Օլիմպիայի հնագիտական թանգարան

Օլիմպիայի հնագիտական թանգարան (հուն․՝ Αρχαιολογικό Μουσείο Ολυμπίας), հնագիտական թանգարան Էլիսում, ամենախոշոր թանգարաններից մեկն է Հունաստանի, որը ներկայացնում է Օլիմպիա հնագույն քաղաքի հնությունները։

Օլիմպիայի հնագիտական թանգարան
հուն․՝ Αρχαιολογικό Μουσείο Ολυμπίας
Տեսակհնագիտական թանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունAncient Olympia Municipality?
ՎայրՕլիմպիա բնակավայր
Հիմնադրվել է1982
Այցելուներ112 341 մարդ, 124 136 մարդ (2016)[1], 145 118 մարդ (2017)[1], 156 658 մարդ (2018)[2] և 159 348 մարդ (2019)
Կայքodysseus.culture.gr/h/1/eh151.jsp?obj_id=7126(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 19-րդ դարում։ Այսպես կոչված հնագիտական թանգարանի Նեո դասական շենքը կանգնեցված է Ալտիս բլրի արևմտյան մասում։ Կառուցման Ֆինանսական միջոցները տրամադրել է հայտնի հույն բարերար Անդրեաս Սինգրոսը։ Այնուամենայնիվ թանգարանը 1885 թվականին վնասվել է երկրաշարժի պատճառով։ Բացի այդ սկսել են կառուցել նոր շենք թանգարանի համար, որը պահանջում էր գերմանական դպրոցի հնածոներ։ Ներկայիս շենքը կառուցումը սկսվել է է 1966 թվականին և ավարտվել 1975 թվականին[3] ։ Գտնվում է Կրոնիոն բլրի հարավարևմտյան հովտում։ Ճարտարապետն է Պատրոկլոս Կարանտինոսան։ Նորակառույց թանգարանի բացումը տեղի ունեցավ 1982 թվականին Հունաստանի մշակույթի նախարար Մելինա Մերկուրիի անհատական օգնությամբ և մասնակցությամբ։

Նոր ցուցահանդեսները պատրաստել են Նիկոլաոս Յարիսը, Իսմինի Տրիանտան, Ստելիոս Տրիանտիսը և նրանց գործընկերները։ Ստելիոս Տրանտիսը հայտնի հունացի քանդակագործ և արձանների վերականգնող է, նա վերականգնել է հնագույն հունական քանդակներ, որոնց մեջ նաև նրա Նիկ քանդակը, որը դարձել է ցուցադրության իսկական գանձ և առաջինն է ներկայացվում այցելուներին 1994 թվականից։ Նրա կերպարանքով ստեղծվել է օլիմպիական մեդալ, որը շնորհվել է Աթենքի 2004 թվականի Օլիմպիական խաղերի մարզիկներին։ 2003 թվականի սեպտեմբերին վերանորոգվել և ընդլայվել է ցուցանմուշերի պատկերասրահը։ Նոր ցուցահանդեսը բացվել 2004 թվականի մարտի 24–ին։

Թանգարանի կողոպուտը խմբագրել

2012 թվականի փետրվար 17–ին զինված հարձակվողներ թալանեցին թանգարանը։ Գողացվել է մոտ յոթ տասնյակ գործեր[4]։ Դրանց արժեքը հնարավոր չէ հաշվարկել[5]։ Միջոցառումները հնարավորություն տվեցին վերականգնել պարտքային ճգնաժամը և թանգարանը ապահովվեց անվտանգությամբ։ Սակայն մշակույթի նախարար Պավլոս Գեռուլանոսը կողոպուտը բնութագրեց, որպես խայտառակություն և հրաժարական տվեց[6]։

Հիմնական բաժիններ խմբագրել

  • Հավաքածութրծակավ (նախապատմական ժամանակաշրջան)
  • Բրոնզե հավաքածու
  • Քանդակների հավաքածու
  • Հավաածու նվիրված Օլիպիական խաղերին

Առավել հայտնի ցուցադրումներ խմբագրել

  • Հերմեսը նորածին Դիոնիսոսի հետ, Պրակսիտելես
  • Նիկ քանդակը
  • Զևսը և Գանիմեդան
  • Զևսի տաճարի վերնաճակատը
  • Միլիթադեսի սաղավարտը

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.statistics.gr/documents/20181/f9e20032-6a71-49a7-90cf-da9e07e6d31c
  2. https://etravelnews.gr/auxisi-se-mouseia-kai-arhaiologikous-horous/
  3. Archaeological Museum of Olympia — History(չաշխատող հղում)
  4. «Manhunt launched in dramatic Greek museum robbery, February 18, 2012, By the CNN Wire Staff». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. В Греции ограблен археологический музей Древней Олимпии, 17 февраля 2012, 1tv.ru
  6. Thieves loot Greece's Ancient Olympia museum, 17 February 2012, bbc.co.uk

Արտաքին հղումներ խմբագրել