Օլթրինգեմ (անգլ.՝ Altrincham; /ˈɒltrɪŋəm/ ( ), [ol-tring-əm]), քաղաք Թրաֆֆորդում, Մեծ Մանչեսթեր, Անգլիա, Մերսի գետից հարավ, 13 կմ հարավ-արևմուտք Մանչեստրի քաղաքային կենտրոնից և 5 կմ հարավ-արևմուտք Սեյլից։ Համաձայն 2001 թվականի մարդահամարի, քաղաքում ապրել է 41 000 մարդ, ըստ 2011 թվականի մարդահամարի, բնակչության քանակը աճել է մինչև 52 419։ Ըստ 2015 թվականի գնահատման, Օլթրինգեմի բնակչությանը քանակը կազմել է 54 837 մարդ[2]։

Բնակավայր
Օլթրինգեմ
անգլ.՝ Altrincham
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մակերես10,26 կմ²
Բնակչություն52 419 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ0161
Փոստային դասիչM32
Օլթրինգեմ (Միացյալ Թագավորություն)##
Օլթրինգեմ (Միացյալ Թագավորություն)

Լինելով Չեշայրի պատամական մաս, Օլթրինգեմը հիմնադրվել է 1290 թվականին, որպես առևտրական քաղաք, չնայած նրան նրա հիմնադրման պահին գյուղատնտեսությունը գեռակշռում էր առևտրին։ Օլթրինգեմը մնում է արևտրական քաղաք և մինչ այսօր։ Քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանը խթանեց 1765 թվականին Բրիջուոտերյան ջրանցքի կառուցումը և 1849 թվականին երկաթուղիների կառուցումը, որից հետո քաղաքը սկսեց մեծ տեմպերով զարգացնել իր արդյունաբերությունը։ Քաղաք սկսեց ընդլայնվել, կլանելով մերձակա գյուղերը։

Ներկա ժամանակներում Օլթրինգեմը հանդիսանում է Մանչեստրի ապահովված շրջան, մեծապես զարգացած տրանսպորտայինհամակարգի շնորհիվ։ Օլթրինգեմում ավանդաբար (XIX դարից) բնակվում են «միջին դասի» հովանավորները։ Քաղաքում տեղակայված է «Օլթրինգեմ» ֆուտբոլային ակումբը և երեք հոկեյի ակումբներ, «Մանչեսթեր Սթորմ», «Օլթրինգեմ Էյսեզ» և «Թրաֆֆորդ Տորնադոս»։

Աշխարհագրություն խմբագրել

Ալթրինգեմը գտնվում է Մեծ Մանչեստր քաղաքային ագլոմերացիայի հարավ-արևմտյան եզրին, Սեյլից հարավ և Մանչեստր քաղաքի կենտրոնից 13 կիլոմետր հարավ-արևմուտք։ Այն գտնվում է Չեշիրի դաշտի հյուսիսարևմտյան անկյունում՝ Մերսիից հարավ։ Քաղաքն անցնում է Բրիջուոտեր ջրանցքով։ Կլիման քաղաքում չափավոր է:Տարեկան միջին ջերմաստիճանը փոքր-ինչ բարձր է Մեծ Բրիտանիայի միջինից. միջին տարեկան տեղումները և անամպ եղանակի ժամանակաշրջանները մի փոքր ցածր են երկրի միջինից[3]։

Սալեի, Սթրետֆորդի և Էրմստոնի հետ միասին, Ալթրինգեմը Տրաֆորդի չորս հիմնական քաղաքներից մեկն է։ Ալթրինգեմի գոտին, ըստ Տրաֆորդի խորհրդի, գտնվում է հարավային Տրաֆորդում։ Բացի Ալթրինգեմից, այն ներառում է Թիմպերլի, Բուդոն, Հեյլ և Հեյլ Բարնս գյուղերը։ Ալթրինգեմում գտնվող Բրոդհիթի շրջանը մինչև 1970-ական թվականները եղել է թեթև արդյունաբերության կենտրոնը և այժմ էլ այտեղ է գտնվում առևտրի համալիրը։ Դրա կենտրոնում է գտնվում Ալթրինգեմի ամենաբազմամարդ հատվածը[4][5]։

Սպորտ խմբագրել

1903 թվականին հիմնադրվել է «Օլտրինգեմ» ֆուտբոլային ակումբը, որը «Մոսս Լեյն» մարզադաշտում անցկացնում է ընտանեկան խաղեր։ 1970-1980-ական թվականներին «Օլտրինգեմը» ձեռք բերեց «հսկաների մարդասպաններ» հեղինակություն՝ հաղթելով Անգլիայի Գավաթի խոշոր ակումբներին[6]։ Չնայած թիմը խաղում էր Անգլիայի ֆուտբոլային համակարգի ցածր դիվիզիաներում, ռեկորդային թվով 16 անգամ հաղթել է Ֆուտբոլային լիգայի ակումբներին, ներառելով 1985-1986 թվականների խաղաշրջանում «Բիրմինգեմ Սիթի» բարձրագույն դիվիզիայի ակումբը[7]։ «Օլտրինգեմի» գլխավոր հակառակորդները «Մաքսֆիլդ Թաուն» և «Նորտվիչ Վիկտորյա» ֆուտբոլային ակումբներն են։

Օլտրինգեմը համարվում է Անգլիայի հյուսիս-արևմտյան այն քիչ քաղաքներից մեկը, որն ունի սառցե մարզադաշտ։ Օլտրինգեմի սահադաշտը կառուցվել է 1961 թվականին Օլտրինգեմի Բրոուդհիտ արվարձանում[8]։ «Օլտրինգեմ Էյսեզ» խումբը ելույթ է ունեվել այնտեղ 1961-2003 թվականներին, ինչից հետո մարզադաշտը փակվել է[9]։ 2003-2006 թվականներին Օլտրնգեմում չի եղել սառցե մարզադաշտ, բայց 2006 թվականին առաջարկվեց նոր մարզադաշտ, որը «Օլտրինգեմի սառցե գմբեթ»-ն էր, որը տեղավորում էր 2500 հանդիսատես[10]։

Հայտնի բնակիչներ խմբագրել

Անգլիացի նկարչուհի Հելեն Ալինհեմը մանկության տարիները ապրել է Օլթրինգեմում[11]։ Էլիսոն Աթլին իր գրքերից մի քանիսը գրել է Օլթինգրեմում ապրելու ընթացքում։ Այդ քաղաքում է ծնվել դերասանուհի Անժելա Կարթրայթը[12]։ The Stone Roses-ից Իան Բրաունը և Ջոն Սկվաիրը սովորել են քաղաքի միջնակարգ դպրոցում (Օլթրինգեմի քերականական դպրոց տղաների համար)[13]։ Մինչև 2000 թվականին իր մահը այստեղ է ապրել Mike + The Mechanics-ից Պոլ Յանգը[14]։

Հյուլեթ Ջոնսոնը հետագայում հայտնի որպես «Կենտերբերի Կարմիր դեկան», եղել է փոխերեց Սենթ-Մարգարետում 1904-1924 թվականները Օլթրինգեմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.citypopulation.de/UK-Cities.html
  2. «United Kingdom: North West England» (անգլերեն). City population.
  3. Met Office. Annual UK weather averages (англ.) (недоступная ссылка). Met Office (2007). Дата обращения: 27 апреля 2017. Архивировано 5 июля 2009 года.
  4. Timperley ward population density (недоступная ссылка). Office for National Statistics. Дата обращения: 24 июля 2007. Архивировано 13 февраля 2008 года. •Altrincham ward population density (недоступная ссылка). Office for National Statistics. Дата обращения: 24 июля 2007. Архивировано 13 февраля 2008 года. •Bowdon ward population density (недоступная ссылка). Office for National Statistics. Дата обращения: 24 июля 2007. Архивировано 13 февраля 2008 года. •Broadheath ward population density (недоступная ссылка). Office for National Statistics. Дата обращения: 24 июля 2007. Архивировано 13 февраля 2008 года. •Hale ward population density (недоступная ссылка). Office for National Statistics. Дата обращения: 24 июля 2007. Архивировано 13 февраля 2008 года. •Village ward population density (недоступная ссылка). Office for National Statistics. Дата обращения: 24 июля 2007. Архивировано 13 февраля 2008 года.
  5. Bowdon ward profile. Trafford MBC. Дата обращения: 24 июля 2007. Архивировано 27 сентября 2007 года. •Hale Central ward profile. Trafford MBC. Дата обращения: 24 июля 2007. Архивировано 30 сентября 2007 года. •Hale Barns ward profile. Trafford MBC. Дата обращения: 24 июля 2007. Архивировано 30 сентября 2007 года.
  6. Oliver, Peter (2007 թ․ նոյեմբերի 7). «Tinson prepares for FA Cup hurrah» (անգլերեն). BBC Sport.
  7. Smith, Martin (2006 թ․ հունվարի 26). «Football diary: unable Seaman» (անգլերեն). The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  8. «Ice rink closes after 42 years» (անգլերեն). BBC News. 2003 թ․ մարտի 30.
  9. Jones, Richard. «Altrincham ice hockey: a history» (անգլերեն). AltrinchamAces.co.uk.
  10. «Get your skates on in Altrincham» (անգլերեն). Manchester Evening News. 2007 թ․ ապրիլի 10. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 6-ին.
  11. Biographies of local people (англ.) (недоступная ссылка). Altrincham History Society. Дата обращения: 19 июля 2007. Архивировано 16 июня 2007 года.
  12. The Official Angela Cartwright Website (англ.) (недоступная ссылка). Altrincham History Society. Дата обращения: 19 июля 2007. Архивировано 29 июня 2007 года.
  13. Hattenstone, Simon Where did it all go right? (англ.). The Guardian (23 September 2005).
  14. Mechanics singer Young dead (англ.). BBC Online (17 January 2000).

Արտաքին հղումներ խմբագրել