Օշկոշ

քաղաք, ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ուիննեբեյգո շրջանի վարչական կենտրոն

Օշկոշ (անգլ.՝ Oshkosh), քաղաք, ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ուիննեբեյգո շրջանի վարչական կենտրոն։ Տեղակայված է Ֆոքս գետի Ուիննեբեյգո լիճ թափվելու տեղում։ Բնակչությունը՝ 66 հազար բնակիչ (2010)։

Օշկոշ
Տեսակմեծ քաղաք ԱՄՆ-ում, second-class city? և շրջանային կենտրոն
Երկիր ԱՄՆ[1]
ՎարչատարածքՈւիննեբեյգո
ԲԾՄ241 ± 1 մետր
Մակերես72,035298 կմ²[2] և 68,911226 կմ² (ապրիլի 1, 2010)[3]
Մասն էՀյուսիսարևելյան Վիսկոնսին
Ձևավորում1818
Քարտեզ
Քարտեզ

XVII դարում ֆրանսիացի ճանապարհորդները (սկսած Ժան Նիկոլեից) բազմիցս անցել են այն տեղով, որտեղ այժմ կանգնած է Օշկոշը, շարժվելով Մեծ լճերից դեպի Միսիսիպիի լողավազան և հետ։ 1818 թվականին հիմնադրվել է առևտրային ֆակտորիա, որը մինչև 1836 թվականը զարգացել է՝ դառնալով Աթենք (Athens) անվամբ անտառտնտեսական բնակավայր։ 1838 թվականին ավանը վերանվանվել է Օշկոշ՝ ի պատիվ մենոմինի ցեղի առաջնորդի, որն այդ հողերը զիջել է նորաբնակներին։

Օշկոշում տեղակայված են Օշկոշի Վիսկոնսինի համալսարանը և շրջանում միակ օպերային թատրոնը՝ կառուցված տեղի անտառապահների կողմից 1883 թվականին։ Խոշորագույն գործարանը պատկանում է Oshkosh կորպորացիային, որը մասնագիտացած է ամենագնաց բեռնատարների արտադրության մեջ։

1970 թվականից Օշկոշում անցկացվում է EAA AirVenture Oshkosh ավիացիայի սիրահարների ամենամյա հավաքը, որը կազմակերպում է փորձարարական ավիացիայի ասոցիացիան (անգլ.՝ Experimental Aircraft Association): Հավաքի շոու-ծրագիրը գրավում է բազմաթիվ մասնակիցների և հանդիսատեսի ամբողջ երկրից, այնտեղ ելույթ են ունենում պիլոտային խմբեր, ցուցադրվում են ժամանակակից և պատմական բազմաթիվ թռչող սարքեր գետնին և օդում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշկոշ» հոդվածին։