Օթխթայի վանք (վրաց.՝ ოთხთა ეკლესია, բառացի թարգմանությամբ՝ Չորսի եկեղեցի), վրաց ուղղափառական եկեղեցի, X դարի վրացական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։ Տեղակայված է ժամանակակից Թուրքիայի տարածքում՝ Ճորոխգետի հովտում՝ Օթխթա գյուղից 5 կմ հեռավորության վրա։ Օթխթայի եկեղեցին ու Պարխալիի վանքը ուշ շրջանի բազիլիկայի նմուշներ են։ Գրավոր աղբյուրների համաձայն՝ Օթխթայի վանքը եղել է երբևէ գոյություն ունեցած վանական համալիրի գլխավոր եկեղեցին։

Օթխթայի վանք
վրաց.՝ ოთხთა ეკლესია
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԱրդվինի մարզ
ԴավանանքՎրաց ուղղափառ եկեղեցի
ԹեմԱխալցխայի, Տայք-Կղարջքի եպիսկոպոսություն
Ներկա վիճակչի գործում
Ճարտարապետական տիպբազիլիկ
ՀիմնադրվածX դար
Քարտեզ
Քարտեզ
 Otkhta Վիքիպահեստում

Օթխայի վանքն իր կառուցվածքով տարբերվում է վաղ շրջանի բազիլիկ եկեղեցիներից (ինչպիսիք են, օրինակ՝ Բոլնիսի ու Ուրբնիսի եկեղեցիները)[1]։

Կենտրոնական նավը, որ ավարտվում է աբսիդներով, բավական բարձր է կողմնային նավերից։ Կառույցի պատերը դրսից զարդարված են նեղ ու բարձր դեկորատիվ կամարներով։ Եկեղեցին կառուցված է աղյուսով ու որմնաքարով, երեսպատված է շագանակագույն քարով։ Պատերը ներսից զարդարված են որմնանկարներով։ Գլխավոր եկեղեցու կողքին պահպանվել են սեղանատան ու եռակամար մեծ շինության (հավանաբար եղել է սեմինարիա) ավերակները։ Այդտեղ է գտնվում նաև ոչ մեծ մի մատուռ, որում եղել է դամբարան[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Վրացական սովետական հանրագիտարան, հատոր 7, էջ 505, Թբիլիսի, 1984: