Օուլուի համալսարան, ինչպես նաև Օուլույան համալսարան (ֆիններեն՝ Oulun yliopisto, շվեդ.՝ Uleåborgs universitet), Ֆինլանդիայի խորոշագույն համալսարաններից մեկը, որը գտնվում է Օուլու քաղաքում։ Համալսարանը հիմնադրվել է 1958 թվականին։ Համալսարանում սովորում է մոտ 16000 ուսանող և աշխատում 2800 աշխատակից, որոնց 200-ից ավելին պրոֆեսորներ են․ ունեն բացառապես լայն ակադեմիական բազա։

Օուլուի համալսարան
Տեսակհասարակական համալսարան
Հիմնադրված է1958
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1], FinELib?[2], European Alliance for Social Sciences and Humanities?[3], ORCID[4] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5]
Երկիր Ֆինլանդիա
ՏեղագրությունՕուլու
Կայքoulu.fi/yliopisto/
Օուլուի համալսարան (Ֆինլանդիա)##
Օուլուի համալսարան (Ֆինլանդիա)
Օուլուի համալսարան, Ֆինլանդիա
 University of Oulu Վիքիպահեստում

2012 թվականին համալսարանը ազգային մակարդակով գտնվում էր երկրորդ տեղում՝ համաշխարհային համալսարանների ակադեմիական վարկանիշին համապատասխան[6]։ 2013 թվականին հեղինակավոր բրիտանական QS Quacquarelli Symonds ընկերության վարկանիշում համալսարանը զբաղեցրել է 253-րդ տեղն աշխարհի լավագույն համալսարանների շարքում[7]։

Օուլուի համալսարանը միջազգային գիտական կենտրոն է, որը հայտնի է կրթության եւ հետազոտությունների բարձր որակով:Համալսարանի ֆակուլտետները սերտորեն համագործակցում են բազմաթիվ ընկերությունների գիտահետազոտական ստորաբաժանումների հետ։ Այս համագործակցությունը երաշխիքն է այն բանի, որ ուսուցման ընթացքում ձեռք բերված գիտելիքները համապատասխանում են համաշխարհային նորագույն միտումներին։ Համալսարանում սովորում է հազարից ավելի այլազգի ուսանող։ Կենսաբանական բաժանմունքում գործում է բուսաբանական այգի։

Օուլուն Ֆինլանդիայի ամենադինամիկ զարգացող քաղաքներից մեկն է՝ մեծությամբ հինգերորդը։ Այն հայտնի է իր որակավորված մասնագետներով, ծառայությունների բարձր որակով և արդյունաբերության և բիզնեսի բազմակողմանի կառուցվածքով։ Օուլուն բարձր տեխնոլոգիաների կենտրոնն է, որում կենտոնացվածեն շատ միջազգային ընկերություններ։

Պատմություն խմբագրել

  • 1919 թվականին ստեղծվել է Օուլուի քոլեջի ասոցացիան քաղաքում համալսարանի ստեղծման կառավարման համար։
  • 1958 թվականին ներկայացվել է ակտ Օուլուի համալսարանի հիմնադրման մասին։
  • 1959 թվականին համալսարանը սկսել է իր գործունեությունը։ Փիլիսոփայության ֆակուլտետ (կենսաբանության և մաթեմատիկայի ծրագրեր), տեխնոլոգիաների ֆակուլտետ (ճարտարապետության, քաղաքացիական և արդյունաբերական շինարարության) և Օուլուի մանկավարժական դպրոց։
  • 1960 թվականին ստեղծվել է բժշկական ֆակուլտետը։
  • 1965 թվականին սկսվել է ուսուցումը հումանիտար ֆակուլտետում։
  • 1965 թվականին տեխնոլոգիական ֆակուլտետում ավելացել են էլեկտրատեխնիկայի և մեքենաշինության բաժինները։
  • 1972 թվականին փիլիսոփայության ֆակուլտետի բաժանման ժամանակ ստեղծվել են հումանիտար ֆակուլտետն ու բնագիտական ֆակուլտետը։
  • 1974 թվականին ստեղծվել է կրթության ֆակուլտետը։
  • 1985 թվականին տեխնոլոգիաների բազայի հիման վրա ստեղծվել է դասախոսություն հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում։
  • 1994 թվականին կենսատեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաները և Հյուսիսային խնդիրները սահմանվել են որպես առաջնային ոլորտներ։
  • 2000 թվականին հիմնադրվել են տնտեսագիտության և բիզնես կառավարման ֆակուլտետները։
  • 2006 թվականին ստեղծվել են Միկրոտեխնոլոգիաների և նանոտեխնոլոգիաների կենտրոնը։
  • 2007 թվականին ստեղծվել է Օուլուի լեռնային գործի դպրոցը։
  • 2008 թվականին ստեղծվել է Մարտի Ահտիսարի համաշխարհային տնտեսության և բիզնեսի ինստիտուտը։
  • 2009 թվականին ստեղծվել է Ինտերնետ վարպետության կենտրոնը (CIE)։
  • 2010 թվականին ներկայացվել է համալսարանների նոր օրենքի և նոր գերակա ոլորտների մասին։
  • 2011 թվականին հիմնադրվել է միկրոսկոպիկ և նանոտեխնոլոգիաների կենտրոնը միկրո և նանոտեխնոլոգիաների կենտրոնի և էլեկտրոնային մանրադիտակի ինստիտուտի միավորման միջոցով։
  • 2011 թվականին ստեղծվել է Օուլուի համալսարանի բարձրագույն դպրոցը (1.8.2011)։

Ֆակուլտետներ խմբագրել

  • մանկավարժական ֆակուլտետ
  • բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ
  • բժշկական ֆակուլտետ
  • բնական գիտությունների ֆակուլտետ
  • տեխնոլոգիական ֆակուլտետ
  • հումանիտար ֆակուլտետ

Ուսուցում խմբագրել

Օուլուի համալսարանը առաջարկում է անգլերեն լեզվով դասավանդվող հետեւյալ ծրագրերը՝ մագիստրոսի աստիճան ստանալու համար Արխիվացված 2016-09-21 Wayback Machine։

  • Ճարտարապետական դիզայն(Architectural Design)
  • Աստղագիտություն և տիեզերքի ֆիզիկա (Astronomy and Space Physics)
  • Կենսաբժշկական ճարտարագիտություն (Biomedical Engineering)
  • Շրջակա միջավայրի ճարտարագիտություն (Environmental Engineering)
  • Համակարգչային տեսլական և ազդանշանների մշակում (Computer Vision and Signal Processing)
  • Էկոլոգիա և պոպուլյացիոն գենետիկա (Ecology and Population Genetics)
  • Կրթություն և գլոբալիզացիա (Education and Globalisation)
  • Ֆինանսներ (Finance)
  • Ֆինանսական և վարչական հաշվետվություններ (Financial and Management Accounting)
  • Առողջություն և բարեկեցություն Ցիրկումպոլյարն տարածաշրջանում (Health and Wellbeing in the Circumpolar Area)
  • Միջազգային բիզնես մենեջմենթ (International Business Management)
  • Ուսուցում, կրթություն և տեխնոլոգիաներ (Learning, Education and Technology)
  • Մագնիսական ռեզոնանս նյութերում (Magnetic Resonance in Materials)
  • Սպիտակուցային կառուցվածքներ և կենսատեխնոլոգիաներ (Protein Science and Biotechnology)
  • Ծրագրային ապահովման, համակարգերի և սերվիսների մշակում գլոբալ միջավայրում (Software, Systems and Services Development in Global Environment)
  • Սինքրոտրոնային ճառագայթում և արագացուցիչների ֆիզիկա (Synchrotron Radiation Based Science and Accelerator Physics)
  • Անլար կապի ճարտարագիտություն (Wireless Communications Engineering)
  • Տնտեսական երկրաբանություն (Economic Geology)

Ծառայություններ ուսանողների համար

  • Անհատական կրթական ծրագիր
  • Անձնական տյուտոր
  • Ուսանողական կացարան բնակարանի տիպի
  • Նորագույն սարքավորումներ և ընդունելության նպաստներ
  • Բժշկական ծառայություններ
  • Ուսանողական կազմակերպություններ
  • Սպորտային ակումբ
  • Կումմի-ընտանեկան ծրագիր

Դոկտորանտուրա

Մագիստրոսի աստիճան ստանալուց հետո Օուլու քաղաքի համալսարանում շրջանավարտն իրավունք ունի շարունակել ուսումը դոկտորանտուրայում (PhD ուսուցում)։ Յուրաքանչյուր դեպք անհատական կարգով քննվում է ֆակուլտետի ներկայացուցիչների հետ:Համալսարանն աշխատում է հետազոտության 70 ոլորտներում[8]։ Միևնույն ժամանակ, չորս հիմնական հետազոտական ոլորտները ներառում են[9]

  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ (համակարգչային տեսողություն, անլար ցանցեր, բարձր արագությամբ էլեկտրոնիկա և ֆոտոնիկա, կենսաբժշկական ճարտարագիտություն, տեղեկատվական համակարգեր և ծրագրային ապահովում)
  • Կենսագիտություն և առողջություն (արտաբջջջային մատրիցայի հետազոտություններ, սրտանոթային հիվանդությունների հետազոտություններ, ֆերմենտների կառուցվածքներ և մետաբոլիկ հետազոտություններ, գեներ և շրջակա միջավայր)
  • Մշակութային ինքնություն և փոխգործակցություն (մշակութային ինքնություն և փոխգործակցություն, լեզու, կրթություն և փոխգործակցություն)
  • Շրջակա միջավայր, բնական ռեսուրսներ և նյութեր (շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների և էներգախնայողության, նյութերի գիտության, հատկությունների և վարքագծի, կատալիզատորների և նորարարական նյութերի մասին հարցեր․ մոդելավորում և հաշվողական գիտություններ)

Կարիերա

Համալսարանի մասնագիտական գործունեության ծառայությունը ուսանողներին առաջարկում է կարիերայի անհատական պլանավորման ծառայություններ, աջակցում է ռեզյումեների կազմման և աշխատանքի որոնման ռազմավարության մշակման գործում:Հետազոտական հաստատությունները, ինչպիսիք են CWC-ն, Infotech-ը, Biocenter Oulu-ն և Thule-ը առաջարկում են ակադեմիական կարիերայի հնարավորություններ։ Համալսարանի, քաղաքի, գիտահետազոտական ինստիտուտների և բիզնես ոլորտի համագործակցությունը ծավալուն և արդյունավետ է։

2012 թվականին ուսանողների թվաքանակը կազմել է 15 880 մարդ, իսկ դասախոսական կորպորացիան՝ 3000 մարդ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. https://www.kiwi.fi/pages/viewpage.action?pageId=50169951
  3. EASSH Members
  4. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  5. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  6. «Academic Ranking of World Universities 2012». Shanghai Jiao Tong University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. Рейтинг лучших вузов по версии QS: Хельсинкский университет на 69-м месте // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 10 сентября 2013.(Ստուգված է 28 Դեկտեմբերի 2013)
  8. «University of Oulu – An international scientific community known for high-quality research and education». Innovation Europe. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
  9. «University of Oulu – Research focus and development areas». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  10. Oulun yliopiston vuosikertomus Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(ֆին.)

Գրականություն խմբագրել

  • Julku, L., Julku. K. 1983. Oulun yliopiston perustamisen historia 1905—1958. Studia Historica Septentrionalia 6. Julkaisija: Pohjois-Suomen historiallinen yhdistys, Rovaniemi. Painopaikka: Kirjapaino Osakeyhtiö Kaleva, Oulu. ISBN 951-95472-6-6, ISBN 951-95472-5-8
  • Salo, M., Lackman, M. 1998. Oulun yliopiston historia 1958—1993. Julkaisija: Oulun yliopisto. Painopaikka: Kainuun Sanomain Kirjapaino, Kajaani. ISBN 951-42-5017-6
  • Salo, M. 2003. Pohjoinen Alma Mater. Oulun yliopisto osana korkeakoululaitosta ja yhteiskuntaa perustamisvaiheista vuoteen 2000. Studia Historica Septentrionalia 42. Julkaisija: Pohjois-Suomen historiallinen yhdistys, Rovaniemi. Painopaikka: Gummerus Kirjapaino Oy, Jyväskylä. ISBN 952-9888-21-X

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օուլուի համալսարան» հոդվածին։