«Օղակ» գործողություն (հայտնի է նաև՝ «Կոլցո» գործողություն, «Կոլցո» օպերացիա անուններով, ռուս.՝ Операция Кольцо), Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված պատժիչ-ահաբեկչական գործողություններ, էթնիկ զտումներ, որն իրականացվել է ԽՍՀՄ զինված ուժերի բանակային ստորաբաժանումների, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի ստորաբաժանումների և Խորհրդային Ադրբեջանի նորաստեղծ Միլիցիայի հատուկ նշանակության ուժերի (ՕՄՈՆ) կողմից 1991 թվականի ապրիլից մինչև օգոստոս ամիսը[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]։

Օղակ գործողություն,
ռուս.՝ Операция Кольцо
Արցախյան հակամարտություն

ԽՍՀՄ բանակի Միլ ՄԻ-24 ուղղաթիռը «Օղակ» գործողության ընթացքում Շահումյանի շրջան երկնքում։
Թվական Մայիս, 1991 թվական
Վայր Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջան,
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ,
Շահումյանի շրջանի,
Գետաշենի ենթաշրջան
Արդյունք Ամբողջությամբ ավերվել և հայաթափվել են բազմաթիվ հայկական բնակավայրեր, սպանվել, գերևարվել և խոշտանգումների ենթարկվել Խորհրդային Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հարյուրավոր խաղաղ բնակիչներ, Խորհրդային Հայաստանի միլիցիայի տասնյակ ներկայացուցիչներ, բռնաբարվել են տասնյակ կանայք և աղջիկներ, իրենց բնակավայրերից հարկադրաբար տեղահան արվել հազարավոր հայեր։
Հակառակորդներ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Նոյեմբերյանի շրջանի միլիցիա,
Արցախում գործող հայկական ինքնապաշտպանական ջոկատներ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ ԶՈՒ 4-րդ բանակ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքեր
Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ադրբեջանական ՕՄՈՆ
Ռազմական կորուստներ
100-ից ավել զոհ, հարյուրավոր պատանդներ, որոնցից մի մասը հետագայում անհետ կորել է, իրենց բնակավայրերից տեղահան արվեցին ավելի քան 10․000 հայեր[1]։

1991 թվականի ապրիլի վերջին Խորհրդային Ադրբեջանի առաջին և վերջին նախագահ Այազ Մութալիբովը փաստացի պատերազմ է հայտարարում հայերի նկատմամբ[10][15][16][17], ինչից հետո սկսվում են հայկական բնակավայրերի դեմ հարձակումները[2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]։

Խորհրդաադրբեջանական ուժերի իրականացրած «Օղակ» գործողության հետևանքով ամբողջությամբ ավերվել և հայաթափվել են բազմաթիվ հայկական բնակավայրեր, սպանվել, գերեվարվել և խոշտանգումների ենթարկվել Խորհրդային Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հարյուրավոր խաղաղ բնակիչներ, Խորհրդային Հայաստանի միլիցիայի տասնյակ ներկայացուցիչներ, բռնաբարվել են տասնյակ կանայք և աղջիկներ, իրենց բնակավայրերից հարկադրաբար տեղահան արվել հազարավոր հայեր[2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]։

Գետաշենի ենթաշրջանի հայաթափում խմբագրել

«Օղակ» գործողության ընթացքում 1991 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 8-ը ԽՍՀՄ զինված ուժերի, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության զորքերի և Խորհրդային Ադրբեջանի ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները ռազմական ավիացիայի ու զրահատեխնիկայի (տանկեր, զրահափոխադրիչներ) կիրառմամբ հարձակվել են Գետաշենի ենթաշրջանի Գետաշեն և Մարտունաշեն հայաբնակ գյուղերի վրա, մտել բնակավայրեր, կողոպտել, սպանել բնակիչներին, բռնաբարել կանանց և տեղահան արել բնակչությանը։ Հարձակման հետևանքով Գետաշեն և Մարտունաշեն գյուղերից տեղահան է արվել շուրջ 3500 հայ[2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]։

Շահումյանի շրջանի հայաթափում խմբագրել

1991 թվականի հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 19-ը տեղի է ունեցել Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ հայաբնակ գյուղերի վրա հարձակում, որն ուղեկցվել է բնակավայրերի ուղղությամբ հրթիռահրետանային կրակով։ Հարձակման հետևանքով սպանվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, կողոպտվել և ավերվել են բնակավայրերը, իսկ բնակչությունը տեղահանության է ենթարկվել[2][3][9][10]։ Խորհրդաադրբեջանական ուժերը զարգացրել են իրենց հաջողությունները՝ առաջանալով շրջանի խորքը և հասնելով Վերինշեն գյուղի մատույցներ, որտեղ հանդիպել են հայերի դիմադրությանը[10][14]։

Ոսկեպարի կոտորած խմբագրել

1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Խորհրդային Ադրբեջանի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները և ադրբեջանական ՕՄՈՆ-ը ուղղաթիռների, տանկերի և ծանր հրետանու օգտագործմամբ փակում են Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերն ու մտնում գյուղ։ Գյուղ մտած խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները պայթեցնում են 1 ավտոմեքենա՝ սպանելով 2 և ծանր վիրավորելով 7 խաղաղ բնակիչ[18][19][20]։

Իմանալով Ոսկեպարում տեղի ունեցածի մասին՝ Նոյեմբերյանի շրջանի ներքին գործերի բաժնի 20 միլիցիոներ և 3 քաղաքացիական ուղեկիցներ բնակիչների պաշտպանության համար փորձել են անտառի միջով գյուղ մտնել։ Նրանցից 11-ը դաժանաբար սպանվել են, իսկ մյուսները գերեվարվել ու տեղափոխվել են Ադրբեջանական ԽՍՀ-ում գտնվող Կիրովաբադ (Գանձակ) քաղաքի բանտ, որտեղ մահացել են ևս 3 հոգի։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերեվարել են և ադրբեջանական ՕՄՈՆ-ին հանձնել նաև գյուղում գտնվող և բնակավայրը պաշտպանող 45 ոստիկանի, ովքեր նույնպես ադրբեջանական բանտում խոշտանգումների են ենթարկվել[18]։

Մայիսի 8-ին խորհրդային բանակի հրետակոծությունից զոհվել է նաև Ոսկեպար գյուղի 3 խաղաղ բնակիչ[19]։

Գործողության սխեման խմբագրել

Վաղ առավոտյան գյուղը շրջապատված էր ԽՍՀՄ ՆԳՆ կամ Խորհրդային բանակի ներքին զորքերի զինծառայողներով։ Դրանից հետո ադրբեջանական ՕՄՕՆ-ը մտել է բնակավայր և սկսել զենքի և զինյալների առկայության որոնումներ, ինչպես նաև ստուգել է բնակիչների անձնագրերը, ինչը ուղեկցվել է ծեծով, բռնությամբ և կողոպուտով[21]։ Երբեմն ՕՄՕՆ-ի սպաների հետ գյուղ էին մտնում քաղաքացիական անձինք՝ թալանի նպատակով։ Տեղի բնակիչներից պահանջվում էր ընդմիշտ հեռանալ գյուղից։ Որպես կանոն, գործողությունները կրկնվում էին երկու-երեք օրվա ընթացքում՝ մինչև բնակիչների վտարումը[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Արցախի հայկական գյուղերի տեղահանության «Կոլցո» օպերացիան» հրապարակում Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կայքում, (արխիվացված 10․07․2022թ․)։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարան, Երևան, 2004 թվական, (թվային տարբերակը Վիքիդարանում)։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կիմ Ղահրամանյան, «Հյուսիսային Արցախ․ գոյության պայքար», գիրք Բ, Երևան, 1993 թվական։
  4. 4,0 4,1 4,2 4,3 Waal, Thomas De (2003 թ․ հունվարի 1). Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War. NYU Press. ISBN 9780814719459.(անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Նվարդ Սողոմոնյան, ««Կոլցո» մարդորսություն», մաս Ա, Ստեփանակերտ, 1994 թվական։
  6. 6,0 6,1 6,2 6,3 Նվարդ Սողոմոնյան, ««Կոլցո» մարդորսություն», մաս Բ, Ս․ 1995 թվական։
  7. 7,0 7,1 7,2 7,3 Մհեր Հարությունյան, «Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագրումը», ՀՀ ԳԱԱ «Գիտություն», Երևան, 2000 թվական
  8. 8,0 8,1 8,2 8,3 Рафаэль Папаян, “Маски терора”, Арачентац, Ереван, 1992 г. ISBN 5-89700-007-7(ռուս.)
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Депортация населения армянских сел НКАО и прилегающих районов (апрель-июнь 1991). сост. Вермишева Седа., Е., 1995 г. (թվային տարբերակ, արխիվացված 31.05.2022 թ․) (ռուս.)
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Мелик-Шахназарян Л., “Военные преступления Азербайджана против мирного населения Нагорного-Карабахской Республики”, Е., 1997 г.(ռուս.)
  11. 11,0 11,1 11,2 11,3 Лидия Графова. “Демократическая Россия”, 22 марта, 1991 г.(ռուս.)
  12. 12,0 12,1 12,2 12,3 “DR-Press”, 12-31 июля, 1991 г.(ռուս.)
  13. 13,0 13,1 13,2 13,3 Oana Tranca «What Causes Ethnic Conflict Diffusion? A Study of Ethnic Conflicts in Azerbaijan and Macedonia». Արխիվացված 2012-11-06 Wayback Machine(անգլ.)
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Ռուս զինվորները գնդակահարել են հայերին, բարձրացել ծառն ու կեռաս կերել», հոդված lragir.am կայքում (արխիվացված 05․03․2016 թ․)։
  15. “Известия”, 30 апреля, 1991 г.(ռուս.)
  16. “Правда”, 1 мая, 1991 г.(ռուս.)
  17. Телевизионная информационная программа “Время”, 29 апреля, 1991 г.(ռուս.)
  18. 18,0 18,1 «Ոսկեպար. Սխրագործության հիշողությունը», (արխիվացված 19․04․2021թ․
  19. 19,0 19,1 «Օղակ» գործողություն․ միջազգային արձագանքը, (արխիվացված 05․08․2021թ․)։
  20. Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998։
  21. Human Rights Watch Bloodshed in the Caucasus: Escalation of the Armed Conflict in Nagorno Karabakh. — 1992. — С. 9. — 84 с. — ISBN 1-56432-081-2 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.

    Next, troops of the 23rd Division of the USSR Fourth Army and ofthe Interior Ministry (MVD), along with Azerbaijani OMON troops, would enter the villages, search for weapons and guerrillas, and check the passports ofinhabitants.

  22. «Мемориал. Хронология конфликта». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.