Օլգա Մայսուրյան

հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մայսուրյան (այլ կիրառումներ)

Օլգա Միքայելի Մայսուրյան (Փուղինյան) (մարտի 7, 1871(1871-03-07), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 3, 1931(1931-08-03), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1930

Օլգա Մայսուրյան
Ծնվել էմարտի 7, 1871(1871-03-07)
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 3, 1931(1931-08-03) (60 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԽոջիվանք
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Երեխա(ներ)Նիկոլայ Մայսուրյան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Օլգա Մայսուրյանն իր բեմական գործունեությունը սկսել է 1895 թվականին Թիֆլիսի ռուսական բեմում, այնուհետև 1895 թվականին սկսել է աշխատել նաև հայկական թատրոններում։ Հանդես է եկել տարբեր քաղաքներում, մասնավորապես 1912 թվականին Մոսկվայում (Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում) և Սանկտ Պետերբուրգում։ Թիֆլիսի Հայ դրամայի հիմնադիրներից մեկն էր (1921)։ Իր արվեստի խորությամբ, վարպետությամբ, գաղափարական հագեցվածությամբ ռեալիստական խաղաոճով Մայսուրյանը դարձել է ժամանակի հայ թատրոնի անհատականություններից։ Խաղացել է շուրջ 100 դեր։ Ասմունքել է հայերեն և ռուսերեն։

Թաղված է Թբլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։

Դերերը թատրոնում խմբագրել

  • Մարգարիտ՝ Ա.Շիրվանզադեի «Պատվի համար»
  • Մագդա՝ Հ.Զուդերմանի «Հայրենական տուն»
  • իշխանուհի Մարիամ՝ Լ.Շանթի «Հին աստվածներ»
  • Կրուչինինա՝ Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»
  • Կատերինա՝ Ա.Օստրովսկու «Ամպրոպ»
  • Նաստասիա Ֆիլիպովնա՝ Ֆ.Դոստոևսկու «Ապուշ»
  • Միրրա Էֆրոսի՝ Յա.Գորդնի «Միրրա Էֆրոսի»[1]
  • Դեզդեմոնա՝ Ու.Շեքսպիրի «Օթելլո»
  • Զեյնաբ՝ Ա.Սումբատով-Յուժինի «Դավաճանություն»
  • լեդի Մակբեթ՝ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ»
  • Լուիզա՝ Ֆ.Շիլլերի «Սեր և խարդավանք»
  • Մարքարտ Գոտյե՝ Ա.Դյումաի որդու «Կամելիազարդ տիկինը»
  • Էսֆիր՝ Յա.Գորդնի «Օվկիանոսի հետևը»
  • Օֆելիա՝ Ու.Շեքսպիրի «Համլետ»
  • Ռաուտենդելեյն՝ Գ.Հաուպտմանի «Ջրասույզ զանգը»
  • Տրիլբի՝ Գ.Գեի «Տրիլբի»

Դերերը կինոյում խմբագրել

Գրականություն Օլգա Մայսուրյանի մասին խմբագրել

  • «Հառաջ», 1919 թ․, N13
  • «Խորհրդային Հայաստան», 1931 թ․, օգոստոսի 30
  • «Սովետական արվեստ», 1956 թ․, N10
  • Калантарь Л. А., Ольга Майсурян, 1961

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.

Արտաքին հղումներ խմբագրել