Օպտիկական սկավառակների ռեգիոնալ կոդավորում

Պաշտպանության ռեգիոնալ կոդ (անգլ.՝ Regional Protection Code, RPC), օպտիկական սկավառակների կոդվարում ըստ դրանց տարածման ռեգիոնների։ Օգտագործվում է սկավառակների վաճառքի մակարդակի կարգավորման և պատճենումից պաշտպանելու համար[1][2]։

Կինոստուդիաները հետաքրքրված են տարբեր վիդեոկրիչների վրա (DVD, HD DVD, Blu-Ray, UMD) տարբեր երկրներում թողարկված իրենց ֆիլմերի տարածման վերահսկողության հարցում։ Դա պայմանավորված է նրանով, որ ֆիլմի մեծ էկրան բարձրանալու ամսաթիվը և մեծ կինովարձույթ դուրս գալու ամսաթիվը տարբեր երկրներում տարբեր է։ Ընդունված է համարվել, որ վիդեովարձույթ ֆիլմը պետք է դուրս գա կինոթատրոնում պրեմիերայից հետո։ Բայց ֆիլմը, որն արդեն վիդեովարձույթ է դուրս եկել Եվրոպայում, կարող է նոր է ցուցադրվում ԱՄՆ կինոթատրոններում, ինչը կանոնի խախտում է։

Ռեգիոնալ կոդը սահմանափակում է զուգահեռ ներմուծումը[en] և անհարմարություններ է պատճառում ճամփորդողներին և տեղափոխվողներին։ 2009 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը չկարողացավ դիտել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նվիրած DVD ֆիլմերը, քանի որ ԱՄՆ և Մեծ Բրիտանիան տեղաբաշխված են տարբեր ռեգիոններում[3]։

Պաշտպանության հանում խմբագրել

Ռեգիոնալ պաշտպանությունն առաջինը խարխլվեց DVD սկավառակների մոտ. 1999 թվականին շուկայում հայտնվեցին «բազմազոնային» նվագարկիչներ, որոնք թույլ էին տալիս փոփոխել զոնայի համարն ունի անսահման քանակով։ Այժմ գոյություն ունեն մի շարք ծրագրեր, որոնք թույլ են տալիս հեշտությամբ ստեղծել սկավառակի պատճեն առանց ռեգիոնալ սահմանափակման։ Blu-ray սկավառակների պաշտպանությունը հնարավոր եղավ շրջանցել 2008 թվականին

Որոշ DVD-նվագարկիչներ, հիմնականում չինական արտադրության, ընդհանրապես չունեն ոչ մի պաշտպանություն և նվագարկում են ցանկացած DVD-վիդեո սկավառակներ ցանկացած երկրում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Беззащитный формат. Как вскрыли «защиту» DVD, Статья от 30.11.1999 г. Б. Киви. Электронная версия журнала «Компьютерра».
  2. Приключения DVD в России, Статья от 11.03.2002 г. А. Кухарева. Электронная версия журнала «Компьютерра».
  3. Walker, Tim (2009 թ․ մարտի 18). «Gordon Brown is frustrated by 'Psycho' in No 10» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.