Oaksenham, հայկական ռոք-խումբ, ներկայացնում է սիմֆո-պրոգ երաժշտական ուղղությունը՝ համատեղելով ակադեմիական սիմֆոնիզմի կոմպոզիցիոն սկզբունքները ավանդական ռոք հնչողության հետ։

Օկսենհեմ
ԵրկիրԵրևան, Հայաստան
Ժանրերպռոգրեսիվ ռոք
Գործունեություն2001–ներկա
Անդամներ
Վահագն Պապայան-բաս կիթար
Աշոտ Կորգանյան-հարվածայիններ
Վարդան Գասպարյան-կիթար
Վարդան Հարությունյան-ստեղնաշար
Արամ Ասատրյան-ջութակ
Նախկին անդամներ
Կորյուն Բոբիկյան-ջութակ, թավջութակ
Աննա Ադամյան-ստեղնաշար
Վալերի Տոլստով-ֆլեյտա

Պատմություն խմբագրել

Խումբը ստեղծվել է 2001 թ. 90-ականների առաջին կեսում գործող «Dumbarton Oaks» խմբի անդամներ Վահագն Պապայանի և Աշոտ Կորգանյանի կողմից։ Նույն թվականին նրանց միացավ տաղանդավոր ֆլեյտիստ եւ դաշնակաhար Վալերի Տոլստովը, ապա խումբը համալրվեց մյուս երաժիշտներով։

Oaksenham-ի առաջին շրջագայությունը եղել է «Pacific» փառատոնին, որտեղ հանդես էին գալիս հետևյալ կազմով՝ ֆլեյտա-Վալերի Տոլստով, բաս-Վահագն Պապայան (Ջեֆ,) հոբոյ-Հարություն Շախկան, կիթառ-Հենրի Կարագյոզյան և «The King’s Cross», հարվածային-Աշոտ Կորգանյան։ Նրանք ունեցան մեծ հաջողություն՝ կատարելով բրիտանական «Gentle Giant» պրոգրեսիվ ռոք խմբի գործերից («Talybont» և «On reflection»)։

Փառատոնից անմիջապես հետո խմբին միացավ Վարդան Գասպարյանը, որպես կիթառահար։ Նրա հմտությունը ֆլամենկո, ռիթմն-բլյուզ, և ջազ-ռոք ժանրերում ամբողջությամբ բավարարում էր խմբի ճաշակին։ Հետագայում, երբ խումբը սկսեց աշխատել էլեկտրոնային ծրագրով՝ Վալերի Տոլստովի փոխարեն, որպես դաշնակահար վերցրեցին Աննա Ադամյանին։ Վերջինս թույլ էր ռոքի ասպարեզում՝ բայց օժտված էր նոտաներով կարդալու ընդունակությամբ։ 2002 թ-ի մարտ ամսին խմբին միացավ Կորյուն Բոբիկյանը որպես ջութակահար, չնայած մինչ այդ տարբեր խմբերում աշխատել էր որպես թմբկահար։

Հունիսի 5-ին խումբը տվեց իր առաջին համերգը, որն արձանագրվել է «Նարեկացի» արվեստի ինստիտուտի կողմից։ Հետագայում հնչյունային ռեժիսոր Սերժ Մելքոնյանի խմբագրման ձեռնարկումով և Արման Պադարյանի ղեկավարությամբ թողարկվեց «Woden’s Eve Live» ձայնասկավառակը։ Մտահղացումը խմբի դարավոր բերեկամ և աջակից՝ Արտաշես «Աթա» Ստամբոլցյանինն էր։ Ձայնասկավառակը բարձր է գնահատվել այնպիսի ազդեցիկ պրոգրեսիվ-ռոք ամսագրերի կողմից, ինչպիսիք էին Մեծ Բրիտանիայի «Classic Rock Society»-ն, ԱՄՆ-ի «Exposé»-ը, Բելգիայի «Progressiste»-ը և Ջիբրալթարի հանրագիտարանի «Progressive Rock»-ը։

2003 թ-ին խումբը համագործակցում է «Antenna» հասարակական կազմակերպության և նրա տնօրեն Արտյոմ Այվազյանի հետ։ Արդյունքում խումբը դադարեցնում է աշխատավայրի որոնումները և սկսում է լրջորեն աշխատել իրենց առաջին ստուդիո ալբոմի՝ «The Conquest of the Pacific»-ի վրա։ Նաև հանդես են գալիս մի շարք կենդանի կատարումներով։

Հոկտեմբերի 10-ին «Oaksenham»-ը «Bambir», «MDP», «Artsruni», «Lav Eli» և «Empiray» խմբերի հետ մասնակցեց «Firewall» ռոք փառատոնին։ Փառատոնը կազմակերպվել էր Երևանի Տիկնիկային թատրոնի դահլիճում, Արտյոմ Այվազյանի աջակցությամբ։ Այն ունեցավ մեծ հաջողություն և գնահատվեց որպես «Հայկական ռոքի վերածնունդ»։

2004 թվականի մարտի 18-ին՝ «British Pop-Prints of 60-ies» ցուցահանդեսի ժամանակ, Վահագն Պապայանը, Աշոտ Կորգանյանը, Վալերի Տոլստովը, Վարդան Գասպարյանը հին ընկերների՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամներ Արմեն Սուքիասյանի (գալարափող), Անդրանիկ Քոչարի, (ֆագոտ), Հարություն Շախկյանի (հոբոյ) և Սուրեն Խորոզյանի (կլարնետ) հետ հանդես եկան «The Beatles-Fantasy» պրեմիերային։

Բացի սեփական ստեղծագործություններից Oaksenham-ը ունի նաև «Gentle Giant» խմբի դասական ստեղծագործությունների մշակումներ, այդ թվում «The Boys in the Band»-ը, որը հնարավորինս նման է բնօրինակին։ Խմբի անդամները այն դասում են իրենց լավագույն կենդանի կատարումների շարքում[1]։

«The Conquest of the Pacific» ալբոմը ձայնագրվել է 2007 թ-ին՝ MDP ստուդիայում «Musea» լեյբլի կողմից, հնչյունային ռեժիսոր Վարդան Գրիգորյանի հետ։ Ալբոմում հնչում է ավելի քան 15 գործիք, ընդ որում յուրաքանչյուր հնչյուն արտաբերվում է սիմֆոնիկ նվագախմբով, կան նույնիսկ ռոքի համար այնպիսի հազվագյուտ գործիքներ, ինչպես անգլիական շեփորը, կամ տավիղը։ Այժմ Վալերի Տոլստովը, Աննա Ադամյանը և Կորյուն Բոբիկյանը խմբում չեն։ Նրանց փոխարինում են՝ Վարդան Գասպարյանը (կիթառ), Վարդան Հարությունյանը (ստեղնաշար) և Արամ Ասատրյանը (ջութակ)[2]։

Սկավառակագրություն խմբագրել

  • 2002 - Woden's Eve Live
  1. Anthem։ The Unseen Land
  2. The Way Back Home
  3. Water Spark
  4. Talybont / Three Friends
  5. Rondo
  6. For Mylady Carrie
  7. Merlin's Jig
  8. Gaudeamus Igitur
  1. Anthem։ The Unseen Land
  2. Water Spark
  3. Elfy
  4. The Way Back Home
  5. Talybont
  6. On Reflection
  7. Time-Out
  8. Jester's Pipe
  1. Merlin's Jig
  2. Across the Atlantic
  3. Ocean's Web
  4. Golden Hind

Համերգներ խմբագրել

  1. Oaksenham in Firewall
  2. Oaksenham live concert

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Oaksenham խումբը
  2. «Օկսենհեմ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  3. Conquest of the Pacific - Հայաստանը ռոքի մեջ

Արտաքին հղումներ խմբագրել