Օպտիկական կոմպենսատոր (լատիներեն լատին․՝ compensare– հատուցել, համակշռել), լույսի երկու ճառագայթների ընթացքների (ճանապարհների) տարբերությունը փոփոխող օպտիկական սարք։ Հաճախ օպտիկական կոմպենսատորը աստիճանավորում էին՝ հնարավորություն ստեղծելով անմիջականորեն չափելու ընթացքների տարբերությունը։ Օպտիկական կոմպերսատորների կառուցվածքի ընդհանուր սկգբունքը զգալի տեղաշարժերի միջոցով ընթացքների փոքր տարբերություններ առաջ բերելու հնարավորությունն էր։ Առավել գործածական էին օպտիկական կոմպենսատորների հետևյալ տեսակները․

  1. Ինտերֆերոմետրական օպտիկական կոմպենսատոր որն օգտագործվում էր երկճառագայթ ինտերֆերոմետրերում ինտերֆերող երկու ճառագայթների ընթացքների տարբերությունը համակշռելու համար։
  2. Բևեռացման օպտիկական կոմպենսատոր, որը կիրառվում էր էլիպսային բևեռացման լույսի վերլուծության համար։ Այդ կոմպենսատորում օգտագործվում էր երկբեկման երևույթը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։