Օկինոշիմա կղզի (ճապ.՝ 沖ノ島), կղզի Ճապոնական ծովում։ Պատկանում է Ճապոնիային և հանդիսանում է Ֆուկուոկա պրեֆեկտուրայի Մունակատա քաղաքի մի մասը։ Տեղակայված է Կորեական նեղուցում՝ ճապոնական Ցուսիմա և Օսիմա կղզիների միջև։ Ընդհանուր մակերեսը կազմում է 0.97 կմ²։ Ծովի մակարդակից առավելագույն բարձրությունը կազմում է 244 մետր։ Կղզու բնակչությունը կազմված է մեկ մարդուց՝ տաճարի պահապանից։

Օկինոշիմա կղզի
Տեսակկղզի և Shintai?
Երկիր Ճապոնիա[1]
Վարչատարածքային միավորMunakata?
Մասն էՃապոնական կղզիներ և Sacred Island of Okinoshima and Associated Sites in the Munakata Region?
Երկարություն1,5 կմ
Լայնություն1 կմ
Մակերես0,97
Պահպանման տարածքGenkai Quasi-National Park?
Քարտեզ
Քարտեզ
Օկինոշիմա (կղզի)
Okinoshima*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Երկիր Ճապոնիա Ճապոնիա
Տիպ մշակութային
Չափանիշներ (ii), (iii)
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2017  (41-րդ նստաշրջան)
Համար 1535-001
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Օկիցու գու տաճար խմբագրել

 
Օկիցու գու

Բնիկները կղզին սրբազան են համարում։ Սինտոիստների հավատալիքների համաձայն՝ ամբողջ կղզին ծովագնացների հովանավոր-աստվածուհի Տագորի Հիմե նո կամիի մարմնավորումն է։ Օկինոշիման մտնում է Մունակաթա թայսյայի սրբավայրերի համալիրի կազմում[2]։

Կղզու հարավարևմտյան հատվածում տեղակայված է Օկիցու գու տաճարը։ Տաճարը հիմնադրվել է 17-րդ դարի կեսերին՝ Կորեական թերակղզու և Ճապոնական կղզեխմբի միջև, որտեղով անցնում էին առևտրական աշխույժ ուղիներ։ Կղզում աղոթել են նավաստիների համար և աստվածուհուն նվերներ բերել փրկության համար։

1932 թվականին տեղի ունեցած վերակառուցումից հետո տաճարը գրեթե անփոփոխ է մնացել, ինչպես և աստվածուհուն նվիրված ծեսերը։ Փորձագետները նշում են, որ դա հանդիսանում է երկրի ամենահին և ամենաքիչ այցելվող սրբավայրերից մեկը։

Մաքրման ծիսակատարությունից հետո կղզի թույլատրվում է այցելել միայն ուխտավոր տղամարդկանց (տարվա ընթացքում ոչ ավելի քան 200 մարդ մեկ անգամ)։ Դա տեղի է ունենում տարվա որոշակի օրը, սովորաբար մայիսի 27-ը՝ ռուս-ճապոնական պատերազմ ընթացքում Ցուսիմայի ճակատամարտում զոհված նավաստիների հիշատակի օրը։ Հավանաբար, կանանց կողմից կղզի այցելելու արգելքը կապված է գենդերային սահմանափակումների հետ, որոնք եղել են Ճապոնիայում մինչև 1872 թվականը[3]։

2017 թվականի հուլիսի 9-ին Օկինոսիման ընդգրկվել է Ճապոնիայում ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Where Can You Find This Very Exclusive Shinto Shrine in Japan? | Japan Info
  3. Project MUSE - Female Pilgrims and Mt. Fuji: Changing Perspectives on the Exclusion of Women
  4. «Japan's Okinoshima islands gains Unesco World Heritage status». BBC World News.

Արտաքին հղումներ խմբագրել