Միշա արջուկ (կամ Միշկա [ռուս.՝ Мишка])` 1980 թվականին Մոսկվայում անցկացված XXII ամառային օլիմպիական խաղերի թալիսման։ Իրենից ներկայացնում է անթրոպոմորֆիկ արջուկ, որը ժպտում է և կանգնած է ետևի ոտքերի վրա։ Հեղինակն է գրքերի ձևավորող Վիկտոր Չիժիկովը։

Միշա անունը (Միշկա, Միխայիլ, Միխայիլ Պոտապիչ)` արջուկի ռուսերեն անվանումն է, որով նա հանդես է գալիս շատ ռուսական հեքիաթներում։ Մոսկովյան օլիմպիադայի կազմկոմիտեն այս կենդանուն է ընդունել որպես թալիսման, քանի որ հենց նա էր օժտված մարզիկներին բնորոշ այնպիսի հատկություններով ինչպիսիք են՝ ուժ, համառություն և ճարպկություն[1]։

Ստեղծման պատմությունը խմբագրել

 
Արջուկ-Նամականիշը

1977 թվականին Օլիմպիադայի կամզկոմիտեն հայտարարեց մրցույթ, որի ժամանակ պետք է ընտրվեր արջուկի լավագույն պատկերը։ Այս մրցույթում հաղթեց 42-ամյա նկարիչ Վիկտոր Չիժիկովը, ով զբաղվում էր մանկական գրքերի ձևավորմամբ։

Հետագայում Վիկտորը հիշում է, որ ինքը իր ընկերների հետ հավաքվել է իր պատկերասրահոմ և այնտեղ ամենքը առաջարկել են մոտավորապես 100 մատիտային գործեր՝ արջուկների կերպարներով։ 60 էսկիզների հավաքածուի մեջ ընկավ նաև Վիկտորի աշխատանքը՝ և նրան խնդրեցին ստեղծել նույնի գունավոր պատկերը։ Ապրիլի 1-ին արդեն արջուկի գունային նկարը հանձնվեց կոմիտեին, սակայն պակասում էր գլխավոր դետալը՝ օլիմպիական ինչ-որ սիմվոլ։ Միայն օգոստոսին նկարիչը քնի մեջ տեսավ լուծումը՝ օղակել նրա գոտին կապույտ-սև-դեղին-կանաչ-կարմիր (օլիմպիական օղակների գույները) գույներով և ավելացնել ոսկե օղակներ մեջտեղում՝ այդպես նա կատարեց փոփոխություններ նկարի մեջ[2]։

Մի քիչ ուշ կայացած ցուցահանդեսի ժամանակ՝ թալիսմանի ընտրության համար, Չիժիկովի նածագխի մասին արտահայտվել է նաև Միջազգային կազմկոմիտեի նախագահ լորդ Կիլլանինը։ Սեպտեմբերի վերջին Չիժիկովին զանգահարել և հայտնել են. «Վիկտոր Ալեքսանդրովիչ։ Շնորհավորում ենք` Ձեր արջուկը անցել է Կենտրոնական կոմիտեի նիստը» (նշանակում է նա հաղթել է)[2]։

Վերջապես, 1977 թվականի դեկտեմբերի 19-ին Միշկան ընդունվել է, որպես XXII օլիմպիական խաղերի պաշտոնական թալիսման[1]։

Թալիսմանի օգտագործումը խմբագրել

Թալիսմանի տեսքը XXII Օլիմպիադայում մեծ պահանջարկ ուներ դեռևս մինչև սկսվելը՝ պատրաստական աշխատանքների ժամանակ։ Այն հայտնվում էր պաստառների, փոստային նամականիշների, նամակների ու բացիկների, հուշանվերների, ինչպես նաև շատ տպագրական հրապարակումների մեջ[3]։

«Քնքուշ Միշա»-ի մասին տողերը ներառվել են «Ցտեսություն Մոսկվա» երգի բառերի մեջ։ Այն Մոսկովյան Օլիմպիադայի հրաժեշտի երգն է, որը պատվիրել են Մոսկովյան Օլիմպիադայի բացման և փակման արարողությունների գլխավոր ռեժիսոր Ի.Մ. Տումանովը և գլխավոր դիրիժոր Օ. Ա. Դիմիտրիադը` կոմպոզիտոր Ա. Ն. Պախմուտովային և պոետ Ն. Ն. Դոբրոնրավովային։

1980 թվականի օգոստոսի 3-ին XXII Օլիմպիական խաղերի հանդիսավոր փակման արարողության ժամանակ` անց կացվող Վ. Ի. Լենինի անվան Կենտրոնական մարզադաշտոււմ, մարզադաշտի Արևելյան հարթակի վրա տեղավորվեց գեղարվեստական ֆոն (էկրանը կառուցեցին 4,5 հազար զինվորներ,

 
Լաց լինող արջուկը

որոնք իրենց ձեռքերում բռնել էին գունավոր վահաններ և հրամանով փոխում էին և ստեղծում նորանոր գունավոր խճանկարային պատկերներ[4])։ Օլիմպիական կրակի մարումից հետո, էկրանի վրա հայտնվեց Օլիմպիական արջուկը՝ գրվեց «Բարի ճանապարհ» և արջուկի աչքերից հոսե արցունքը[5]։

Փչովի Տիկնիկ-Թալիսմանը խմբագրել

 
Արջուկը բացման արարողության ժամանակ

Օլիմպիական խաղերի համար պատրաստվել էր ռետինե տիկնիկ-թալիսման-փուչիկ «Օլիմպիական Արջուկ»-ը։ Ամենասկզբում որոշվել էր տիկնիկը պատրաստել Մոսկվայում` ռետինե արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտում, սակայն նրա մեծ չափերի պատճառով աշխատանքները տեղափոխվել են ինստիտուտի մասնաճյուղ` որը գտնվում էր Զագորսկում։ Փուչիկը պատրաստվել է հատուկ ռետինե կտորից և լցվել է հելիումով` արջուկի փչված ձեռքերը ամրացվել են մարմնին ծխնիների օգնությամբ։ Տիկնիկ-թալիսմանի աերոդինամիկայի հետ եղել են մեծ խնդիրներ` նա ստիպված է եղել թռչել ուղիղ վերև, սակայն արջուկը թռել է մեկ մի կողմի վրա, մեկ մեջքի, երբեմն էլ օդում պտտվել է։ Անհրաժեշտ արդյունքի հասել են այն ժամանակ երբ ծանրացրել են նրա ոտքերը և ձեռքերին ամրացրել են փուչիկների հավաքածու[6]։

Փակման արարողության ժամանակ տիկնիկ-թալիսմանը «Ցտեսություն Մոսկվա» երգի հնչյունների տակ, որը կատարում էին Լև Լեշչենկոն և Տատյանա Անցիֆերովան, բարձրացավ մարզադաշտի վերևը՝ 24 գունավոր փուչիկների օգնությամբ, և ձեռքով անելով կամաց լողավ մոսկովյան երկնքում։ Ներկաները այնքան էին հուզվել, որ և՛ հանդիսատեսը, և՛ մարզիկները չէին կարողանում թաքցնել արցունքները։ Մի քանի ժամ անց տիկնիկ-թալիսմանին գտան Վորոբյովի լեռներում և տարան պահեստ[1][6]։

1980 թվականի աշնանը խորհրդային իշխանությանը Արևմտյան Գերմանիայի մի ընկերություն առաջարկեց գնել այդ արջուկը 100 հազար գերմանական ապրանքանիշների դիմաց։ Սակայն իշխանությունը այդ առաջարկը մերժեց։ Մի կարճ ժամանակահատված Միշկան ցուցադրվել է «Երիտասարդ տեխնիկ»-ի տաղավարում, իսկ հետո այն պահվել է Օլիմպիական կոմիտեի նկուղում (որտեղ մի քանի տարիների ընթացքում այն կերան առնետները)։

Օլիմպիական արջուկը շարժապատկերներում խմբագրել

Օլիմպիադայի մասսայականացման համար խորհրդային մուլտիպլիակտորները բացի օլիմպիական թեմատիկայի նկարներից, նկարահանեցին նաև ֆիլմեր Միշկայի մասնակցությամբ կամ հիշատակմամբ։ Այդպիսի ֆիլմերից են օրինակ «Մեծ էստաֆետա», «Որտեղ է արջուկը», «Ով կստանա պարգևը», «Ողջույն, Օլիմպիադա» (բոլորը 1979 թվական), «Առաջին ստորագրություն» (1980), 3 սերիա «Բաբա-Յագան դեմ է», «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի, «Օլիմպիական բնավորություն» (1979), «Մետամորֆոզ» և «Նոկաուտ» (1980)։ Նրան կարելի է տեսնել «Երեքը Պրոստոկվաշինոյից» (1978), որտեղ Քեռի Ֆյոդրը կարդում է «Մուրզիլկա» ամսագիրը՝ Միշկայի պատկերով։ «Դե սպասիր» մուլտֆիլմի 13-րդ սերիայում (1980) օլիմպիական արջուկը գայլին ու նապաստակին շնորհում է մրցանակ՝ կարկանդակ շոկոլադե գայլով ու նապաստակով[3]։

Դրան զուգահեռ 1979-1980 թվականներին Nippon Animation ստուդիան նկարահանել է 26 սերիա «Koguma no Misha» անիմեից։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել