Օլիմպիական խարտիա,  փաստաթուղթ, որում հիմնարար շարադրված է Օլիմպիզմի սկզբունքները, կանոնները, որը ընդունվել է ՄՕԿ-ի կողմից[1]։

Խորհրդանշան ՄՕԿ

Նպատակ խմբագրել

Օլիմպիական խարտիան իրականացնում է երեք խնդիրներ.

  • Փաստաթուղթ սահմանադրական բնույթի, որի իրականացնում է Օլիմպիզմի սկզբունքները և արժեքները.
  • ՄՕԿ-ի կանոնադրություն.
  • Կանոնակարգի պարտականության բաժանում՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի, միջազգային ֆեդերացիաների, Ազգային օլիմպիական կոմիտեների և Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի միջև։

Պրեամբուլա խմբագրել

 
Պիեռ դը Կուբերտեն

Ժամանակակից Օլիմպիզմի հայեցակարգը պատկանում է Պիեռ դը Կուբերտենին, որի նախաձեռնությամբ 1894 թվանաին հունիսին Փարիզում կայացավ Միջազգային ատլետիկական կոնգրեսը։ 1894 թվականի հունիսի 23-ին ստեղծվեց Միջազգայի օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)։ Առաջին արդի Օլիմպիական խաղերի (Օլիմպիական Խաղեր) տոնակատարությունը կայացել է Աթենքում՝ Հունաստան, 1896 թվականին։ 1914 թվականին Օլիմպիական կոնգրեսը Փարիզում հավանության է արժանացրել օլիմպիական դրոշը, նվիրված Պիեռ դը Կուբերտենին։ Նրանում պատկերված է հինգ միահյուսված օղակներ, որը խորհրդանշում է հինգ մայրցամաքների միությունը և ամբողջ աշխարհի մարզիկներ հանդիպումը Օլիմպիական խաղերին։ Առաջին ձմեռային Օլիմպիական խաղերը կայացել է Շամոնում (Փարիզ) 1924 թվականին։

Օլիմպիզմի հիմնարար սկզբունքներ խմբագրել

  • Օլիմպիզմը ներկայացնում է իրենից կյանքի փիլիոսփայություն, վեհացնող և միացնող բարոյական արժեքի ամբողջություն մեկ մարմնում, ազատության և միտք։ Միացնելով սպորտը մշակույթի և կրթության հետ, օլիմպիզմը ձգտում է ստեղծել առողջ ապրելակերպ, հիմնվելով ուրախության ջանքերի, դաստիարակության արժեքների լավ օրինակ և հիմնային հարգանք համընդհանուր բարոյագիտական սկզբունքին։
  • Օլիմպիզմի նպատակը հանդիսանում է մարդու ձևավորման ներդաշնակ զարգացումն սպորտում, որպեսզի պահպանվեն մարդկային արժանապատվությունը և խթան հանդիասնա խաղաղ հասարակության պահպանմանը։
  • Օլիմպիական շարժման գործունեությունը համաձայնեցված, կազմակերպված, մշտական և համապարփակ բնույթի է, և իրականացվում է բարձրագույն մարմնի՝ ՄՕԿ-ի ներքո, բոլոր կազմակերպությունների և անհատների օլիմպիզմի արժեքների ոգեշնչումով։ Այդ գործողությունները տարածվել է հինգ մայրցամաքներում։ Այն համախմբում է աշխարհի բոլոր մարզիկներին մարզական Օլիմպիական խաղերի տոնախմբությանը։ Օլիմպիական շարժումը խորհրդանշում է միահյուսված հինգ օղակներ։
  • Զբաղվել սպորտով՝ այն հանդիսանում է մարդու իրավունքը։ Յուրաքանչյուր ոք պետք է իրավունք ունենա զբաղվելու սպորտով առանց որևէ խտրականության, և ունենա Օլիմպիական ոգի, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում, բարեկամության ոգի, համերաշխություն և արդար խաղ։ Կազմակերպությունները և սպորտի կազմակերպիչները պետք է վերահսկեն անկախ մարզական կազմակերպություններից։
  • Մարզական կազմակերպությունների շրջանակներում Օլիմպիական շարժումն պետք է ունենա իրավունքներ ու պարտականություններ, ինքնավար կազմակերպություններին բնորոշ (կանոնների ստեղծում և վերահսկողություն, կազմակերպական կառուցվածք) սահմանում։
  • Ներկա ժամանակ՝ Օլիմպիական խարտիան նախատեսում է իրականացնել իրավունքներ ու ազատությունները, այն պետք է ապահովի ցանկացած ձևի որևէ խտրականության բացակայություն, ռասայական, լեզվական, կրոնականության, քաղաքական բնույթի, մաշկի գույնի հայտանիշի, սեռի, սեռական կողմնորոշման, անձնական կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման, գույքի տիրապետման, ծննդից կամ այլ դրությունից։
  • Օլիմպիական շարժումը պահանջում է պահպանել Օլիմպիական խարտիայի և Միջազգային օլիմպիական կոմիտեի ճանաչում։

Կառուցվածք խմբագրել

Խարտիայի պաշտոնական լեզուններն են ֆրանսերենը և անգլերենը։ Օլիմպիական խարտիան (խմբագրված է 02 օգոստոսի 2015 թվականին) կազմված է 6 գլխից և 61 հոդվածներից։

Օլիմպիական խարտիայի գլուխներ.

  • 1. Օլիմպիական շարժում
  • 2. Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ)
  • 3. Միջազգային ֆեդերացիաներ (ՄՖ)
  • 4. Ազգային օլիմպիական կոմիտեներ (ԱՕԿ)
  • 5. Օլիմպիական խաղեր
  • 6. Միջոցների և պատժամիջոցների, կարգապահական և վեճերի լուծում

Տես նաև խմբագրել

Արտաքին հղում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել