Օլաֆ V թագավորի 100-ամյակին նվիրված մեդալ

Օլաֆ V թագավորի 100-ամյակին նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։

Օլաֆ V թագավորի 100-ամյակին նվիրված մեդալ
նորվ.՝ Olav Vs 100 års Medalje
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակմեդալ
Կարգավիճակչի շնորհվում
Վիճակագրություն
Պարամետրերտրամագիծը 28 մմ[1]
Հիմնադրման ամսաթիվ2003
Հերթականություն
Ավագ պարգևՕլաֆ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ
Կրտսեր պարգևՀարոլդ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ

Պատմություն խմբագրել

Նորվեգիայի Օլաֆ V թագավորի 100-ամյակին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ 2003թ.-ի հուլիսի 2-ին։ Այդ օրվան նվիրված հաստատվեց Օլաֆ V թագավորի 100-ամյակին նվիրված մեդալ։ Մեդալը նախատեսված է թագավորական ընտանիքի անդամներին, պետական պաշտոնյաներին և նորվեգական դեսպանատների աշխատողներին պարգևատրելու համար[2]։

Նկարագրություն խմբագրել

Մեդալը շրջանաձև է և պատրաստված արծաթից։ Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը։ Դիմային հատվածում պատկերված է թագավորը, որի շուրջ գրված է «OLAV • V • NORGES • KONGE •»: Մեդալի հակառակ կողմում՝ կենտրոնում պատկերված է Օլաֆ V թագավորի թագադրումը։ Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին։ Մեդալի ժապավենը մետաքսից է, կարմիր գույնի, մեջտեղում հորիզոնական արծաթե սալիկով։ Սալիկի վրա գրված է «1903-2003»[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Harald Hallberg: Norske dekorasjoner. Tildelt med bånd til å bæres på uniform eller sivilt antrekk, Ålgård: Dreyer bok, 2012, s. 248.
  2. Norske dekorasjoner, kongehuset.no, besøkt 5. mars 2012.

Աղբյուրներ խմբագրել