Օշկվանք, հայ-քաղկեդոնական վանական համալիր պատմական Տայքի նահանգում։ Հիմնական եկեղեցին կառուցվել է 963-973 թվականներին և նվիրված է Սբ. Հովհաննես Մկրտիչին։ Ընդգրկում է եկեղեցին, սեղանատունը և մատենագրության վայրը։ Եկեղեցին տարածաշրջանի ամենամեծ խաչաձև գմբեթավոր եկեղեցին է, որն իր նշանակությունը պահպանել է մինչև 15–րդ դարի վերջը։ 1985 թվականին Թուրքիայի մշակույթի նախարարությունն ընդգրկեց համալիրը երկրի ազգային ժառանգության ցուցակում[1]։

Օշկվանք
Վանքային համալիր

Օշկվանքը

ՏեղադրությունԲագրատունյաց Հայաստան Բագրատունյաց Հայաստան Տայք, Ազորդաց փոր գավառ, Օշկ գյուղ
ԱշխարհՏայք
Պատմական երկիրՏայքի կյուրոպաղատություն
Կրոնադավանանքհայ-քաղկեդոնական
Պատմություն
Հիմնադիր(ներ)Դավիթ Կյուրոպաղատ
ՆվիրվածՍբ. Հովհաննես Մկրտիչին
Ճարտարապետություն
Կարգավիճակխոնարհված
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ10-րդ դար
Կառուցման ավարտ973
Ավերում15-րդ դար
Օշկվանք (Թուրքիա)##
Օշկվանք (Թուրքիա)
Օշկվանք (Մեծ Հայք)##
Օշկվանք (Մեծ Հայք)
40°36′49″ հս․ լ. 41°32′31″ ավ. ե.HGЯO

Պատմություն խմբագրել

Կառուցվել է Տայքի Բագրատ և Դավիթ կյուարպաղատների կողմից 963-973 թվականներին։ Ատրպետի վկայությամբ Օշկվանքը Տայքի 7 հրաշալիքներից մեկն է և ամենանշանավորը։ Եկեղեցու կառուցման աշխատանքները ղեկավարել է Գրիգոր Օշկեցին, որին օգնել են Միքայելը և Հովնանը։ Եկեղեցու գմբեթն ունի 40 մ բարձրություն։ Եկեղեցին ունի 40 մ երկարություն և 34 մ լայնություն։

 
Օշկվանք տանող ճանապարհը

Այս հուշարձանը միշտ անվանվել է Օշկվանք կամ Էօշքվանք։ Եկեղեցու կառուցման ժամանակ գյուղի բնակիչները եղել են հայեր, դրա համար էլ հուշարձանի անվանման բաղկացուցիչ մաս դարձավ «վանքը»։

Օշկ գյուղը ամենայն հավանականությամբ համապատասխանում է Փարպեցու հիշատակած Աշունք գյուղին և ոչ մի կապ չունի մեգրելերեն «շքա» արմատի հետ, որը փորձում են հիմնավորել վրացի գիտնականները։ 19-րդ դարում ըստ Ատրպետի, մոռացության մատնված եկեղեցին իր պահպանության տակ էր վերցրել հայազգի մի կին։ 1985 թվականին Թուրքիայի մշակույթի նախարարությունն ընդգրկեց համալիրը երկրի ազգային ժառանգության ցուցակում։

Աղբյուրներ խմբագրել

  • Ա. Ակոպով, Տայք. վարչաժողովրդագրական պատկերը XVI դարից XIX դարի I երեսնամյակը, Երևան, 2013։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։