Օղակղզի

կղզի, որը ձևավորվել է հրաբխի տեղում

Օղակղզին, Ատոլ - օղակաձև, ներփակ կամ կիսաբաց, կորալային կղզի, մինչև 100 մ խորությամբ ծովալճակով, որն ունի ծովալճակը շրջապատող օղակի համատարած կամ ճեղքվածք։ Առաջանում է կորալային խութերի աճից՝ հրաբխային կղզիների եզրին։ Օղակղզիներից շատերն ունեն ճոխ բուսականություն և բնակեցված են։ Հանդիպում են առանձին կղզիներով և կղզեխմբերով արևադարձային բաց ծովերում (Խաղաղ օվկիանոս)։

Օղակղզու կազմավորումը ըստ Չարլզ Դարվինի

Օղակղզին իրենից ներկայացնում է բարձունք օվկիանոսի հատակին, որը պսակված է նեղուցներով առանձնացրած կղզիների խմբի (մոտու) հետ խութ կազմավորող բուստե կցաշինությունով։ Եթե նեղուցները չկա, ապա ցամաքը կազմումը է համատարած օղակ և այդ դեպքում ծովալճակի ջրի կարող է ավելի քիչ աղ պարունակել, քան օվկիանոսը։ Սովորաբար բարձրությունը օվկիանոսի հատակին ունի հանգած հրաբուխով կազմավորված կոնի ֆորմա։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օղակղզի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 657