Օմայանների մզկիթ (արաբ․՝ الجامع الأموي‎‎), հայտնի է նաև որպես Դամասկոսի Մեծ մզկիթ, աշխարհի խոշորագույն և հնագույն մզկիթներից մեկը։ Գտնվում է հին քաղաք Դամասկոսի ամենասրբազան վայրերից մեկում, հանդիսանում է մեծ ճարտարապետական արժեք։

Օմայանների մզկիթ
արաբ․՝ جامع بني أمية الكبير‎‎
Տեսակմզկիթ, ճարտարապետական հուշարձան և կրթօջախ
Երկիր Սիրիա[1]
ՎարչատարածքԴամասկոս[1]
Մասն էՀին Դամասկոս
Հիմնվել է706
Կառուցման սկիզբ706—715 թվականներ
ՀիմնադիրԱլ Վալիդ I
Ճարտարապետություն
ՈճUmayyad architecture?
Երկարություն125 մետր
Լայնություն50 մետր
Մինարեթներ3
Շինանյութմարմար և քար
Քարտեզ
Քարտեզ

Մզկիթը բաղկացած է գանձատնից, որը, ինչպես ասում են, ներառում է Հովհաննես Մկրտչի գլուխը։ Հնարավոր է այն հայտնաբերվել է մզկիթի շինարարության համար ընթացող պեղումների ժամանակ։ Մզկիթում է նաև Սալահ ալ-Դինի գերեզմանը, գտնվում է փոքրիկ այգում, հարակից մզկիթի հյուսիսային պատին։

Պատմություն խմբագրել

Վայրը, որտեղ հիմա կանգնած է մզկիթը, արամեացիների ժամանակաշրջանում զբաղեցրել է Հադադ տաճարը։ Արամեացիների եղելությունը հավաստում է բազալտե կոթողի առկայությունը, սֆինքսի պատկերը և մզկիթի հյուսիս–արևելյան քանդված անկյունը։ Ավելի ուշ, հռոմեական դարաշրջանում, այդ վայրում գտնվում էր Յուպիտերի տաճարը[2], այնուհետև, բյուգանդական ժամանակաշրջանում, քրիստոնեական եկեղեցիները, որտեղ պահվում են քրիստոնեական սրբություններից մեկը՝ Հովհաննես Մկրտչի գլուխը[3]։

636 թվականի Դամասկոսի արաբական նվաճումը չի ազդել եկեղեցու վրա, ինչպես մուսուլմանները, այնպես էլ քրիստոնեական ծխականները պահպանել են եկեղեցին և ժամերգությունը, այդուհանդերձ մուսուլմանները տաճարի հարավային պատի դիմաց կառուցել են աղյուսե հարդանոց։ Օմայանների խալիֆ Ալ–Վալիդ I–ը եկեղեցին գնել է և քրիստոնյանների առաջ ավերել։ Այս վայրերում կառուցվել են 706-715 թվականներին, այժմ գոյություն ունեցող մզկիթ[2]։ Ըստ լեգենդի Ալ–Վալիդը անձամբ է սկսել եկեղեցու կործանումը, ոսկե սեպով։ Մզկիթի կառուցման համար հրավիրվել էին լավագույն նկարիչները, ճարտարապետները, քարերի վարպետները Աթենքից, Հռոմից, Կոստանդնուպոլսից, Մերձավոր Արևելքի երկրներից։ Մզկիթի շինարարության ժամանակ աշխատել է ավելի քան 12 հազար աշխատակից[3]։ Այդ պահից Դամասկոսը դարձել է Մերձավոր Արևելքի կարևորագույն կետը, իսկ ավելի ուշ Օմայյան խալիֆայության մայրաքաղաքը։

Մզկիթում բազմիցս բռնկվել են հրդեհներ, վերջին վերականգնումը ընթացել է 1893 թվականին։

Ճարտարապետություն խմբագրել

Մզկիթը ինքնին հանդիսանում է մեծ համալիր։ Այն աղմկոտ քաղաքից բաժանված է հզոր պատերով։ Ներքին բակը ծածկված է սև–սպիտակ փայլուն սալիկներով և շրջապատված է քառակուսաձև սյունաշարով, երկարություն 125 մետր, իսկ լայնությունը՝ 50։ Երեք կողմից գավիթը շրջապատված է կամարաձև պատկերասրահով, չորրորդ կողմում գտնվում է աղոթելու սրահը։ Բակի մեջտեղում տեղակայված է շատրվան և լողավազան[3]։

Մուտքի ձախ կողմում կանգնած են պատկառելի փայտե սայլակները, հաղթանդամ անիվների վրա։ Ներքին բակի ճակատային մասը և շրջապատող սյունաշարը պատված են գունավոր մարմարով, զարդարված խճանկարային սալիկներով և ծածկված են ոսկեջրով[2]։

Պատկերասրահ խմբագրել



Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Большая мечеть Омейядов в Дамаске». Assalam.ru. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  • «Мечеть Омейядов в Дамаске (705-715)». Ислам.ру. 2009 թ․ ապրիլի 5. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմայանների մզկիթ» հոդվածին։