Օլգա Վասիլևա

ռուս պետական գործիչ, պատմաբան, կրոնագետ և մանկավարժ

Օլգա Վասիլևա (ռուս.՝ Ольга Юрьевна Васильева, հունվարի 13, 1960(1960-01-13), Բուգուլմա, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ, պատմաբան, կրոնագետ և մանկավարժ, պատմական գիտությունների դոկտոր (1998 թ.), պրոֆեսոր (2005 թ.), Ռուսաստանի Դաշնության 2-րդ դասի գործող պետական խորհրդական (2014 թ.)[2][3]: Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար (2016 թ. օգոստոսի 19-ից)[4][5][6][7], Ռուսաստանի պատմության մեջ առաջին կին կրթության նախարարը[8]։ Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից Ռուսաստանի ակադեմիայի ժողտնտեսության և Պետական  ծառայության և կառավարման համալսարանի պետական-կրոնական հարաբերությունների ամբիոնի վարիչ (2002 թվականից)[4][9]։

Օլգա Վասիլևա
 
Կրթություն՝ Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ, Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա (2007), Մոսկվայի Մ. Շոլոխովի անվան պետական հումանիտար համալսարան (1987) և ՌԳԱ ռուսական պատմության ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների դոկտոր[1] (1998) և պրոֆեսոր (2005)
Մասնագիտություն՝ նախարար, ուսուցչուհի, կրոնագետ, պատմաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 13, 1960(1960-01-13) (64 տարեկան)
Ծննդավայր Բուգուլմա, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ և գիտական աշխատանք խմբագրել

Ծնվել է 1960 թվականի հունվարի 13-ին,  Թաթարստանի Բուգուլմա քաղաքում[2][3][9]։

Միջնակարգ դպրոցն ավարտել է 15 տարեկանում[10], 1979 թվականին ավարտել է  Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի դիրիժորա-խմբերգային բաժինը[3]։ 1979 թվականից մինչև 1982 թվականը որպես երգեցողության ուսուցիչ  աշխատել է Մոսկվայի  № 578 և № 91դպրոցներում[3]։ 1982 թվականին ընդունվել է  Մոսկվայի  պետականեր մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի հեռակա բաժինը  (այժմ Միխայիլ Շոլոխովի անվան Մոսկվայի պետական հումանիտար համալսարան), աշխատել է որպես պատմության ուսուցիչ  Մոսկվայի  № 91 դպրոցի ավագ դասարաններում[3]։

1987 թվականին ավարտել է համալսարանը և սկսել է սովորել  ԽՍՀՄ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում (այժմ ՝ ՌԳԱ Պատմության ինստիտուտ)[2][11][12]։

1990 թվականին ԽՍՀՄ Պատմության ինստիտուտում Գեորգի Կումայովի գիտական ղեկավարության տակ  պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը  Խորհրդային պետությունը և ռուս ուղղափառ եկեղեցու հայրենանվեր գործունեությունը  Հայրենական մեծ պատերազմի տարիներին  թեմայով (մասնագիտացումը՝  ԽՍՀՄ-ի պատմություն)։ Պաշտոնական ընդդիմախոսներ՝ Յուրի Շարապով, պատմական գիտությունների թեկնածու Վ. Օվչիննիկով։ Առաջատար կազմակերպություն՝ Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ [12][13]: Այս աշխատանքը ռուսական պատմագրության մեջ դարձավ առաջին աշխատանը, նվիրված  XX դարի ՌՈՒԵ պատմության և պետական-եկեղեցական հարաբերություններին[2]։

1998 թվականին պաշտպանել է ատենախոսությունը  պատմական գիտությունների դոկտորի աստիճանի համար հետևյալ թեմայով՝ Ռուս ուղղափառ եկեղեցին  1943-1948 թթ. խորհրդային պետության քաղաքականության մեջ (մասնագիտացումը՝ Ռուսաստանի պատմություն)[2][12][14]։

1991-2002 թվականներին աշխատել է ՌԳԱ կրոնի և եկեղեցու պատմության ինստիտուտի կենտրոնում որպես կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, առաջատար գիտաշխատող,   կրոնի և եկեղեցու պատմության կենտրոնի ղեկավար[2][12]։

2002 թվականին գլխավորել է  Ռուսաստանի Դաշնության և նախագահին կից և ռուսական ակադեմիայի ժողտնտեսության պետական ծառայության պետական-կրոնական հարաբերությունների ամբիոնը[2]։ 2003 թվականից եղել է Սրետենի հոգևոր ճեմարանի դասախոս[9]։

2007 թվականին ավարտել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը[3]։

Պետական ծառայություն խմբագրել

 
Օլգա Վասիլևան և Կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը Մանկավարժական աշխատողների համառուսաստանյան օգոստոսյան խորհրդակցությանը 2016թ. օգոստոսի 20-ին 

2012 թվականի փետրվարին Վասիլևան նշանակվեց Ռուսաստանի Դաշնության կառավարության մշակույթի նախարարության  տնօրենի տեղակալ[3]։ 2012 թվականի հոկտեմբերի 20-ին ստեղծվեց ՌԴ նախագահի աշխատակազմի հանրային նախագծերի կառավարումը, 2013 թվականի սկզբին Վասիլևան նշանակվել է նրա ղեկավարի տեղակալի պաշտոնում[2][3][9][15]։

2014 թվականին էր եղել է Համառուսական ժողովրդական ճակատի հարթակումպահպանողականության մասին բանավեճի  նախաձեռնողներից մեկը[9][12]։ Եղել է Խորհրդի  կրոնական առարկաների էլեկտրոնային ԶԼՄ-ների ազատության հարցերով մամուլի նախարարության, հեռուստառադիոհեռարձակման և զանգվածային հաղորդակցության միջոցներիլուսաբանման անդամ [9]:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով 2014 թվականի սեպտեմբերի 16-ին Վասիլևային շնորհվել է  Ռուսաստանի Դաշնության 2-րդ դասի գործող պետական խորհրդականի դասային աստիճան[16]։

2016 թվականի օգոստոսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ  Բելբեկի  օդանավակայանում դեպի Ղրիմ ուղևորվելիս ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը բարձրացրել է Կրթության և գիտության նախարարությունում ղեկավարության փոփոխության թեման։  Դմիտրի Լիվանովին փոխարինելու համար ես կառաջարկեի նշանակել  կնոջ՝ Օլգա Վասիլևային, որն ունի լավ ծառայողական կենսագրություն, - ասել է կառավարության ղեկավարը[7]։ Նախագահը առաջարկին հավանություն տվեց և նույն օրը ստորագրեց Վասիլևային կրթության նախարար նշանակելու մասին հրամանագիրը, համաձայն Ռուսաստանի Սահմանադրության  83-րդ հոդվածի Դ կետի համաձայն[2][17]։ Շուտով Կոմսոմոլսկայա պրավդա թերթում դուրս եկավ Վասիլևայի հետ հարցազրույցը, ըստ որի նա նշանակումը ընդունել է որպես աստվածություն[18]։ Ավելի ուշ նախարարը պարզաբանել է, որ արտաբերել է "անհրաժեշտություն" բառը, իսկ լրագրողները սխալ են լսել նրա մեկնաբանությունը։ Լրագրողը հաստատել է այդ վարկածը և ներողություն է խնդրել[19][20]։

Գիտական գործունեություն խմբագրել

Վասիլևան շուրջ 160 գիտական աշխատանքների հեղինակ է[3][9][12][21], նրա ղեկավարությամբ պատրաստվել և պաշտպանվել են 3 դոկտորական և 25-ից ավելի թեկնածուական ատենախոսություններ[3]։ Նրա գիտական հետաքրքրությունները՝ Ռուս ուղղափառ եկեղեցու XX դարի պատմությունը, խորհրդային շրջանում պետական-եկեղեցական հարաբերությունները, միջազգային հարաբերությունները, կրոնական, քաղաքական ծայրահեղականության խնդիրները և այլն[2]։

1989-2008 թվականներին համահեղինակությամբ հրապարակել է 90-ից ավելի հոդվածների աստվածաբանական թեմաներով[22]։ Հոդվածների հեղինակ է հետևյալ գիտական ամսագրերում «Պատմության հիմնահարցեր», «Պատմական արխիվ», «Ռուսաստանի պատմություն», «ՌԳԱ պատմության ինստիտուտի աշխատություններ», «Պատմական տեղեկագիր», «Ուղղափառ Պաղեստինյան ժողովածու», «Պետությունը, կրոնը, եկեղեցին Ռուսաստանում և արտասահմանում», «Ռուսաստանը և մուսուլմանական աշխարհը», «Մոսկվայի պատրիարքարանի», «Գիտություն և կրոն», «Ալֆա և օմեգա», «Մեր ժամանակակիցը», «Սանկտ-Պետերբուրգի պանորամա», «Ազգությունների խաղաղություն», «Ավետարանի լույսը» ամսագրերում, «Եկեղեցական-պատմական տեղեկագիր», «Ժամանում, ուղղափառ տնտեսական տեղեկագիր», La Nuova Europa, The New Times, Religio, «Գրական Ռուսաստան» «Անկախ թերթ» թերթերում, Frankfurter Allgemeine Zeitung , ինտերնետ-հրատարակություն «Православие.ги»[12]:

Ընտանիք խմբագրել

Հայրը՝ Յուրի Վասիլևը, գիտնական-մաթեմատիկոս էր[23][24]։ «Իմ հայրը ամբողջ կյանքը զբաղվել է մաթեմատիկայով, նա մեզ՝ ինձ ու քրոջս, վստահություն ներշնչեց սերը դեպի պատմություն և գրականություն։ Ուստի զբաղվել պատմությամբ ինձ համար միանգամայն պարզ գործ էր», - նշել է Վասիլևան[23]։

Ըստ պաշտոնական տվյալների Վասիլևան ամուսնացած է, ունի մեկ դուստր[3]։

Գնահատականներ և կարծիքներ խմբագրել

Վասիլևայի կրթության նախարարի պաշտոնում նշանակումը առաջացրել է լայն հասարակական արձագանք, դրան արձագանքեցին մանկավարժական, գիտական և կրոնական համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ[25][26][27][28][29]։

Կրոնական և հասարակական գործիչ Անդրեյ Կուրաևը բնութագրել է Վասիլևային որպես մարդ, ով շատ բան գիտի XX դարի եկեղեցու պատմության դեռ փակ էջերց։

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Օլգա Վասիլևա». Հրատարակությունների ցանկ. eLIBRARY.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  • Рубцов А. В. (2016 թ․ օգոստոսի 19). «Между деньгами и верой: что сулит науке и образованию новый министр». РБК. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  • Козлов М. В. (2016 թ․ սեպտեմբերի 7). «Научно-патриотический кейс министра образования: Ольге Васильевой предстоит обеспечить господдержку теологии». Независимая газета. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://ria.ru/spravka/20160819/1474792741.html
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Биография Ольги Васильевой». ՌԻԱ Նովոստի. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 «Васильева Ольга Юрьевна». Официальный ресурс Министерства образования и науки Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  4. 4,0 4,1 «Васильева Ольга Юрьевна». Официальный сайт Московского государственного гуманитарно-экономического университета. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «Путин принял отставку министра образования Ливанова». ՌԻԱ Նովոստի. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  6. «Путин согласился сменить министра образования». РБК. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  7. 7,0 7,1 «В России сменился министр образования». Интерфакс. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  8. «Эксперты прокомментировали кандидатуру Васильевой на пост министра образования». Lenta.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «Кто такая Ольга Васильева: что известно о новом министре образования». ТАСС. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  10. Голованов Р. (2016 թ․ օգոստոսի 19). «Новый министр Васильева — Вундеркинд, дирижёр, знаток Церкви и дипломат». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  11. «Васильева Ольга Юрьевна». Официальный сайт Российской академии народного хозяйства и государственной службы при Президенте Российского Федерации. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 «Васильева Ольга Юрьевна». Богослов.ру. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  13. Васильева, О. Ю. Советское государство и деятельность Русской православной церкви в период Великой Отечественной войны : автореферат дис. … кандидата исторических наук : 07.00.02. — М., 1990. — 28 c.
  14. Васильева, О. Ю. Русская Православная Церковь в политике Советского государства в 1943—1948 гг. : диссертация … доктора исторических наук : 07.00.02. — М., 1998. — 294 с. + Прил. (72 с.).
  15. «Образовано Управление по общественным проектам». Сайт Президента России. 2012 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  16. «Указ Президента Российской Федерации от 16.09.2014 г. № 632 «О присвоении классных чинов государственной гражданской службы Российской Федерации федеральным государственным гражданским служащим Администрации Президента Российской Федерации»». Сайт Президента России. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  17. «Подписан Указ «О Министре образования и науки Российской Федерации»». Сайт Президента России. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  18. Голованов Р. (2016 թ․ օգոստոսի 19). «Ольга Васильева — "Комсомольской правде": Надо осмыслить всё, что сделано в педагогике». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  19. «Министр образования РФ О. Васильева назвала свое назначение «долженствованием», а не «божествованием»». Агентство городских новостей «Москва». 2016 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  20. Голованов Р (20 августа 2016). «Извините за «божествование»». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին. «Расшифровывая ответ на вопрос .. из-за качества связи я неверно передал её слова. Вместо «долженствование» (необходимость того, что должно свершиться) указал «божествование».»
  21. Котляр П. (2016 թ․ օգոստոսի 20). ««Надеюсь, нам дали умного человека»». Газета.Ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  22. Козлов В., Рубин М., Рустамова Ф., Макутина М. (2016 թ․ օգոստոսի 19). «Консерватор из Кремля: что известно о новом министре образования». РБК. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  23. 23,0 23,1 Голованов Р. (2016 թ․ օգոստոսի 19). «Новый министр Васильева — Вундеркинд, дирижёр, знаток Церкви и дипломат». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  24. Кашеварова А. Строгая учительница. Какой порядок наводит новый министр образования // Life.ru, 20.09.2016
  25. Козлов В., Рубин М., Рустамова Ф., Макутина М. (2016 թ․ օգոստոսի 19). «Консерватор из Кремля: что известно о новом министре образования». РБК. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  26. «"Сохранить лучшее и не ломать через колено": реакция на смену главы Минобразования». ТАСС. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  27. ««Свой человек в сфере образования и науки»». BFM.ru. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  28. «РПЦ: назначение Васильевой в Минобр сделает более легким диалог с властью». ՌԻԱ Նովոստի. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  29. «Фортов: РАН настроена на конструктивную работу с новым главой Минобрнауки». ՌԻԱ Նովոստի. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Վասիլևա» հոդվածին։