Օլգա Կնիպպեր-Չեխովա

ռուս, խորհրդային դերասանուհի, Անտոն Չեխովի կինը

Օլգա Լեոնարդովնա Կնիպպեր-Չեխովա (ռուս.՝ Ольга Леонардовна Книппер-Чехова, սեպտեմբերի 9 (21), 1868[1], Գլազով, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 22, 1959(1959-03-22)[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1937 թ.)։

Օլգա Կնիպպեր-Չեխովա
Ծնվել էսեպտեմբերի 9 (21), 1868[1]
ԾննդավայրԳլազով, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմարտի 22, 1959(1959-03-22)[2][3][4] (90 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներմայր՝ Աննա Կնիպպեր
Ամուսին(ներ)Անտոն Չեխով[5]
Պարգևներ և մրցանակներ

Անտոն Չեխովի կինը։

1898 թ. ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոն։ Առաջին ներկայացման մեջ (Ա. Կ. Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան») խաղացել է Իրինա թագուհու դերը։

Առաջինն է մարմնավորել չեխովյան կանանց կերպարները՝ Արկադինա («Ճայ», 1898 թ.), Ելենա Անդրեևնա («Քեռի Վանյա», 1899 թ.), Մաշա («Երեք քույր»), Ռանևսկայա («Բալենու այգին»), Սառա («Իվանով», երեքն էլ՝ 1901 թ.)։ Լավագույն դերերից են նաև Նաստյան, Ելենան (Մաքսիմ Գորկու «Հատակում», «Քաղքենիներ», 1902 թ.), Աննա Մաարը (Հաուպտմանի «Միայնակ մարդիկ», 1899 թ.)։ Սովետական շրջանում խաղացել է՝ կոմսուհի Չարսկայա («Հարություն», ըստ Լև Տոլստոյի, 1930 թ.), Պոլինա Բարդինա (Գորկու «Թշնամիներ», 1935 թ.) և այլն։ Արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի (1943 թվական)։ Օլգա Լեոնարդովնա Կնիպպեր-Չեխովան Ռտնեսկայայի դերում (Ա. Չեխովի «Բալենու այգին », 1901 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Կնիպպեր-Չեխովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 495