Օլգա Ալեքսանդրովնա Բրուսնիկինա (ռուս.՝ Ольга Александровна Брусникина, նոյեմբերի 9, 1978(1978-11-09)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս մարզուհի (սինխրոն լող), սպորտի վաստակավոր վարպետ։ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն (Սիդնեյ-2000՝ զույգ և խումբ, Աթենք-2004՝ խումբ), աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն։ Երկար ժամանակ հանդես է եկել Մարիա Կիսելյովայի հետ։

Օլգա Բրուսնիկինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Ольга Александровна Брусникина
Ազգություն՝ռուս
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 9, 1978 (45 տարեկան)
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ԽՍՀՄ
Ակումբ՝Դինամո
Մարզիչ(ներ)՝Տատյանա Պոկրովսկայա
169 սմ
Քաշ՝55 կգ

Կենսագրություն խմբագրել

Օլգա Բրուսնիկինան ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայում։ Սոնխրոն լողով սկսել է աբաղվել 14 տարեկան հասակում, իսկ 1993 թվականին դարձել է աշխարհի պատանեկան առաջնության հաղթող։ Ավարտել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանը։ Հանդես է եկել «Դինամո» ակումբում։ Աշխարհի չեմպիոն է դարձել 1998 (խումբ և զույգ), 2001 (անհատական) և 2003 (խումբ) թվականներին։ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալների է արժանացել 2000 (զույգ, խումբ) և 2004 (խումբ) թվականներին։

2001 թվականին Բրուսնիկինան պարգևատրվել է Պատվո շքանշանով[2]։ Մարզական կարիերան ավարտել է 2004 թվականին։

2009 թվականին Բրուսնիկինան ընդգրկվել է Համաշխարհային լողի փառքի սրահում[3]։

2006 թվականի հուլիսի 14ին Օլգա Բրուսնիկինան որդի է ունեցել, որին կոչել է Իլյա[4]։

Ներկայում Օլգա Բրուսնիկինան Ռուսաստանի Դաշնության նախագահին կից ֆիզկուլտուրայի ու սպորտի հարցերով խորհրդի անդամ է, ինչպես նաև Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ։ Օլգա Բրուսնիկինան նաև Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեին կից Մարզիկների հանձնաժողովի նախագահն է։ 2009 թվականի ամռանը Օլգա Բրուսնիկինան իր ուժերն է փորձել որպես սինխրոն լողի մրցությունների դատավոր[5]։

Օլգա Բրուսնիկինան ունի զինվորական կոչում. նա Դաշնային սահմանապահ ծառայության կապիտան է։

Պարգևներ խմբագրել

2001 թվականի ապրիլի 19-ին Օլգա Բրուսնիկինան պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանով ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2000 թվականին Սիդնեյում XXVII Օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ նվաճումների համար[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել