Օլշտին, քաղաք Łyna գետի ափին՝ Հյուսիսարևելյան Լեհաստանում։ Օլշտինը Արևմտյան-Մազուրյան վոյեվոդության մայրաքաղաքն է։

Բնակավայր
Օլշտին
լեհ.՝ Olsztyn
գերմ.՝ Allenstein
ֆր.՝ Allenstein
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված էհոկտեմբերի 31, 1353 թ.
Մակերես88 կմ²
ԲԾՄ88 մետր
Բնակչություն170 225 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիկենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ89
Փոստային դասիչ10-001–11-041
Ավտոմոբիլային կոդNO
Պաշտոնական կայքolsztyn.eu/o-olsztynie.html
Օլշտին (Լեհաստան)##
Օլշտին (Լեհաստան)

Պատմություն խմբագրել

 
Օլշտին, 1917 թվական
 
Օլշտին, 1981 թվական
 
Օլշտենի Կայսրության փողը 1920 թվականին

1346 թվականին արևմտյան շրջանը՝ անտառը մաքրվեց իր ամբողջ տարածքով՝ (այժմ՝ Łyna գետ) պրուսիական Վարմիայի նոր բնակչությամբ։ Հետևյալ տարին Տևտոնյան պատվերները սկսեցին Իևդենսբուրգի նման ամրոցների կառուցումը։ «Ալլեմշտեյն» բառը գերմաներենում նշանակում է Alle գետի մոտ գտնվող ամրոց։ Ալլեմշտեյնը նշվում է Լեհաստանի թագավորության կողմից՝ հունգարական պատերազմի ժամանակ։

Ալլենշտեյնը միացավ Պրուսիական Կոնֆեդերացիային 1440 թվականին։ Այն ապստամբեց 1454 թվականին՝ որպես 30 տարվա պատերազմի արդյունք և պաշտպանության առաջարկվեց Լեհական կառավարության կողմից։

1655 թվականին Օլշտինը գրավվեց շվեդացիների կողմից և 1708 թվականին՝ լեհ-շվեդական պատերազմների ժամանակ, քաղաքի բնակչությունը գրեթե սրբվեց ժանտախտի և խոլերայի պատճառով։

Քաղաքը վերականգնվել է 1772 թվականին Պրուսիական Թագավորության կողմից՝ Լեհաստանի առաջին մասի կողմից։ Բկակչությունը հասավ 1,770-ի, իսկ Օլշտինը կառավարվում էր Արևելյան Պրուսիայի նահանգի կողմից։ 1807 թվականին Նապոլեոն Բոնապարտն այցելում է Օլշտին։ 1825 թվականին քաղաքը բնակեցված էր 1266 լեհերով և 1341 գերմանացիներով[2] 1841 թվականին առաջին անգամ լույս տեսավ «Allensteiner Zeitung» գերմաներեն պարբերականը։ Քաղաքում հիվանդանոց բացվեց 1867 թվականին։

Գերմանիայի վերամիավորումից հետո՝ 1871 թվականին Օլշտինը դարձավ Գերմանական Կայսրության մասը։ 2 տարի հետո քաղաքը կապվեց Տորունին։ 1886 թվականին սկսվեց առաջին լեհերեն թերթը՝ «Gazeta Olsztyńska»-ն։ Օլշտինի ենթակառուցվածքը զարգացավ արագորեն. Գազը ներմուծվեց 1890, հեռախոսը՝ 1892 , ջրատարը՝ 1898, իսկ էլէկտրականությունը՝ 1907 թվականներին։ 1905 թվականին քաղաքը դարձավ Ալենշտեյն շրջանը շրջանի մայրաքաղաքը։ 1818-1910 թվականներին քաղաքը կառավարվում էր Օլշտինի համայնքի կողմից։ Դրանից հետո քաղաքը դարձավ անկախ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսական Կայսրությունը գրավեց Օլշտինը 1914 թվականին, սակայն վերականգնվեց Գերմանական բանակի կողմից Տաննենբերգի ճակատամարտից հետո։

Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո 1920 թվականին Արևելյան Պրուսիայում հանրաքվե անցկացվեց Օլշտինի՝ Արևելյան Պրուսիային կամ Լեհաստանին միանալու վերաբերյալ։ Այն անցկացվեց հուլիսի 11-ին։ 362,209 ձայն (97,8%) կողմ էր Արևելյան Պրոիսիային, իսկ 7,980-ը՝ (2,2%) Լեհաստանին միանալուն։

1939 թվականի սկզբին լեհախոս փոքրամասնությունը՝ հատկապես Գերմանիայի լեհական միությունը Գերմանիայից վտարեցին մահվան ճամբարները։

1945 թվականի հունվարի 22-ին քաղաքը թալանվեց և այրվեց Խորհրդային Կարմիր բանակի կողմից։ 1945 թվականի հոկտեմբերին Օլշտինի գերմանացի բնակչությունը արտաքսվեց Օլշտին քաղաքի հրամանատարների կողմից։

1967 թվականին Օլշտինում բացվեցին անվադողերի գործարաններ։ Դրանց մեջ էին մտնում «OZOS», «Stomil», և «Michelin» ընկերությունները։

Օլշտինը Արևմտյան-մասուրյան վոյեվոդության մայրաքաղաքն է 1999 թվականից։ Նախկինում այն մտնում էր Օլշտինի վոյեվոդության կազմում[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Օլշտինը գտնվում է Լեհաստանի հյուսիս-արևելքում։ Տարածաշրջանը հայտնի է որպես «Հազար լճեր»։

Կանաչ գոտի խմբագրել

Տարածքի անտառների կեսից շատը առանձին կառուցվածք է, որը ծառայում է զբոսաշրջային նպատակներով։ Այս տարածքում են գտնվում տորֆային հողով հարուստ 2 կառույցներ՝ «Մզար» և «Րեդիկայնի»։ Տարածքն իր մեջ է ընդգրկում բնության 910 հուշարձաններ, արգելոցներ՝ հաճարենու, կաղնու, լիմոնի ճանապարհներ։

Լճեր խմբագրել

Քաղաքը տեղակայված է լճային տարածքում։ Վարչական տարածքի ներսում կան 15 լճեր։ Դրանց մակերեսը կազմում է 725 հա, իսկ 8,25%-ը բուն քաղաքն է։

Վիճակագրություն խմբագրել

 
Օլշտինի Շտատոր փողոցը
Տարի Բնակչություն
1772 1,770
1846 4,000
1875 6,000
1885 11,555
1890 19,373
1895 25,000
1939 50,000
1941 54,300
1946 23,000
1950 45,000
1972 մոտ 100,000
1994 165,000
2000 170,000
2009 (30 Հուլիս) 176,387

Կան նաև շատ փոքր մասեր՝ Jakubowo, Karolin, Kolonia Jaroty, Kortowo II, Łupstych, Niedźwiedź, Piękna Góra, Podlesie, Pozorty, Skarbówka Poszmanówka, Słoneczny Stok, Stare Kieźliny, Stare Miasto, Stare Zalbki, Stary Dwór, Track։ Այս մասերը չունեն խորհրդային ներկայացուցիչների հավաքներ։

-->

Մշակույթ խմբագրել

Թատրոններ խմբագրել

 
Ստեֆան Յարազի անվան թատրոն
  • Ստեֆան Յարազի թատրոն
  • Տիկնիկային թատրոն

Կինոթատրոններ խմբագրել

  • «Հելիոս» կինոթատրոն

Թանգարաններ խմբագրել

Օլշտինի ամենամեծ թանգարանը Վարմիայի և Մազուրիի թանգարանն է։ Քաղաքը ունի նաև «Gazeta Olsztyńska House», բնության թանգարան, սպորտի թանգարան։

Երաժշտություն խմբագրել

Vader դեթ-մետալ խումբը համարվում է Լեհաստանի ամենահայտնի դեթ-մետալ խմբերից։

 
Vader դեթ-մետալ խումբը

Տնտեսություն խմբագրել

 
«Michelin» անվադողային ընկերությունը Օլշտինում

«Michelin» անվադողեր արտադրող ընկերությունը Վարմիա և Մասուրիա տարածաշրջանի ամենամեծ ընկերությունն է[4]։ Մյուս կարևոր ոլորտներն են սնունդը և կահույքագործությունը։

Կրթություն խմբագրել

 
Վարմիա և Մազուրիի համալսարանը

Սպորտ խմբագրել

 
Քաղաքի գլխավոր սպորտային համալիրը

Քաղաքի նշանավոր մարդիկ խմբագրել

 
Քաղաքի համայնապատկերը

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

http://www.olsztyn.eu/ Արխիվացված 2014-09-11 Wayback Machine

http://poland.reship.com/ Արխիվացված 2014-08-21 Wayback Machine

Վայրեր, որ կարելի է այցելել՝ գտնվելով Օլշտինում Արխիվացված 2014-08-20 Wayback Machine

http://wiadomosci.olsztyn.pl/

Օլշտինի պատմություն Արխիվացված 2014-01-01 Wayback Machine

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/042815662011-0964465?var-id=1639616&format=jsonapi
  2. «Պոմորզիայի պատմություն», 157 էջ, 1993 թվական
  3. http://www.olsztyn.eu/
  4. «http://www.autoflesz.pl/». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլշտին» հոդվածին։