Օլյուդենիզ (թուրքերեն՝ Ölüdeniz), քաղաքատիպ ավան Թուրքիայի հարավարևմտյան մասում, Մուղլայի մարզում։ Գտնվում է Ֆեթհիյեից 15 կիլոմետր հեռավորության վրա։ Օլյուդենիզում է գտնվում Կապույտ ծովալճակը՝ Թուրքիայի պետական արգելանոցներից մեկը։ Ավանում առկա են մի շարք հյուրանոցներ, հիմնականում В2-3*։ Տեղանքը երեք կողմից շրջափակված է լեռներով, որոնցից ամենաբարձրը Բաբադաղն է, որը թարգմանաբար նշանակում է «Հայր լեռ»։ Բարձրությունը մոտ 1672 մետր է[1][2]։

Քաղաք
Օլյուդենիզ
թուրքերեն՝ Ölüdeniz
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզՄուղլայի մարզ
Մակերես3,059 քառ․ կմ կմ²
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչությունթուրքեր մարդ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ00 (90) 252
Փոստային ինդեքս48x xx
Պաշտոնական կայքwww.oludeniz.bel.tr
Օլյուդենիզ (Թուրքիա)##
Օլյուդենիզ (Թուրքիա)

Օլյուդենիզ օդաչուներ են գալիս ամբողջ Եվրոպայից, քանի որ Օլյուդենիզը Եվրոպայի ամենահայտնի պարապլանային թռիչքների կենտրոններից մեկն է։ Յուրաքանչյուր հոկտեմբեր տեղի են ունենում օդային ակրոբատիկայի մրցություններ, որոնք հավաքում են մեծ քանակությամբ մասնակիցներ և հանդիսատես։ Ավանում մշտական բնակչություն գոյություն չունի։ Այստեղ մարդիկ գալիս են միայն աշխատելու։ Օլյուդենիզի կենտրոնական փողոցում, որն ունի մոտ 300 մետր երկարություն, առկա են մի շարք խանութներ, ռեստորաններ և սրճարաններ, որտեղ հանգստացողները կարող են անցկացնել իրենց ժամանակը և գնել հուշանվերներ։ Հիմնականում այստեղ զբոսաշրջիկներ են այցելում Գերմանիայից, Անգլիայից, Իռլանդիայից, Հայաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ölüdeniz (Blue Lagoon)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 26-ին.
  2. «Overview of Ölüdeniz, Fethiye». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլյուդենիզ» հոդվածին։