Օկտանտ (համաստեղություն)

Օկտանտ (լատին․՝ Octans), փոքր ու շատ խամրած համաստեղություն երկնային սֆերայի հարավային կիսագնդում։ Ներառում է Երկրի Հարավային բևեռը։

Օկտանտ
Համաստեղություն
Լատիներեն անվանումOctans
ՀապավումOct
ԽորհրդանիշՕկտանտ
Մասն էՀարավային երկնային կիսագունդ
Մակերես291 քառակուսի աստիճան
Ամենապայծառ աստղչկա; ամենապայծառը՝ ν Oct — 3,73m (մ)
Ասուպային հոսքերչկա
Հարևան
համաստեղությունները
Հետազոտության պատմություն
ՀայտնաբերողՆիկոլա Լուի Լակայլ
Հայտնաբերման թվական1752
Անվանված էoctant?
Տեսանելի է +0° և −90°. լայնությունների միջև:

Կարճ բնութագիր խմբագրել

Երկնքում զբաղեցնում է 291,0 տարածք, պարունակում է անզեն աչքով տեսանելի 56 աստղ։ Ռուսաստանի տարածքում չի ուսումնասիրվում։ Քանի որ Օկտանտն աշխարհի Հարավային բևեռում է, լիակատար տեսանելիությունը հնարավոր է միայն երկրագնդի հարավային կիսագնդում։

Այս համաստեղությունում է գտնվում այն աստղը, որը ներկայացնում է Հարավային բևեռը՝ Օկտանտի սիգման՝ σ, անզեն աչքով տեսանելի (աստղային մեծությունը՝ 5,5), բայց նա այնքնան խամրած է, որ չի կարող օգտագործվել տեղորոշման նպատակներով։

Տեխասյան համալսարանի հետազոտողները Արլինգտոնում եկան այն եզրակացության, որ Օկտանտի ν կրկնակի աստղը պարունակում է մոլորակ[1]։

Պատմություն խմբագրել

Նոր համաստեղություն է։ Անանուն ներկայացվել է Լակայլի կողմից 1754 թվականին։ 1756 թվականին Լակայլը առաջարկել է անվանումը, իսկ 1763 թվականին լատինիզացրել է այն։ Օկտանտը տեղորոշման անկյունային սարքավորում է, նման է սեքստանտին, բայց լիմբայի ութ մասի բաժանված կառուցվածքով։ Համաստեղությունն անվանվել է անգլիացի օպտիկ Ջոն Հենդլի պատվին, ով հայտնագործել է օկտանտը. երբեմն օգտագործվում է «Հենդլիի օկտանտ» անվանումը։

Տես նաև խմբագրել

Օկտանտ համաստեղության աստղերի ցանկ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել