Օլեգ Գազմանով

ռուս խորհրդային էսրադային երգիչ, կոմպոզիտորե և պոետ

Օլեգ Գազմանով (ռուս.՝ Оле́г Миха́йлович Газма́нов, հուլիսի 22, 1951(1951-07-22), Գուսև, Կալինինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական և ռուսական էստրադայի երգիչ, երգահան և բանաստեղծ։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1995 թվական)։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2001 թվական)[1]։ «Օվացիա» ժողովրդական ռուսական մրցանակի յոթակի դափնեկիր[2]։

Օլեգ Գազմանով
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունռուս.՝ Оле́г Миха́йлович Газма́нов
Ի ծնե անունՕլեգ Գազմանով
Ծնվել է1951 թվականի հուլիսի 22
Կալինինգրադ, Գուսև
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԺանրերՓոփ-երաժշտություն
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ
ԱշխատավայրՅՈՒՆԻՍԵՖ
ԼեյբլMoon Records Ukraine, Մելոդիա և Monolith Records
ԱմուսինMarina Muravyova-Gazmanova?
Պարգևներ
Կայքgazmanov.ru
 Oleg Gazmanov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օլեգ Գազմանովը ծնվել է 1951 թվականի հուլիս 22-ին Կալինինգրադ մարզի, Գուսև քաղաքում զինվորների ընտանիքում, որոնք ծնունդով բելառուսիայից էին, տատիկն ապրել է Մինսկ[3][4] քաղաքում։ Հայրը՝ մայոր Միխայիլ Սեմյոնովիչ Գազմանովը պրոֆեսիոնալ զինվորական էր, իսկ մայրը՝ Զինաիդա Աբրամովնան (1920-2006)՝ բժիշկ-սրտաբան զինվորական հոսպիտալում։ Օլեգը ընտանիքի միակ զավակն է։

Գազմանովը սովորել է Կալինիգրադի №8 միջնակարգ դպրոցում Լյուդմիլա Պուտինայի և Լադա Դենսի հետ։

1973 թվականին ավարտել է Կալինիգրադի բարձրակարգ ծովային ինժեներական ուսումնարանը։ Երրորդ կուրսից զբաղվում էր գիտությամբ և նավերով դուրս գալիս ծով։ Ուսումը վերջացնելուց հետո հրավիրվեց աշխատելու Կալինիգրադի բարձրակարգ ծովայի ինժեներական ուսումնարանում, որպես ամբիոնի դասախոս, կարդում էր դասախոսություններ և գրում դիսերտացիաներ։ Երբ գիտական աշխատանքը վերջացավ՝ Օլեգը հասկացավ, որ իր կարողությունը որպես գիտնական հնարավոր չէ իրագործել։ 1981 թվականին ավարտեց Կալինինգրադի երաժշտական ուսումնարանը՝ կիթառի դասարանը։ Իր ստեղծագործական կարիերան սկսել է աշխատելով հյուրանոց-ռեստորան «Կալինիգրադ»-ում, որտեղ նրան օգնել էր ընդունվելու իր ընկերը՝ Միխայիլ Ռեինը։ Երգել է Կալինինգրադի ձայնա-ինստրումենտային անսամբլներում՝ «Ատլանտիկ» և «Վիզիտ»։

1989 թվականին ստեղծել է «Էսկադրոն» խումբը։ 1980- ական թվականների վերջին ելույթեր է ունենում իր զավակ Ռոդիոն Գազմանովի հետ։ Խմբի առաջին դաշնակահարը եղել է Գալինա Ռոմանովան։ Միաժամանակ Գալինա Ռոմանովան աշխատելով «Էսկադրոն» խմբի հետ կատարել է Գազմանովի որոշ երգեր («Վալերա», «Անմատչելի տղան», «Ձյունապատ աստղերը», «Իմ ծովահենը»։

Համարվում է սպորտի վարպետ սպորտային մարմնամարզությամբ։ Երրորդ կարգի պահեստի կապիտան։ 2002 թվականից համարվում է բարի կամքի դեսպան ՄԱԿ-ի մանկական հիմնադրամում (ՅՈՒՆԻՍԵՖ

Առավել հայտնի են հետևյալ երգերը, որոնք դարձել են Գազմանովի «այցեքարտը», «Էսկադրոն», «Յասաուլ», «Պարոնայք սպաները», «Մոսկվան» և «Ծովահենուհին»։

Գազմանոովի «Մոսկվա» երգը դարձել է Մոսկվա քաղաքի ոչ պաշտոնական հիմնը։ 2012 թվականին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության հիմնի ձայնագրմանը։ 2013 թվականին ստացել է Կալինինգրադ և Սարատով քաղաքների պատվավոր քաղաքացու կոչում։ 2014 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել Սոչիի Օլիմպիական խաղերի պատրաստման և անցկացման միջոցառումներին։

Անձնական կյանք խմբագրել

Գազմանովը ամուսնացել է երկու անգամ։

  • Առաջի կինը (1975-1995) - Իրինա Գազմանովան (ծնվել է 1951 թվականին) - տնային տնտեսուհի, ավարտել է քիմիա-կենսաբանական ֆակուլտետը Կալինինգրադի պետական համալսարանում։
  • Երկրորդ կինը (սկսած 2003 թվականից) - Մարինա Մուռավյովա-Գազմանովա (ծնվել է 1969 թվականին) - ըստ մասնագիտության տնտեսագետ
  • Տղան (առաջին ամուսնությունից) - Ռոդիոն Գազմանով (ծնվել է 1981 թվականի հուլիսի 3-ին), երգիչ և պոետ
  • Խորթ տղա - Ֆիլիպ Գազմանով (ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 29-ին) «Նեպոսեդը» խմբի նախկին մասնակից
  • Աղջիկը (երկրորդ ամուսնությունից) - Մարիանա Գազմանովա (ծնվել է 2003 թվականի դեկտեմբերի 16-ին)

Ստեղծագործություններ խմբագրել

Սկավառակագրություն խմբագրել

  • 1991-«Էսկադրոն»
  • 1993 -«Ծովահենուհի»
  • 1994 - «Զագուլյալ»
  • 1996 -«Խուլիգան»
  • 1996 -«Մոսկվա. լավագույն երգեր» (հավաքածու)
  • 1997 -«Իմ երգերի գիժ էսկադրոնը»
  • 1998 -«Օլեգ Գազմանովի կարմիր գիրքը»
  • 2000 -«Դարից դար. լավ երգեր» (հավաքածու)
  • 2002 -«Առաջին ռաունդ-50!»
  • 2003 -«Իմ պարզ օրերը»
  • 2004 -«Պարոնայք սպաներ- 10 տարի» (հավաքածու)
  • 2005 -«Ստեղծվաց է ԽՍՀՄ-ոմ»
  • 2008 -«Յոթ ֆունտ ողնուցի տակ»
  • 2011 -«Փոփոխություն» (հավաքածու)
  • 2012 -«Կյանքի չափը»
  • 2013 -«Ծաղկաքաղ» (հավաքական հրատարակություն)
  • 2014 -«Վերբեռնում» (ալբոմ)

Ֆիլմագրություն խմբագրել

Ճանաչում խմբագրել

Պետական մրցանակներ խմբագրել

  • 1995 - պատվավոր կոչում «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» արվեստի բնագավառում վաստակներ ունենալու համար
  • 2001 - պատվավոր կոչում «Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ» արվեստի բնագավառում մեծ վաստակներ ունենլու համար
  • 2006 - (Պատվո շքանշանի) ասպետ
  • 2012 - չորրորդ կարգի ասպետի շքանշան
  • 2013 - Կալինինգրադ քաղաքի վաստակավոր բնակիչ
  • 2013 - Սարատով քաղաքի վաստակավոր բնակիչ

«Ոսկե գրամաֆոնի» մրցանակաբաշխություն խմբագրել

  • 1996 -«Այս օրը» երգը
  • 1999 -«Լուսաբացին» երգը
  • 2003 -«Մառախուղ» երգը
  • 2010 -«Վերցրու» երգը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации В. Путина от 19 июля 2001 года № 892 «О награждении государственными наградами Российской Федерации». Արխիվացված 2013-12-17 Wayback Machine // document.kremlin.ru
  2. «Радио «Маяк». ТЕМА: Олег Газманов - гость Марии Бачениной и Кирилла Радцига». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  3. Наталия Кривец. Олег Газманов: «Беларусь для меня - это вшни ив саду у моей бабушки в Минске». Певец ответил на вопросы читателей «Комсомолки». // kp.ru (3 февраля 2011 года)
  4. Еврейская община г. Калининграда. Ветераны Великой Отечественной войны. Արխիվացված 2015-02-06 Wayback Machine Федерация еврейских общин России // feor.ru