Օպերատիվ հիշողություն, տիրույթ, որում ժամանակավոր պահվում է տեղեկատվություն ծրագրերի, տարբեր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում համակարգչում։

Անվանում խմբագրել

Հաճախ կարելի է հանդիպել ОЗУ (оперативное запоминающее устройство) և RAM (Random Access Memory) տերմիններին[1]։ Նրանք երկուսն էլ նշանակում են համակարգչի օպերատիվ հիշողությունը կամ պարզապես օպերատիվ հիշողություն։

Ծրագրային պահանջներ խմբագրել

Երբ որևէ ծրագիր կամ խաղ համակարգչին տեղադրում են, նախապես գրված է լինում անձնական համակարգչի նվազագույն ծրագրային պահանջները[1]։ Որպես օրինակ կարող է նշված լինել՝ Նվազագույն ծրագրային պահանջներ.

  1. CPU 1.8 GHz
  2. 512Mб RAM
  3. HDD 3 ГБ

CPU 1.8 GHz-պրոցեսորի տակտային մաքրություն,

512Mб RAM- համակարգչի օպերատիվ հիշողության պահանջ,

HDD 3 ГБ- համակարգչի հիշողության ազատ տարածություն, որը կլրացվի ծրագիրն տեղադրելուց հետո[1]։

Օպերատիվ հիշողությունն որպես համակարգչի մաս խմբագրել

Համակարգչի օպերատիվ հիշողությունը պետք է լինի անհրաժեշտ ծավալով՝ նախքան ծրագիրը կիրառելը, այլապես համակարգիչը կսկսի չափազանց դանդաղ աշխատել։ Օպերատիվ հիշողությունը համակարգչի ամենակարևոր մասերից է հանդիսանում։ Այն հիշողություն է, որում ժամանակավոր պահվում է տեղեկատվություն ծրագրերի, տարբեր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում համակարգչում։

Օպերատիվ հիշողության կապը համակարգչի ներքին սարքավորումների հետ խմբագրել

Օպերատիվ հիշողության միջոցով կապ է հաստատվում պրոցեսորի և կոշտ սկավառակի, ինչպես նաև անձնական համակարգչի ներքին սարքավորումների միջև։ Այստեղ պահվում են ներկա պահին իրականացվող ծրագրերի տվյալները։ Նրա ծավալներից է կախված ծրագրերի այն քանակը, որոնք այդ ընթացքում աշխատում են, ինչպես նաև համակարգչի ընդհանուր արագագործությունը[1]։ Համակարգիչն անջատելուց հետո բոլոր ծրագրերը, որոնք պահվել և իրականացվում էին օպերացիոն համակարգում ջնջվում են, այդ պատճառով անհրաժեշտ է նախքան համակարգչի անջատելը պահպանել բոլոր անհրաժեշտ ֆայլերը։

Օպերատիվ հիշողության կազմություն խմբագրել

Համակարգչի օպերատիվ հիշողությունը կազմված է արկղիկներից և հենց այդ արկղիկներում են պահվում տեղեկատվությունը՝ ընթացիկ ծրագրերի կամ այն գործառույթների մասին, որոնք այդ պահին իրականացվում են։ Յուրաքանչյուր նոր տեղեկատվություն պահվում է այդ արկղիկներում, և այնտեղ արդեն իսկ եղածը մաքրվում է, հետևաբար որքան մեծ է օպերատիվ հիշողության ծավալը, այնքան շատ են արկղիկները և նոր տեղեկատվության լրացման համար անհրաժեշտ տարածքը։ Այդ ժամանակ բարձրանում է համակարգչի արագագործությունը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օպերատիվ հիշողություն» հոդվածին։