Օպտիկական երևույթներ մթնոլորտում, մթնոլորտում արեգակնային ճառագայթների ցրման, բեկման, անդրադարձման և դիֆրակցիայի հետևանքով դիտվող երևույթներ։ Հայաստանում նկատվում են՝

  1. ծիածան, որը պայմանավորված է ջրային կաթիլներում արեգակնային ճառագայթների բեկմամբ և անղրադարձմամբ,
  2. գալո, լուսավոր, գունավոր շրջանակներ, արեգակի կամ լուսնի շուրջը նկատվող բծեր, որոնք առաջանում են բարձր ամպերի սառցե բյուրեղներում լույսի բեկումից կամ անդրադարձումից,
  3. միրաժ (օդատեսիլք), լույսի անկանոն բեկման արդյունք, երբ մթնոլորտում լրիվ ներքին անդրադարձման հետևանքով, բացի առարկայից, երևում է նաև նրա կեղծ պատկերը։ Լուսնի բեկումով է պայմանավորված նաև երկնայիև լուսատուների իրական դիրքից բարձր երևալը։
Ֆիզիկական երևույթների տարբեր օրինակներ

Ունի երկնակամարում ձգվող բազմերանգ աղեղի տեսք, հայոց մեջ ծիածանը կոչվում է նաև ծիրանի գոտի, աստվածակամար։ Հորիզոնի մոտ գտնվելիս արեգակի և լուսնի սկավառակները թվում են սեղմված։ Օպտիկական երևույթներից են նաև արևածագը, աղջամուղջը, մթնշաղը, երկնակամարի գույնը և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օպտիկական երևույթներ» հոդվածին։