Չանդրա Մոխան Ջեին (դեկտեմբերի 11, 1931(1931-12-11)[2][1][3][…], Udaipura, Bhopal State, Բրիտանական Հնդկաստան - հունվարի 19, 1990(1990-01-19)[2][1][3][…], Պունի, Մահարաշտրա, Հնդկաստան, իսկ վաղ 70-ականներին ավելի հայտնի էր որպես Բհագվան Շրի Ռաջնիշ (հնդկերեն՝ भगवान श्री रजनीश), ինչպես նաև Աչարիա և Օշո (հնդկերեն ओशो) անուններով։ Նա հինդու հոգևոր առաջնորդ է, միստիկ, նեոհինդուզիմի ուսումնասիրող, Ռաջնիշային կրոնական և մշակութային ոգեշնչող։

Բհագվան Շրի Ռաջնիշ
ओशो
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11, 1931
ԾննդավայրԲրիտանական Հնդկաստան, Կուչվադա
Մահացել էհունվարի 19, 1990
Մահվան վայրՀնդկաստան, Պունա
Քաղաքացիություն Հնդկաստան[1]
Ազգությունհնդիկ
Կրոնաթեիզմ
ԿրթությունDr. Hari Singh Gour University? (1957)
ԵրկերՀասունություն, Մեծ լռություն, Մտքեր մարմնի մասին և այլն
Մասնագիտությունհոգևոր առաջնորդ, միստիկ
ԱշխատավայրRani Durgavati University, Jabalpur?
Կայքosho.com
Ստորագրություն
Изображение автографа
 Rajneesh Վիքիպահեստում

Օշոն շատ երկրներում աշրամ համակարգի հիմնադիր էր[4]։ Ժամանակի ընթացքում մնաց ԱՄՆ-ում և հիմնադրեց միջազգային Ռաջնիշպուրամ։

Օշոյի ուսումունքը Ռուսաստանում և ԳՖՀ-ում հայտարարված էր որպես ապակառուցողական աղանդ, այդ պատճառով ԽՍՀՄ-ում Ռաջնիշի անունը և գործունեությունը պետական մակարդակով արգելված էր։

Օշոյի մահից հետո մարդիկ փոխեցին իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ, նա դարձավ հոգևոր ուսուցիչ Հնդկաստանում և ամբողջ աշխարհում։ Նրա ուսուցումը դարձավ մշակույթի մի մաս, իսկ նրա ձևավորած աշխարհայացքը հետք թողեցին ԱՄՆ-ի և այլ երկրների մշակույթների վրա։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն (1931-1950) խմբագրել

Չանդրա Մոխան Ջեինը ծնվել է 1931 թվականի դեկտեմբերի 11-ին, Կուչվադայում՝ հնդկական փոքրիկ գյուղում։ Նա կտորեղեն վաճառողի 11 երեխաներից ամենամեծն էր և առաջին 7 տարիները անցկացրել է տատիկի և պապիկի մոտ։ Ընտանիքը նրան մականունով էր դիմում՝ Ռաջնիշ կամ Ռաջա (Թագավոր)։ Ռաջնիշը ունակ երեխա էր և լավ էր սովորում, սակայն դրա հետ մեկտեղ նաև բանավեճի մեջ էր մտնում ուսուցիչների հետ՝ իր չարաճճիության պատճառով։

Նրա պապիկը, ում Ռաջան շատ էր սիրում, մահացավ, երբ նա միայն յոթ տարեկան էր։ Ռաջնիշը 15 տարեկան էր, երբ մահացավ նրա ընկերուհին՝ Շաշին։ Երկու շատ մեծ կորուստները մեծ հարված հասցրին Ռաջնիշին և ամբողջ պատանեկան տարիները նա անցկացրեց խորը դեպրեսիայի մեջ։ Ռաջնիշը աթեիստ էր և պատանեկան տարիներին հետաքրքրվում էր հիպնոսով։

Ուսման տարիներ (1951-1960) խմբագրել

Տասնինը տարեկանում Ռաջնիշը սկսեց ուսումնասիրել փիլիսոփայության դասընթացներ Ջաբալպուրի Հիթկարինի քոլեջում։ Ուսուցչի հետ վիճաբանությունից հետո, նա ստիպված էր լքել քոլեջը և տեղափոխվել Դ.Ն. Ջայնի քոլեջ, որը նույնպես գտնվում էր Ջաբալպուրում։ Դեռ ուսանողական տարիներին Ջաբալպուրում, 1953 թվականի մարտի 21-ին, Բհանվարտալ զբոսայգում, կեսգիշերին խորհելու ընթացքում նա մի արտակարգ փորձ ձեռք բերեց, որի ժամանակ իրեն զգաց լիովին երջանիկ։ Փորձ, որը հետագայում նա նկարագրեց որպես հոգևոր լուսավորում. «Այն գիշեր ես մահացա և նորից վերածնվեցի։ Բայց այն մարդը, որը վերածնվեց, ոչ մի ընդհանուր բան չուներ մահացածի հետ։ Դա անդադար բան չէ... Այն մարդը, որը մահացավ, մահացավ լիովին. նրանից ոչինչ չմնաց..... անգամ շողք չմնաց։ Էությունը մահացավ լիովին, անվերադարձ...

Այն օրը՝ մարտի 21-ին, էությունը, որը ապրել էր շատ-շատ կյանքեր, ուղղակի մահացավ։ Մեկ այլ էակ՝ լիովին նոր, հնի հետ ոչ մի կապ չունեցող սկսեց իր գոյությունը.... ես ազատվեցի անցյալից, անջատվեցի իմ պատմությունից, ես կորցրի իմ ինքնակենսագրությունը» - Օշո։ 1955 թվականին ավարտեց Դ.Ն. Ջայնի քոլեջը՝ ստանալով բակալավրի կոչում։ 1957 թվականին գերազանց ավարտեց Սաուգարյան համալսարանը՝ ստանալով փիլիսոփայության գիտությունների մագիստրոսի կոչում։ Դրանից հետո դարձավ փիլիսոփայության դասախոս Ռայպուրի Սանսկրիտի քոլեջում, բայց շուտով փոխնախագահը խնդրեց նրան նոր աշխատանք փնտրել, քանի որ կարծում էր, որ Ռաջնիշը վատ ազդեցություն էր թողնում ուսանողների բարոյականության, բնավորության և կրոնականության վրա։ 1958 թվականին Ռաջնիշը սկսեց փիլիսոփայութուն դասավանդել Ջաբալպուրի համալսարանում, 1960 թվականին պրոֆեսորի կոչում ստացավ։ Լինելով հայտնի դասախոս՝ նա ընդունվեց իր աշխատակիցների կողմից որպես բացառիկ խելացի անձնավորություն, ով լրացրեց իր փոքրիկ քաղաքի վաղ կրթության բացթողումները։

Օշոյի ուսմունք խմբագրել

Էգո և միտք խմբագրել

Օշոն մտքին նայում էր ինչպես գոյատևեման մեխանիզմի։ Մտքի վերադարձը անցյալին զրկում է մարդկանց ներկայում ապրելու հնարավորությունից՝ ստիպելով նրանց զսպել իրենց իրական էմոցիաները և հեռանալ ուրախ ապրումներից, որոնք առաջանում են բնական ձևով՝ ներկա ժամանակը ընդունելու պահին։ «Միտքը ի ծնե չունի ուրախանալու հատկություն... Այն միայն մտածում է ուրախության մասին»։ Արդյունքում՝ մարդիկ թունավորում են իրենք իրենց՝ նյարդայնանում են, կասկածում են, խանդում են։ Օշոն վստահեցնում էր, որ հոգեբանական ճնշումը, որը սովորաբար օգտագործում են կրոնը քարոզողները, ստիպում է զսպված զգացմունքները արտահայտել ուրիշ տեսքով։ Օրինակ՝ այն ազգը, որը ունի նահապետական հակումներ սեքսի վերաբերյալ, ավելի շատ ձգտում է դրա ազատությանը։ Օշոն ասում էր, որ զգացմունքները զսպելու փոխարեն պետք է մարդիկ վստահեն իրենք իրենց և անխտիր հավատան իրենց ուժերին։ Համաձայն Օշոյի, այդ ամենը չի կարող հասկանալի լինել միայն ինտելեկտով, քանի որ ուղեղը կարող է այդ ամենը ընկալել որպես հավելյալ տեղեկություն, իսկ ավելի խորը հասկանալու համար պարտադիր է մեդիտացիան։

Օշոյի «տասը պատվիրաններ»-ը խմբագրել

Մի անգամ թղթակիցը հարցրեց Օշոյին «տասը պատվիրանների մասին»։ Ի պատասխան Օշոն նշեց, որ դժվար հարց է, որովհետև ինքը դեմ է պատվիրանների, բայց, պարզապես զվարճության համար ներկայացրեց իր պատկերացրած «տասը պատվիրանները»։

  • Երբեք մի հետևեք ոչ մեկի պատվիրանին, եթե չեք ուզում՝ ինքներդ կազմել։
  • Չկա էլ ուրիշ աստված, բացի կյանքից։
  • Ճշմարտությունը ձեր մեջ է, մի փնտրեք այն ուրիշ որևէ տեղում։
  • Սերը աղոթք է։
  • Երբ դառնում ես ոչ ոք, հասնում ես ճշմարտության դռան մոտ։
  • Ոչինչ միջոց չէ, ամենը նպատակ է և նվաճում։
  • Կյանքը այստեղ է և հիմա։
  • Ապրեք արթուն։
  • Մի լողացեք, այլ լող տվեք։
  • Մեռեք յուրաքանչյուր պահի, մեռեք այնպես, որ յուրաքանչյուր պահի լինեք նորովի։
  • Այն ինչ որ կա՝ կա։ Մնացեք և կտեսնեք»։

Նա ընդգծել է թվեր՝ 3, 7, 9 և 10։ Գաղափարները, արտահայտված այդ պատվիրաններում, անփոփոխ լեյտմոտիվներ են եղել նրա կյանքում։

Ժառանգություն խմբագրել

Հնդկաստանում խմբագրել

Չնայած Հնդկաստանում Օշոյի ուսմունքը հանդիպում էր ուժեղ դիմադրության, բայց Օշոյի մահից հետո տեղի ունեցան փոփոխություններ հնդկական հասարակական մտածողության մեջ[5]։ Հնդկաստանում Օշոյին ճանաչում են որպես հոգևոր ուսուցիչ, իսկ նրա ուսմունքը դարձել է մասսայական մշակույթի մի մաս Հնդկաստանում և Նեպալում։ 1991 թվականին ազդեցիկ հնդկական թերթերից մեկը Օշոյին համարեց այն տասը մարդկանցից մեկը, ովքեր փոխեցին Հնդկաստանի ճակատագիրը՝ դասելով նրան Գաուտամա Բուդդայի և Մահաթմա Գանդիի հետ։ Օշոյի երկրպագուների շարքում էին նաև Ջանի Զաիլ Սինգխը (Հնդկաստանի նախագահ 1982-1987), Հնդկաստանի վարչապետ Մանմոխան Սինգխը, և ակնառու հնդիկ գրող, պատմաբան ու լրագրող Խուշվանթ Սինգխը։ ][6] Օշոյի աշակերտ՝ դերասան Վինոդ Կհաննան, Օշոյի նախկին այգեպանը Ռաջնիշպուրամում, 2002 թվականին ստանձնեց մշակույթի և տուրիզմի նախարարի պարտականությունները Հնդկաստանում, իսկ 2003-2004 թվականներին արտաքին գործերի նախարարի պարտականությունը[7][8]։

Նա միջոցներ ձեռնարկվեց պահպանելու Օշոյի գրեթե բոլոր ելույթների օրիգինալ ձայնագրությունները։ Օշոյի ամբողջական գործերի պահպանումը տեղադրված է Հնդկաստանի Նյու Դելիի Գրադարան Խորհրդարանում։

«Օշո» միջազգային մեդիտացիոն առողջարան խմբագրել

Պոնեում գտնվող Օշո Աշրամ միջազգային մեդիտացիոն առողջարանը Հնդկաստանի գլխավոր գեղատեսիլ վայրերից մեկում է։ Մեդիտացիոն առողջարաններում ուսուցվում են տարբեր հոգևոր մեթոդներ, այդ պատճառով առողջարանը հանդես է գալիս որպես հոգևոր օազիս և ինքնության բացահայտման կենտրոն։ «Սրբագույն տարածք» կոչվող այս վայրում միավորվում են մտքի և մարմնի ցանկությունները։

Եթե 1980-ականների կեսերին հնդիկների մեծամասնությունը չէր ուզում գործ ունենալ Օշոյի գաղափարների հետ, ապա 21-րդ դարի սկզբին շատերը սկսեցին հաճախել մեդիտացիոն առողջարաններ։ Հաճախորդների թվում կային հայտնի քաղաքագետներ, զանգվածային լրատվության միջոցների աշխատողներ, մեդիտացիոն առողջարան են հաճախել Դալայ Լաման և ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ Մինչ առողջարան հաճախելը պետք է ՁԻԱՀ-ի թեստ անցնել և եթե որևէ մեկի մոտ հիվանդություն է հայտնաբերվում՝ մուտքն արգելվում է[9]։ Մամուլի հաղորդագրություններով՝ տարեկան առողջարան են այցելում մոտ 200 հազար մարդ ամբողջ աշխարհից[10][11]։

Ամբողջ աշխարհում խմբագրել

Այսօր Օշոյի գրքերը մեծ համբավ ունեն և տպագրվել են 49 միջազգային տպարաններում՝ 55 լեզվով (2007 թվականի տվյալներով)։ Օշոյի գրքերը շարունակվում են տպագրվել մոտավորապես տարեկան 3 միլիոն տպաքանակով (2006 թվական, Օշո Թայմս)։ Ռուսաստանում՝ սկսած 1994-1997 թվականներից, վաճառվել է 500 000 տպաքանակ։ Նրա մեթոդները մեդիտացիոն-դինամիկ մեդիտացիաբնույթ ունեն և մեծ ճանաչում ունեն ամբողջ աշխարհում։ Դրանք գործածվում են շատ խմբերում, ինչպես նաև դպրոցներում և համալսարաններում։

«Օշո» թերապիան ստացել է ճանաչում հոգեթերապիայի ասպարեզում՝ ազդեցություն թողնելով այլ տիպի թերապիաների վրա։

Գոյություն ունի նաև «Օշո» միջազգային ֆոնդ, որը անցկացնում է կորպորատիվ սեմինարներ։ Տարեկան եկամուտը կազմում է 15-ից 45 միլիոն դոլար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.metal-archives.com/artist.php?id=408666
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
  4. Basnet, Chudamani. Stagnation and the growth of the Rajneesh movement in Nepal: the new paradigm in a non-western context(չաշխատող հղում). Tribhuvan University, Nepal, 1999. A Thesis Submitted to the Graduate Faculty of The University of Georgia in Partial Fulfillment of the Requirements for the Degree Master of arts. Athens, Georgia. 2006.
  5. Bombay High Court tax judgment, sections 12-14.
  6. «San Francisco Chronicle, Artikel vom 29. August 2004». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  7. Artikel vom 25. Juli 2002 in The Tribune (8. Artikel von oben)
  8. Jaideep Sarin (2004 թ․ ապրիլի 21). «Unfulfilled promises await Vinod Khanna» (անգլերեն). «Hindustan Times». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  9. «Osho Meditation Resort Website FAQ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  10. «Osho? Oh No!». Rachel Graham. Willamette Week. February 2, 2000
  11. «Mystic’s burial site at commune is reincarnated as posh resort». Mike McPhate (San Francisco Chronicle). 29 August 2004.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշո (Բհագվան Շրի Ռաջնիշ)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշո (Բհագվան Շրի Ռաջնիշ)» հոդվածին։