Օլիվիա Ուիլյամս (անգլ.՝ Olivia Haigh Williams, հուլիսի 26, 1968(1968-07-26)[1], Քամդեն Թաուն, Լոնդոն)՝ բրիտանացի դերասանուհի, ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային հասարակության մրցանակի դափնեկիր՝ Ռոման Պոլանսկու «Ուրվական» (2010) ֆիլմում կատաարած դերասանական աշխատանքի համար[2]։

Օլիվիա Ուիլյամս
անգլ.՝ Olivia Williams
Ծնվել էհուլիսի 26, 1968(1968-07-26)[1] (55 տարեկան)
ԾննդավայրՔամդեն Թաուն, Լոնդոն
ԿրթությունSouth Hampstead High School?, Նյունհեմի քոլեջ, South Hampstead High School? և Բրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, դրամատուրգ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և գրող
Ամուսին(ներ)Rhashan Stone?
Համատեղ ապրող(ներ)Radosław Sikorski?

Կենսագրություն խմբագրել

Օլիվիա Ուիլյամսը ծնվել և մեծացել է Լոնդոնում։ Նրա ծնողները մասնագիտությամբ բարիստերներ էին։ Քեմբրիջում Նյունհեմ քոլեջը ավարտելուց հետո (անգլ.՝ Newnham College) անգլիական գրականություն մասնագիտությամբ, նա երկու տարի ուսումնասիրում էր դրամատիկական արվեստ Բրիստոլսի թատերական դպրոցում (անգլ.՝ Bristol Old Vic Theatre School), իսկ հետո երեք տարի անցեկացրել է Շեքսպիրյան թագավորական թատրոնում (անգլ.՝ Royal Shakespeare Company)[3]:

1995 թվականին թատերախմբի հետ նա շրջագայության է ուղևորվել Միացյալ Նահանգներով, մասնակցելով «Ռիչարդ 3-րդ» պիեսի բեմականացմանը։ Նրա առաջին նշանակալից աշխատանքը Ջեյն Ֆեյրֆակսի դերն էր «Էմմա» հեռուստատեսային ֆիլմում, նկարահանված Ջեյն Օսթինի համանուն վեպի հիման վրա։ 1999 թվականին խաղացել է Բրյուս Ուիլիսի կնոջ դերը՝ աղմկահարույց «Վեցերորդ զգայարան» առեղծվածային թրիլլերում։ Չնայած բավականին հաջող գործունեությանը մեծ էկրանին, դերասանուհին նախընտրում է խաղալ հեռուստաֆիլմերում[4]։

17-21 տարեկանում հանդիպում էր Ռադոսլավ Սիկորսկու՝ ապագա լեհ արտաքին գործերի նախարարի հետ։ 2003 թվականի նոյեմբերի 2-ին Օլիվիա Ուիլյամսը ամուսնացել է ամերիկացի դերասան և դրամատուրգ Ռաշան Սթոունի հետ։ Նրանք դաստիարակում են երկու երեխա՝ Էսմե Ռուբի (անգլ.՝ Esmé Ruby, ապրիլի 6, 2004) և Ռոկսանա Մեյ (անգլ.՝ Roxana May, ապրիլի 7, 2007)

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Դեր
1996 Emma Ջեյն Ֆեյրֆաքս
1997 The Postman Էբբի
1998 Rushmore Ռոզմարի Քրոս
1998 Friends Ֆելիսիթի Фелисити (երկու եպիզոդ)
1999 The Sixth Sense Աննա Կրայ
2000 Dead Babies Դիանա
2000 Jason and the Argonauts Գերա
2001 The Body Շարոն Գոլդման
2001 A Knight’s Tale Ֆիլիպա Չոսեր
2001 Spaced մեկ էպիզոդ
2002 Below Քլեր Պեյջ
2002 The Heart of Me Մեդելին
2003 To Kill a King Էնն Ֆեյրֆաքս
2003 Peter Pan տիկին Դարլինգ
2004 Valiant Վիկտորիյա
2006 Agatha Christie – A Life in Pictures Ագաթա Քրիստի
2006 Flashbacks of a Fool Գրեյս Սքոթ
2008 Miss Austen Regrets Ջեյն Օսթին
2008 Broken Lines Զոյի
2009 An Education միսս Սթաբս
2009 Dollhouse Ադել Դեվիթ
2010 The Ghost Writer Ռութ Լենգ
2010 Sex & Drugs & Rock & Roll Բեթի Դյուրի
2011 Hanna Ռեյչել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Olivia Williams: 'I just do what I'm told'» (անգլերեն). Independent.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 28-ին.
  3. Olivia Williams o ministrze Sikorskim: Radek był moją pierwszą, wielką miłością. Zdecydowanie
  4. [1]: "...attended Sikorski's 50th birthday one year ago was actress Olivia Williams, a former girlfriend of Sikorski's"
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվիա Ուիլյամս» հոդվածին։