Օթթար Հոլուգալանդցի (հին նորվ.՝ Óttarr fra Hålogaland, հին անգլերեն՝ Ōhthere from Hālgoland, 9-րդ դար, Թրոմս, Նորվեգիա - 10-րդ դար), նորվեգացի միջնադարյան ճանապարհորդ Հոլուգալանդից կամ նրա մերձակա շրջաններից։ Մոտավորապես 890 թվականին Օթթարը եկել է Անգլիա, որտեղ Ուսեքսի թագավորության արքա Ալֆրեդ Մեծի հրամանով գրի է առնվել նրա պատմությունը։ Ճանապարհորդությունը թվագրվում է 870 թվականից ոչ շուտ և 891 թվականից ոչ ուշ։

Օթթար
Ծնվել է9-րդ դար
ԾննդավայրԹրոմս, Նորվեգիա
Մահացել է10-րդ դար
ՔաղաքացիությունՆորվեգիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող
Օթթարի ճամփորդության ուղեգիծը ժամանակակից քարտեզի վրա

Ծագում և դիրք խմբագրել

Օթթարի մասին բոլոր տեղեկությունները մեզ են հասել «Օթթարի ճանապարհորդությունը» հատվածից, որը որպես հավելում ավելացված է եղել Պաուլուս Օրոսիուսի «Պատմություններ հեթանոսների դեմ» գրքի հին անգլերեն տարբերակին։ Հաջորդ հավելվածը պատմում է Վուլֆստանի` պրուսների երկիր կատարած ճանապարհորդության մասին։

Չնայած հին անգլերեն տարբերակում իրադարձությունները պատմվում են Օհտերի կողմից, սակայն տեքստից կարելի է հետևություն անել, որ պատմողը անգլիացի չէ, այլ եկել է Նորվեգիայից։ Հետևաբար Օթհերը հին սկանդինավյան Օթթար անվան տարբերակն է։

Ճանապարհորդության տեքստի համաձայն` Օթարը հայտնում է, ար նա ապրում է հյուսիսում, որից ավելի հյուսիս միայն անմարդաբնակ տարածություններ են։ Առավել լայն տարածում ունի այն տեսակետը, ըստ որի` Օթթարն ապրել է Մալանգենի շրջանում` Թրոմսի հարավում։

Իր պատմածի համաձայն` Օթթարը հարուստ մարդ է եղել, ունեցել է 600 եղջերու, ստացել է կոնունգի աստիճան։ Իր հարստությունը նա ձեռք է բերել ֆինների հարկերից, ինչպես շատ այլ նորմաններ։ Ամենայն հավանականությամբ Օթթարը զբաղվել է կետերի և ծովացլերի որսով. երկու կենդանիներն էլ հիշատակված են` կապված Օթթարի որսի և նրանցից ստացված մթերքների առևտրի հետ։

Ճամփորդություններ խմբագրել

Մեզ հասած պատմության համաձայն` Օթթարը ճամփորդել է` լինելով սագաներից հայտնի Բիարմիա շրջանում, Դանիայի հարավում, Անգլիայում, Սպիտակ ծովի շրջանում։ Իր պատմության մեջ նա մանրամասն պատմում է իր ուղերթի և ճանապարհին հանդիպած ցեղերի ու նրանց սովորույթների մասին։ Այդպես նա նկարագրել է սվեյների, սաամների, կվենների, բիարմացիաների մասին։ Օթարը հիշատակել է նաև այդ խմբերի փոխհարաբերությունների մասին։

Հասնելով Անգլիա` Օթթարը անգլոսաքսերին ծանոթացրել է Եվրոպայի հյուսիսային երկրների աշխարհագրությանը, ինչպես նաև կենդանական աշխարհի առանձնահատկություններին, քանի որ անգլոսաքսերը նրա պատմությունից իմանում են իրենց մինչ այդ անհայտ ծովացուլերի, հյուսիսային եղջերուների մասին։ Հյուսիս կատարած իր ճամփորդության ընթացքում Օթթարը ամենայն հավանականությամբ որոշ ժամանակ ապրել է այդ ժողովուրդների մոտ, նրանց հետ որսացել ծովացուլեր, որոնցից նա նվիրել է կոնունգ Ալֆրեդին։

Քանի որ Օթթարին լավ են ընդունել այն շրջանում, երբ Անգլիան հարձակման է ենթարկվել վիկինգների կողմից, ուրեմն կարելի է ենթադրել, որ Օթթարը Ալֆրեդի թշնամիներից չի եղել և հավանաբար Անգլիա է եկել առևտրական գործերով։

Գեղարվեստական գրականության մեջ խմբագրել

Նորվեգացի ծովագնաց Օթթարի պատմությունը հիմք է դարձել ռուս խորհրդային գրող Վալենտին Իվանովի «Հին տարիների պատումներ» վեպի համար (1955)։ Գրելով իր ստեղծագործությունը, որն ավելի շուտ ոչ թե պատմական գործ է, այլ սլավոնական ֆանտազիա, Իվանովը տուրք է տվել խորհրդային գաղափարախոսությանը. Օթթարը ավելի շուտ յարլ է` կալվածատեր, որ ղեկավարում է վիկինգների ռազմական արշավը Արևելյան Եվրոպայի հյուսիս` Բիարմիա։

Արտաքին հղումներ խմբագրել