թվականին Լայպցիգում։

Օռլեանի կույսը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդրամա
Ձևպիես
ՀեղինակՖրիդրիխ Շիլլեր
Բնագիր լեզուգերմաներեն
Գրվել է1801
Առաջին
ներկայացման վայր
Լայպցիգ
Հրատարակվել է1801
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/schiller/jungfrau/jungfrau.html
 Die Jungfrau von Orleans (Schiller)

Սյուժե խմբագրել

Պիեսը Ժաննա դ'Արկի կյանքի դեպքերի վերաբերյալ ազատ, կամայական շարադրանք է։ Այն պարունակում է նախաբան, որտեղ ներկայացվում են գլխավոր հերոսները և հինգ գործողությունները։ Յուրաքանչյուրը ներկայացնում է դրամատիկ, նշանակալի որևէ իրադարձություն դ'Արկի կյանքում։ Չորրորդ ակտում պիեսը հեռանում է պատմությունից որոշ երկրորդական մանրամասներով (օրինակ, դ'Արկը սպանում է մարդկանց ճակատամարտում կամ փոփոխվում է Արմանյակի և Բուրգունդիայի միջև հաշտեցման թվականը՝ 1435 թվականից մինչև 1430 թվականը)։ Դրանից հետո, սակայն, սյուժեն ամբողջությամբ հեղինակային կամայական պատումի է վերածվում։ Ժաննան ցանկանում է սպանել բրիտանացի ասպետին, սակայն հանելով սաղավարտը միանգամից սիրահարվում է ու խնայում նրա կյանքը։ Մեղադրվելով այն բանում, որ դավաճանել է իր առաքելությանը, իսկ Ռեյմսում հրապարակայնորեն մեղադրվում է կախարդության մեջ, նա հրաժարվում է պաշտպանվել, մեղավոր է ճանաչվում և հեռացվում է ֆրանսիական դատարանից ու բանակից։ Նա իր բանտախցից ականատես է լինում բրիտանացիների կողմից գրավված Ֆրանսիայի վճռական պարտությանը, քանդում է շղթաները և նետվում մարտի։ Մահանում է` հաղթանակ տանելով, իսկ իր պատիվն ու համբավը վերականգնվում են։

Պիեսում արտացոլվում է նոր ազգայնականություն և միլիտարիզմ սկսած 19-րդ դարից։ Ինչպես նաև Կանտի իդեալը անհրաժեշտության ենթարկելն է զգացմունքների բարոյական սկզբունքը։

Այս պիեսից է "Mit der Dummheit kämpfen Götter selbst vergebens" նախադասությունը, թարգմանվում է հայերեն «Ընդդեմ հիմարության աստվածները իրենք ապարդյուն են պայքարում»։ Այս տողի հիման վրա Այզեկ Ազիմովը իր վեպը կոչել է «Իրենք աստվածները»։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օռլեանի կույսը» հոդվածին։