Օթելլո (անգլ.՝ Othello, իտալ.՝ Otello), Ուիլյամ Շեքսպիրի՝ 1604 թվականին գրված «Օթելլո, Վենետիկի մավր» ողբերգության, ինչպես նաև` ըստ նույն սյուժեի մի շարք երկրորդական ստեղծագործությունների, մասնավորապես՝ օպերաների և կինոնկարերի հերոս։

Շեքսպիրի պիեսը Ջերալդի Չինտիոյի «Վենետիկի մավր» (1566) պատմվածքի վերապատումն է և, առաջին հերթին, բնագրից տարբերվում է գլխավոր հերոսի՝ Օթելլոյի բնավորությամբ։ Յուրի Ֆրիդշտեյնի խոսքերով՝ «բավական սովորական արկածախնդիր-քրեական պատմությունը», որտեղ գլխավոր հերոսը դավադրորեն ազատվում է կնոջից, Շեքսպիրի գրչի տակ ձեռք է բերում «ոգու բարձր ողբերգության գծեր»։ Մարդը, որը տարբերվում է մյուսներից (բացի մաշկի գույնից) պարզությամբ և դյուրահավատությամբ, չկարողանալով հաղթահարել լեյտենանտ Կասիոյի և կնոջ՝ Դեզդեմոնայի անհավատարմության կասկածները (որի մասին նրան պատմել է բանսարկու Յագոն)՝ սպանում է իր կնոջը, իսկ հետո, իմանալով նրա անմեղության մասին, ինքնասպանությամբ կյանքին վերջ է տալիս («Ես բարկությունից վրեժ չեմ առել, // այլ զոհաբերել եմ պատիվը, ինչպես կարծում էի»)[1]։

Օթելլոյի դերը կատարել են շատ ողբերգական դերասաններ՝ սկսած Ռիչարդ Բյորբեջից։ Առավել հայտնի կատարողների թվում են Դևիդ Գարիկը (1745), Էդմունդ Քինը (1832), Լոուրենս Օլիվիեն (1938), Ֆ. Շրյոդերը և Այրա Օլդրիջը (1826), Տոմազո Սալվինին (1856), Ա. Յուջինը (1907), Կոնստանտին Ստանիսլավսկին (1896) և այլք[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել