Օլգա Վալո

չեխ ռեժիսոր, գրող, թարգմանիչ

Օլգա Վալո (չեխ․՝ Olga Walló, սեպտեմբերի 10, 1948(1948-09-10)[1][2], Պրահա, Չեխոսլովակիա[1][3]), չեխ ռեժիսոր, թարգմանիչ, գրող։ Չեխիայի PEN ակումբի և ժուռնալիստների սինդիկատի անդամ։

Օլգա Վալո
չեխ․՝ Olga Walló
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 10, 1948(1948-09-10)[1][2] (75 տարեկան)
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա[1][3]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Չեխիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան
Մասնագիտությունգրող, ռեժիսոր, թարգմանչուհի, հոգեբան և փիլիսոփա
Ծնողներհայր՝ Կ. Մ. Վալո
 Olga Walló Վիքիպահեստում

Ռեժիսոր Կ. Մ. Վալոյի դուստրը։

Կենսագրություն խմբագրել

Օլգա Վալոն ծնվել է 1948 թվականին Պրահայում՝ բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Կ. Մ. Վալոյի ընտանիքում։ 1970 թվականին ավարտել է Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է չեխական հեռուստաընկրությունում, թարգմանել և ձայնային կրկնօրինակում է իրականացրել 1000-ից ավելի ֆիլմերի և ներկայացումների համար, այդ թվում՝ BBC-ի «Ուիլյամ Շեքսպիրի ամբողջական աշխատություններ» հաղորդումը։ Վալոն դասական չեխական կրկնօրինակման դպրոցի համահիմնադիրներից է։ Թարգմանել է պիեսներ, գրել բանաստեղծություններ։ Աշխատել է Օլիմպիա և Օդեոն հրատարակչություններում, կատարել թարգմանություններ։ Թղթաակցել է Krasna (Գեղեցիկ, նախկինում՝ Krasna pani (Գեղեցիկ տիկին)) ամսագրին։ Դասավանդում է Միրոսլավ Օնդրիչեկի ֆիլմերի ակադեմիայում (FAMO)։

«Արևելյան Եվրոպայի գրողների այցելություն» միջոցառման շրջանակում 2008 թվականին Հոնգկոնգում եղել է Չեխիայի ներկայացուցիչ։

Ստեղծագործական ուղի խմբագրել

 

Օլգա Վալոն 50 տարեկան էր, երբ իր առաջին բանաստեղծությունների ժողովածուն՝ «Երկար ձմեռը» (Votobia 1998) լույս տեսավ։ Ապա նաև «Սուրբ Հոգու աշտարակները» եռահատոր ժողովածուն։ 2005-2014 թվականներին նա աշխատել է «Labyrint» հրատարակչի հետ, որը հրատարակել է նրա «Երկրորդական նվաճումներ» եռագրություն-վեպը, որը ներառում է «Սկզբում ձին էր», «Պարա՜նը», «Ինչպես ես սպանեցի մորս», ապա նաև «Քամին կուլ տված մարդը» վեպը։

Ստեղծագործությունների հիմնական մասը ճանապարհորդությունների մասին է, որոնց հիման վրա հրապարակել է «Ինչպես չպետք է լինել Նյու-Յորքում» (Olympia հրատարակչություն) և «Բիրման պրոֆեսիոնալ էքսկուրսավարի աչքերով» (IFP հրատարակչություն) աշխատանքները, դերասանական միջավայրի մասին գրել է «Կանանց հանդերձարանների առեղծվածը» (Olympia հրատարակչություն) ստեղծագործությունը։

«Կենդանիների հեքիաթներ» ստեղծագործությունը հրատարակվել է 2015 թվականին Klika հրատարակչությունում։

Ստեղծագործություններ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • Կրկնօրինակման աշխատանքի համար Ֆրանտիշեկ Ֆիլիպովսկիի մրցանակի շրջանակում Վալոյին շնորհվել է FITES կյանքի նվաճումների մրցանակ, 2011

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Վալո» հոդվածին։