Օլգա Ալեքսանդրի Լադիժենսկայա (ռուս.՝ Óльга Алекса́ндровна Лады́женская, մարտի 7, 1922(1922-03-07)[1], Կոլոգրիվ, Խորհրդային Ռուսաստան - հունվարի 12, 2004(2004-01-12)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս մաթեմատիկոս, դիֆերենցիալ հավասարումների մասնագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1990), ՌԳԱ ակադեմիկոս (1991

Օլգա Լադիժենսկայա
ռուս.՝ Óльга Алекса́ндровна Лады́женская
Ծնվել էմարտի 7, 1922(1922-03-07)[1]
Կոլոգրիվ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհունվարի 12, 2004(2004-01-12)[1] (81 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանԿոմարովոյի գերեզմանատուն[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան[3] և ՌԴ գիտությունների ակադեմիայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի Սանկտ Պետերբուրգի բաժին
Գործունեության ոլորտմաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ, դիֆերենցիալ հավասարումների տեսություն և մաթեմատիկական անալիզ
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[4], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Լինչեի ազգային ակադեմիա
Ալմա մատերՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ (1947)[1], Սանկտ Պետերբուրգի համալսարան (1949)[5][1] և Լենինգրադի Մ. Պոկրովսկու անվան պետական մանկավարժական ինստիտուտ (1941)[6][1]
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ և պրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարԻվան Պետրովսկի և Սերգեյ Սոբոլև[7]
Եղել է գիտական ղեկավարԼյուդվիգ Ֆադեև[5], Վլադիմիր Բուսլաև[5], Լև Կապիտանսկի[5], Վիկտոր Շուբով[5], Վարգա Քալանթարով[5], Անատոլի Օսկոլկով[5], Ալեքսանդր Տրեսկունով[5], Ֆեոդոր Անդրեև[5], Ալեքսանդր Իվանով[5], Վալերի Ռիվկինդ[5], Կիրիլ Գոլովկին[5], Լ. Ստուպյալիս[5], Մարեկ Բուրնատ[5], Վսևոլոդ Սոլոննիկով[5] և Նինա Ուրալցևա[5]
Պարգևներ
 Olga Ladyzhenskaya Վիքիպահեստում

Ավելի քան երկու հարյուր գիտական աշխատանքների հեղինակ է, որոնց թվում են նաև վեց մենագրություններ։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է մաթեմատիկայի ուսուցչուհու և ռուսական բանակի նախկին սպայի ընտանիքում։ Իր հայրական պապը՝ Իվան Ալեքսանդրովիչ Լադիժենսկին, ռուս նկարիչ Գ. Ա. Լադիժենսկիի եղբայրն է։

1939 թվականին փորձել է ընդունվել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի մաթեմատիկա-մեխանիկական ֆակուլտետը, բայց չի ընդունվել՝ որպես բռնադատվածի աղջիկ[9]։ Ընդունվել է մանկավարժական ինստիտուտ, որն ավարտել է 1941 թվականի պատերազմի սկզբին։

1943 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտել է 1947 թվականին (գիտական ղեկավար՝ Ի. Պետրովսկի)։ Այդ նույն թվականին ամուսնացել և տեղափոխվել է Լենինգրադ, որտեղ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում ավարտել է ասպիրանտուրան (Սերգեյ Սոբոլևի ղեկավարությամբ)։ 1949 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ 1950 թվականին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում ֆիզիկայի ֆակուլտետում անցել է աշխատանքի։

1955 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր։

1981 թվականի դեկտեմբերի 29-ից ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկայի բաժանմունքի թղթակից անդամ է, 1990 թվականի դեկտեմբերի 15-ից՝ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս։

1990 թվականից 1998 թվականից Սանկտ-Պետերբուրգի մաթեմատիկական հասարակության նախագահն է։

Բոննի համալսարանի պատվավոր դոկտոր (Գերմանիա) է։

Եվրոպական ակադեմիայի անդամ, Դեի Լինչեի ազգային ակադեմիայի անդամ (Իտալիա), Գերմանիայի Լեոպոլդիան բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանցի անդամ է։

Օլգա Լադիժենսկայան երեխաներ չի ունեցել։

Գիտական գործունեություն խմբագրել

Լադիժենսկիիի՝ 20-րդ դարի ամենաակնառու կին մաթեմատիկոսներից մեկի մաթեմատիկական աշխատանքները կազմված են մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների տեսության խնդիրների և առաջադրանքների մեծ ցանկից՝ այդ թվում Հիլբերտի 19-րդ և 20-րդ խնդիրների լուծումներից, հիդրոդինամիկայի խնդիրների կայունության տեսությանը վերաբերող տեսությունից։ Լադիժենսկիի կաղմից առաջադրված հասկացություններից շատերի մեջ մաթեմատիկական ֆիզիկայի ներկայիս կարգավիճակն ու զարգացումն է նկատվում։

Լադիժենսկիի աշխատանքները շատ հայտնի են արտասահմանում և ստացել են բարձր գնահատական[10]։ Մասնակի ածանցյալների դիֆերենցիալ հավասարումների և մաթեմատիկական ֆիզիկայի վերաբերյալ նրա մաթեմատիկական աշխատանքները հաճախ հղվում են անգլալեզու մաթեմատիկական գրականությունից[11]։ Ավելի քան 250 աշխատանքների հեղինակ է՝ այդ թվում 6 մենագրությունների և «Մաթեմատիկական ֆիզիկայի սահմանային առաջադրանքներ» դասագրքի հեղինակ։

Ընտրված ստեղծագործություններ խմբագրել

  1. Математические вопросы динамики вязкой несжимаемой жидкости. — М.: Государственное издательство физико-математической литературы, 1961.
  2. Краевые задачи математической физики. — М.: Наука, Гл. ред. физико-математической лит-ры, 1973.
  3. with N. Uraltseva. Linear and Quasilinear Elliptic Equations. — Moscow: Izdat. Nauka, 1964; Engl. trans., New York-London: Academic Press, 1968.
  4. The Mathematical Theory of Viscous Incompressible Flow. — Moscow: Gosudarstv. Izdat. Fiz.-Mat. Lit., 1961; Engl. trans., New York-London-Paris: Gordon and Breach, Science Publishers, 1969.
  5. with V. A. Solonnikov and N. N. Uraltseva. Linear and Quasilinear Equations of Parabolic Type. — Moscow: Izdat. Nauka, 1968; Engl. trans., Translations of Mathematical Monographs, Vol. 23. Providence, R.I.: American Mathematical Society, 1967.
  6. Solution ‘in the large’ of the nonstationary boundary value problem for the Navier-Stokes system with two space variables // Comm. Pure Appl. Math., 12 (1959), P. 427—433.

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • ԽՍՀՄ պետական մրցանակ
  • Մ. Վ. Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Լադիժենսկայա» հոդվածին։