Օմանի ծոց (արաբերեն خليج عمان‎‎- Khalīj ‘Umān, պարսկերեն دریای عمان - Daryâ-ye ‘Omân), գտնվում է Արաբական ծովի հյուսիս-արևմուտքում։ Հորմուզի նեղուցով միանում է Պարսից ծոցին։ Ծոցի երկարությունը կազմում է 450 կմ, իսկ լայնությունը մինչև 330 կմ։ Առավելագույն խորությունը՝ 3694 մ։ Նավահանգիստը՝ Մասկաթ քաղաքը (Օման)[1]։

Օմանի ծոց
Տեսակծոց
Երկիր ԱՄԷ,  Օման,  Պակիստան և  Իրան
Լայնություն330 կմ
Խորություն200 մետր
Քարտեզ
Քարտեզ

Ծոցի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, հարավայինը՝ Օմանին և արևմուտքինը՝ Միացյալ Արաբական Էմիրություններին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (Հ-Ֆ), Ե., «Լույս», 1989, էջ 445։