«Օլաֆը և սառցե արկածները» (անգլ.՝ Olaf's Frozen Adventure), 2017 թվականի ամերիկյան համակարգչային անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ, նկարահանված ռեժիսորներ՝ Քևին Դիթերսի և Սթիվի Վերմերսի կողմից։ Գլխավոր կերպարներին հնչյունավորել են՝ Ջոշ Գադը, Քրիստեն Բելը, Իդինա Մենզելը և Ջոնաթան Գրոֆը։ Ֆիլմը կհայտնվի ԱՄՆ-ի էկրաններին 2017 թվականի նոյեմբերի 22-ին Փիքսարի «Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմի պրեմիերայից առաջ։

Օլաֆը և սառցե արկածները
անգլ.՝ Olaf's Frozen Adventure
Տեսակկարճամետրաժ ֆիլմ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ, երաժշտական ֆիլմ, կինոկատակերգություն, արկածային ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
Գործողության վայրՆորվեգիա
ՌեժիսորStevie Wermers? և Kevin Deters?
ՍցենարիստԺակ Շեֆեր, Քրիս Բաք և Ջենիֆեր Ջեյսոն Լի
ՀնչյունավորումՋոշ Գադ, Քրիստեն Բել, Իդինա Մենզել և Ջոնաթան Գրոֆ
ՊրոդյուսերՌոյ Քոնլի
ԵրաժշտությունՔրիստոֆ Բեք
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Animation Studios և Walt Disney Pictures
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures, Microsoft Store, Նեթֆլիքս և Դիսնեյ+
Տևողություն21 րոպե[1]
ՊրիկվելՍառը տոնակատարություն
ՍիկվելՍառը սիրտը 2
Թվականնոյեմբերի 23, 2017[2] և 2017
MPAA վարկանիշG
movies.disney.com/olafs-frozen-adventure

Սյուժե խմբագրել

Տոների նախօրյակին Էլզան Աննային հայտնում է այն մասին, որ նրանց ծնողների մահից սկսած վերացել են ավանդական տոները։ Ցանականալով մխիթարել քույրերին, Օլաֆը և Սվենը որոշում են ուղևորվել դեպի անհավանական արկածներ և մինչ տոների սկիզբը գտնել հիանալի ավանդույթ քույրերի համար։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Ջոշ Գադ - Օլաֆ
  • Քրիստեն Բել - Աննա
  • Իդինա Մենզել - Էլզա
  • Ջոնաթան Գրոֆ - Քրիստոֆ

Արտադրություն խմբագրել

Ռեժիսորներ՝ Քևին Դիթերսի և Սթիվի Վերմերսի կողմից նկարահանված կարճամետրաժ ֆիլմ, որը ի սկզբանե հայտարարվել է 2016 թվականի փետրվարին ABC[3] հեռուստատեսության համար։ 2016 թվականին ABC հեռուստատեսությունում «The Making of Frozen: Return to Arendelle» փաստագրական ֆիլմի ցուցադրման ժամանակ, ցուցադրվել է նաև կարճամետրաժ ֆիլմի անվանումը և հայտարարվել է, որ այնտեղ կներկայացվեն նոր օրիգինալ երգեր, գրված Էլիսա Սամսելի և Քեյթ Անդերսոնի կողմից։ 2017 թվականի հունիսին հայտարարվել է, որ կարճամետրաժ ֆիլմը թողարկվելու է Pixar-ի «Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմի հետ մեկտեղ։ Գլխավոր կերպարներին կրկին հյնչյունավորել են՝ Ջոշ Գադը, Քրիստեն Բելը, Իդինա Մենզելը և Ջոնաթան Գրոֆը։ Պատմությունը շարժվում է Օլաֆի հետ, որը փորձում է գտնել լավագույն տոնական ավանդույթները Էլզայի, Աննայի և Քրիստոֆի համար[4][5]։

Ռելիզ խմբագրել

«Օլաֆը և սառցե արկածները» կհայտնվի էկրաններին 2017 թվականի նոյեմբերի 22-ին Pixar-ի «Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմից առաջ[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.comingsoon.net/movies/trailers/858103-olafs-frozen-adventure-trailer-returns-to-the-world-of-frozen
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. «ABC to Air FROZEN Holiday Special in 2017; Idina Menzel, Kristen Bell & Josh Gad to Return!» (անգլերեն). Broadway world. 2016 թ․ փետրվարի 9. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  4. 4,0 4,1 Perry, Spencer (2017 թ․ հունիսի 13). «Olaf's Frozen Adventure Trailer Returns to the World of Frozen». ComingSoon.net (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  5. 5,0 5,1 Snetiker, Marc (2017 թ․ հունիսի 13). «Q&A: John Lasseter Debuts New 'Frozen' First Look». Entertainment Weekly (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել