Օլեգ Ալեքսանդրովիչ Սաֆրոնով (ռուս.՝ Олег Александрович Сафронов, մայիսի 5, 1933(1933-05-05), Մոսկվա, ԽՍՀՄ - սեպտեմբերի 9, 2006(2006-09-09), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային նկարիչ-մուլտիպլիկատոր, որ մասնակցել է շուրջ 100 խորհրդային մուլտֆիլմերի ստեղծմանը[1]։ Եղել է «Կենդանի թվեր» (ռուս.՝ «Живые цифры», 1962) մուլտֆիլմի նկարիչ, «Ասք Եվպատի Կոլովրատի մասին» (ռուս.՝ «Сказ о Евпатии Коловрате», 1985), «Հեղափոխության երաժշտությունը» (ռուս.՝ «Музыка революции», 1987) մուլտֆիլմերի բեմադրող նկարիչ։

Օլեգ Սաֆրոնով
Ծննդյան թիվ՝մայիսի 5, 1933(1933-05-05)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 9, 2006(2006-09-09) (73 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝մուլտիպլիկատոր
IMDb։ID 1437364

Կենսագրություն խմբագրել

Օլեգ Սաֆրոնովը ծնվել է 1933 թվականի մայիսի 5-ին Մոսկվայում։ Սովորել է Մոսկվայի «1905 թվականի հիշատակի» մարզային գեղարվեստական ուսումնարանում (1955-1959)։ 1959-1961 թվականներին սովորել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիային կից նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներում, 1968 թվականից մինչև 1970 թվականը՝ ԽՄԿԿ Մոսկվայի Կենտկոմին առընթեր Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանում։ 1960 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ Համագործակցել է «Մուլտհեռուստաֆիլմ», «Արգուս», «Кино-Мост» և այլ կինոստուդիաների հետ։ Մասնակցել է հարյուրից ավելի նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմերի ստեղծման աշխատանքներին։ Աշխատել է ծաղրանկարչության բնագավառում։ Գլխավորել է Մոսկվայի Կինոյի վետերանների տունը։

Օլեգ Սաֆրոնովը մահացել է 2006 թվականի սեպտեմբերի 9-ին Մոսկվայում։

Ֆիլմագրություն խմբագրել

Նկարիչ խմբագրել

  • 1962 – «Կենդանի թվեր» (ռուս.՝ «Живые цифры»)

Բեմադրող նկարիչ խմբագրել

  • 1985 – «Ասք Եվպատի Կոլովրատի մասին» (ռուս.՝ «Сказ о Евпатии Коловрате»)
  • 1987 – «Հեղափոխության երաժշտությունը» (ռուս.՝ «Музыка революции»)
  • 1987 – «Փշերի միջով դեպի աստղերը» (ռուս.՝ «Через тернии к звёздам», «Фитиль» № 295)

Նկարիչ-մուլտիպլիկատոր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 573—574. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ խմբագրել