«Օզ։ ՄԵծ և սարսափելի» (անգլ.՝ Oz the Great and Powerful), ռեժիսոր Սեմ Ռեյմի ֆենթեզի արկայածային ֆիլմը, որը 1939 թվականի «Օզ երկրի հրաշագործ» ֆիլմի նախապատմությունն է։ Թողարկվել է Walt Disney Pictures ստուդիայի կողմից ավանդական 2D ձևաչափով, ինչպես նաև Disney Digital 3D, RealD Cinema և IMAX 3D ձևաչափերով։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի մարտի 7-ին[13]։

Օզ։ Մեծ և սարսափելի
անգլ.՝ Oz: The Great and Powerful
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2][3], գրական ստեղծագործության էկրանավորում, արկածային ֆիլմ, կատակերգություն և ընտանեկան ֆիլմ
ՀիմքOz series?
Թվականմարտի 8, 2013[1][2], մարտի 7, 2013[4][5] և փետրվարի 14, 2013[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍեմ Ռեյմի[1][7][8][…]
ՊրոդյուսերՋո Ռոթ
Սցենարի հեղինակԴևիդ Լինդսի-Էբեր[9] և Mitchell Kapner?
ԴերակատարներՋեյմս Ֆրանկո[7][10][2][…], Միլա Կունիս[7][10][2][…], Ռեյչել Ուայզ[10][2][8][…], Միշել Ուիլյամս[10][2][8][…], Զաք Բրաֆ[10][8][11], Բիլ Քոբս[10][8][11], Ջոուի Քինգ[10][8][11], Էբիգեյլ Սփենսեր[10][8][11], Թեդ Ռեյմի[10][11], Թոնի Քոքս[10][11], Բրյուս Քեմփբել[10][8][11], Մարտին Կլեբա[10][8][11], Stephen Hart?, Ռոբերտ Ստրոմբերգ[11], Ջին Ջոնս[11], Tim Holmes? և Neil Ellice?[11]
ՕպերատորՓիթեր Դեմինգ
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժԲոբ Մուրավսկի
Պատմվածքի վայրԿանզաս
ԿինոընկերությունWalt Disney Pictures, Roth Films և Curtis-Donen Productions?
Տևողություն127 րոպե
Բյուջե215 000 000 $[12]
Շահույթ493 311 825 $[12]
Պաշտոնական կայքէջ
 Oz the Great and Powerful Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

1900-ական թվականներ, Կանզաս։ Օսկար Դիգսը աշխատում է շրջիկ կրկեսում որպես աճպարար։ Կրկեսի ամենաուժեղ մարդը իմանում է, որ Օսկարը սիրախաղի մեջ է եղել իր կնոջ հետ և սկսում է սպառնալ նրան։ Աճպարարը փախչում է օդապարիկով, և փոթորիկը նրան տանում է դեպի Օզ երկիրը։ Այնտեղ նա հանդիպում է գեղեցիկ, բայց միամիտ վհուկ Թեոդորին, ով հավատում է, որ նա հրաշագործ է և կփրկի երկիրը չար վհուկներից։ Օսկարը օգտագործում է առիթը հարուստ թագավոր դառնալու համար։ Զմրուխտյա քաղաք գնալու ճանապարհին՝ Թեոդորը սիրահարվում է Օսկարին, սակայն վերջինս չի պատասխանում նրա զգացմունքներին։ Նրանք հանդիպում են թռչող կապիկ Ֆինլիին, ով խոստանում է հավատարիմ լինել Օսկարին, որից հետո Օսկարը բացահայտում է կապիկին, որ ինքը հրաշագործ չէ։

Զմրուխտյա քաղաքում Օսկարը հանդիպում է Էվանորին՝ Թեոդորայի ավագ քրոջը, որը պնդում է, որ չար վհուկն ապրում է մութ անտառում, իսկ նրան հաղթելու համար պետք է կոտրել նրա փայտը։ Անտառի ճանապարհին Օսկարը և Ֆինլին հանդիպում են ճենապակյա աղջկա, ում գյուղն ու ընտանիքը ոչնչացվել են չար կախարդի կողմից։ Օսկարը իր ճամպրուկում առկա սոսնձի օգնությամբ վերականգնում է աղջկա կոտրված ոտքերը, և նրանք շարունակում են ճանապարհը երեքով։ Հասնելով անտառ և գողանալով փայտը, նրանք հայտնաբերում են, որ «չար վհուկը» բարի վհուկ Գլինդան է, իսկ իրական չարը՝ Էվանորան։ Նա տեսնում է, թե ամենուր ինչ է կատարվում, բյուրեղապակյա գնդի միջոցով։ Թեոդորը սկսում է մտածել, որ Օսկարը չի սիրում իրեն։ Նրա հոգեկան ցավը հանգստացնելու համար՝ Էվանորը առաջարկում է ուտել կանաչ խնձոր։ Նա վերածում է Թեոդորին՝ կանաչ մաշկով չար վհուկի, ումից վախենում է նույնիսկ ինքը։

Գլինդան տանում է ընկերներին իր տուն, որպեսզի խուսափի Էվանորի բանակից, որը բաղկացած էր շնագլուխ կապիկներից։ Նա խոստովանում է Օսկարին, որ գիտի նրա կախարդ չլինելու մասին և առաջարկում է նրան մնալ Էվանորի դեմ պայքարելու համար։ Թեոդորը մտնում է Գլինդայի տուն և բացահայտում է իր նոր գարշելի տեսքը Օսկարին՝ սպառնալով գրավել տունը Զմրուխտյա քաղաքի բանակի օգնությամբ։ Միևնույն ժամանակ, Օսկարը մտադիր է հաղթել թշնամիներին՝ հենվելով խաբեության վրա։

Գլինդան և իր հպատակները ստեղծում են կեղծ հարձակում տիկնիկների օգնությամբ Զմրուխտյա քաղաքի վրա՝ շնագլուխ կապիկներին կակաչների դաշտեր տանելու և անզգայացնելու նպատակով։ Սակայն երկու շնագլուխ կապիկների հաջողվում է բռնել Գլինդային և տանել նրան վհուկների մոտ, ովքեր պատրաստվում են կազմակերպել մահապատիժ։ Ճենապակյա աղջիկն աննկատ վերցնում է Գլինդայի ընկնող փայտիկը և կակաչի դաշտերի միջով հասնում է քաղաք։ Նույն ժամանակ Օսկարը իր ընկերների հետ մտնում է Զմրուխտյա քաղաք և անհայտ պատճառով հեռանում է՝ վերցնելով ոսկիները։ Թեոդորը կրակում է նրա վրա կրակե գնդերով։ Օգտագործելով ծխատար ավտոմեքենա և պատկերի պրոյեկտոր՝ Օսկարը ուղարկում է դատարկ օդապարիկը հեռու քաղաքից ՝ ստիպելով բոլորին մտածել, թե ինքը փախչել է։ Թեոդորը պայթեցնում է օդապարիկը կախարդանքով։ Այնուհետև Օսկարը հայտնվում է նրա առջև որպես մեծ գլուխ ծխի մեջ և օգտագործում է հրավառություն, որպեսզի վախեցնի վհուկներին։ Թեոդորը հեռանում է իր ցախավելով և, չնայած Օսկարի առաջարկին ուղղել իր անցյալի սխալները, մերժում է նրան։ Էվանորան թաքնվում է ամրոցում, բայց Գլինդայի հետ ճակատամարտի ընթացքում նրա կախարդական վզնոցը քանդվում է, որից հետո բացահայտվում է նրա իրական, սարսափելի տեսքը։ Նա երկու ողջ մնացած շնագլուխ կապիկների հետ լքում է քաղաքը։

Օսկարը դառնում է թագավոր և հավատում է իր արքայական ծագմանը։ Նա տալիս է նվերներ իր ընկերներին։ Նակուին տալիս է ժպտացող դիմակ, Վարպետ Տինկերին՝ դանակ, Ֆինլիին՝ ընկերություն, Գլինդային՝ սեր, իսկ ճենապակյա աղջկան՝ ընտանիք։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ջեյմս Ֆրանկո Օսկար Դիգս[14]
Միշել Ուիլյամս Գլինդա, բարի վհուկ/ Էնի, Օզի նախկին սիրելին[15]
Միլա Կունիս Թեոդոր, չար վհուկ արևմուտքից[16]
Ռեյչել Վայս Էվանորա, չար վհուկ արևելքից[17]
Զակ Բրաֆ Ֆրենք, Օզի կրկեսային օգնականը/ թռչող կապիկ Ֆինլի[18]
Ջոյ Լին Քինգ հաշմանդամ աջղիկ/ ճենապակյա աղջիկ (հնչյունավորում)
Թոնի Կոքս Նակ, Զմրուխտյա քաղաքի մունետիկը
Բիլ Կոբս գլխավոր վարպետ
Թիմ Խոլմս կրկեսի ամենաուժեղ մարդը
Էբիգեյլ Սպենսեր Մեյ, Օզի կրկեսային օգնականը
Թեդ Ռեյմի վարպետ կրկեսի/ սկեպտիկ
Մարտին Կլեբա ապստամբ
Բրյուս Կեմբել թիկնապահ

Նկարահանում խմբագրել

Նկարահանումները սկսվել են 2011 թվականի հուլիսին Միչիգան նահանգի Դետրոյթ և Պոնտիակ քաղաքներում[19][20]։

Դետրոյթի արվարձանում նատուրալ նկարահանումների համար հարթակները, որոնք օգտագործվել են ֆիլմի նկարահանումներում, ընտրել է պրոֆեսիոնալ կանաչապատող Դեն Գիլուլին։ Շրջելով շրջակայքում ՝ նա գտավ մի պտղատու այգի, որը չորացած դեղձենու ծառերով էր լցված։ Դրանք դարձան Մութ անտառի հիմքը։ Եվս մեկ ոչ պակաս կարևոր լրացում կոլորիտի մեջ դարձել են տատասկափուշ թփերը, որոնք Գիլուլին առատորեն գտել է քաղաքային անապատներում[21]։

Ռեժիսորի թեկանծուներն էին Սեմ ՄԵնդես, Ադամ Շենկման և Տիմուր Բեկմամբետով[22][23][24]։

Որպես Օզի դերակատար էին դիտարկվում Ռոբերտ Դաունի-կրտսերը[25][26] և Ջոնի Դեփը[27] : Քանի որ Դաունը նկարահանվում էր «Վրիժառուներ»-ում (2012), իսկ Դեփը՝ «Մռայլ ստվերներ» ֆիլմում, այնուհետև «Միայնակ ռեյնջեր» ֆիլմում(2013), դերը ստացավ Ջեյմս Ֆրանկոն։

Ֆիլմի կարգախոսն է" Find yourself in Oz "(բառացի թարգմանությամբ ՝ "գտիր քեզ Օզի մեջ")։

Նկարահանման խումբ խմբագրել

Երաժշտություն խմբագրել

Կոմպոզիտոր Դենի Էլֆմանը նշել է, որ ֆիլմին շատ արագ գնահատական տրվեց և երաժշտության մեծ մասը գրվեց վեց շաբաթվա ընթացքում[28]։ Ինչ վերաբերում է որակի տոնային գնահատմանը, Էլֆմանն ասել է. "Մենք պատրաստվում ենք օգտագործել այն մոտեցումը, որը հին դպրոցներում էր օգտագործվում, բայց այն ինքնագիտակցորեն հնացած չէ։ Թող մելոդրաման լինի մելոդրամա, թող ամեն ինչ լինի այն, ինչ կա։ Ես նաև կարծում եմ, որ իմ առավելությունը նրանում է, որ ես կարողանում եմ գրել պատմողական կերպով, իսկ երբ ես գրում եմ պատմողական, ես ավելի արագ եմ տեղաշարժվում, որովհետև դա իմ բնական բնազդն է, ես կարող եմ պատմել պատմություն երաժշտության մեջ»[29]։

Ամերիկացի երգչուհի Մրայա Քերին պրոմո-սինգլ է ձայնագրել ֆիլմի սաունդթրեքի համար, որը կոչվում է" Almost Home "։ Սինգլը հրապարակվել է 2013 թվականի թետրվարի 19-ին Island Records[30]-ում։

Սաունդթրեք խմբագրել

"Oz The Great and Powerful" - ի օրիգինալ սաունդթրեքը թողարկվել է թվային տարբերակով Walt Disney Records-ում ֆիզիկական կրիչով 2013 թվականի մարտի 5-ին[31]։ Ֆիզիկական CD-ի թողարկումը կապված էր Intrada Records-ի հետ[32]։

Բոլոր երգերի հեղինակն է՝ Danny Elfman։

# Անվանում Տևողություն
1. «Main Titles»   2:57
2. «A Serious Talk»   2:23
3. «Oz Revealed»   1:58
4. «A Strange World»   1:48
5. «Where Am I?/Schmooze-A-Witch»   2:05
6. «Fireside Dance»   1:19
7. «Meeting Finley»   1:57
8. «The Emerald Palace»   0:47
9. «Amanece, Amanece / Dios de Pactos»   2:56
10. «China Town»   3:07
11. «A Con Job»   1:47
12. «Glinda Revealed»   1:43
13. «The Munchkin Welcome Song»   0:41
14. «Bad Witch»   4:32
15. «The Bubble Voyage»   2:48
16. «Great Expectations/The Apple»   4:58
17. «Meeting the Troops»   1:18
18. «What Army»   0:29
19. «Theodora's Entrance/Puppet Waltz»   1:51
20. «A Threat»   2:07
21. «Bedtime/The Preparation Montage»   7:00
22. «Call to Arms»   2:13
23. «Destruction»   2:38
24. «Oz the Great and Powerful»   1:25
25. «Fireworks/Witch Fight»   1:39
26. «Time for Gifts»   5:54
27. «End Credits from Oz»   1:59
1:06:19

Դրամարկղային վճարներ խմբագրել

Ժապավենը պրիեմիերայից հետո առաջին օրերին հավաքել է 80 միլիոն դոլար Հյուսիսային Ամերիկայում և շուրջ 300 միլիոն՝ ամբողջ աշխարհում[33]։

Քննադատություն խմբագրել

"25-րդ կադր" ամսագրի մեկնաբաններն ֆիլմի մասին արտահայտել են երկու տեսակետ։ Վասիլի Մարինը, ով "կողմ" է արտահայտվել, ֆիլմին 5-ից 3,5-ն է ներկայացրել։ Ըստ գրախոսականի ՝ "հումորը հիմնական մեխանիզմն է, որը թույլ է տալիս չկորցնել հետաքրքրությունը տեղի ունեցածի նկատմամբ": Բայց, միեւնույն ժամանակ, քննադատ կարծում է, որ Միլա Կունիսը(Թեոդորը) չի բացահայտել իր կերպարը մինչեւ վերջ, եւ մյուս դերասանները նույնպես "սպասում ես ինչ-որ բանի, ինչպես նաեւ բավականին սխեմատիկ պատմությանը՚՚: Վերջում մեկնաբանը կարծում է, որ ֆիլմը կենտրոնացած է մանկական լսարանի վրա, իսկ "սիրելի մեծահասակները" չպետք է փնտրեն "ավելորդ բարդություն եւ սրամտություն", այլ պարզապես վայելեն ֆիլմը։ Իր հերթին, Ալեքսանդր Հոֆմանը, ով "դեմ" է եղել ֆիլմին, 5 բալանոց սանդղակով 2.5 ֆիլմը գնահատել։ Քննադատը կարծում է, որ" բոլոր չարիքների արմատը "սյուժեն է, որը գրել են երեք սցենարիստներ, ինչից էլ ֆիլմը թեև ստացվել է" գունեղ եւ տպավորիչ", բայց միևնույն ժամանակ նաև "կեղծ": Ըստ բանախոսի, ֆիլմը երեխաների համար չէ, քանի որ "զգացմունքային ֆոնն այն չէ, և իրադարձությունները բավականաչափ դինամիկ չեն", ինչպես նաև, որ ֆիլմն տասնյակ տարիներ անց կմոռացվի[34]։

IGN կայքի կինոգետ Բորիս Իվանովը ֆիլմին 6 միավոր է տվել 10-ից։ Գրախոսականը կարծում է, որ " ֆիլմի ամենացավոտ վայրը նրա սյուժեն է", քանի որ կինոն տարբերվում է հերոսների ստեղծագործություններից, իսկ նորերն այդպես էլ ամբողջությամբ չեն բացահայտվել։ Վերջում գրախոսն ասել է, որ ֆիլմում "լավ դերասաններ, վիթխարի էֆեկտներ, թույլ սցենար' Հոլիվուդը իր դերի մեջ է»[35]։

Յարոսլավ Զաբալուևը՝ Film.ru կայքի մեկնաբանը ֆիլմը անվանել է "հեղինակության սրամիտ գոլ": Քննադատը կարծում է, որ "Օզը" կենտրոնացած է "կրտսեր եւ միջին դպրոցականների" համար[36]։

"Ռոսիյսկայա գազետայի" կինոդիտող Վալերի Կիչինը կարծում է, որ" Օզ "- ն այնպիսի ֆիլմերի հավաքական նկար է, ինչպիսիք են "Ալադդինը", "Սպիտակաձյունիկները" և "Ժամանակի պահապանը": Քննադատը գոհ չէ Ֆրանկոյի աշխատանքից, համարելով նրա խաղը "միապաղաղ": Նա նաեւ կարծում է, որ 1939 թվականի ֆիլմը "հարյուրապատիկ ավելի տաք և մարդկային էր": Ամբողջ գրախոսության ընթացքում մեկնաբանը ֆիլմն անվանել է "հեքիաթ-սրտաճմլիկ" եւ "երկու ժամանոց մաղադանոս"[37]:

Հետաքրքիր փաստ խմբագրել

Զմրուխտյա քաղաքի բնակիչների մեջ կային սևամորթներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt1623205/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.metacritic.com/movie/oz-the-great-and-powerful
  3. https://www.filmaffinity.com/en/film781670.html
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  6. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  7. 7,0 7,1 7,2 http://www.interfilmes.com/filme_25890_OZ.Magico.e.Poderoso-(Oz.the.Great.and.Powerful).html
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 http://bbfc.co.uk/releases/oz-great-and-powerful-film
  9. http://www.cinemarx.ro/filme/Oz-the-Great-and-Powerful-Grozavul-si-puternicul-Oz-2426593.html
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 http://www.imdb.com/title/tt1623205/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 ČSFD (չեխերեն) — 2001.
  12. 12,0 12,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=oz.htm
  13. Finke, Nikki (2007 թ․ ապրիլի 24). «lasse_hallstrom.jpg». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  14. James Franco in Early Talks for 'Oz' After Johnny Depp Passes (Exclusive) — Heat Vision
  15. Michelle Williams is cast in Oz: the Great and Powerful — Best For Film — Film reviews and movie news
  16. Mila Kunis set for 'Wizard of Oz' prequel — Entertainment News, Film News, Media — Variety
  17. Rachel Weisz In Talks For Disney’s ‘Oz: The Great And Powerful’ — Deadline.com
  18. Zeitchik, Steven (2013 թ․ հունվարի 28). «New ad for 'Oz: The Great and Powerful' aims to tickle Baum fans». The Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  19. «Movie News - Moviefone.com». Moviefone. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  20. «Oz the Great and Powerful (2013)». Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  21. «Детально о кинофильме «ОЗ: Великий и ужасный». Как снимался фильм, история создания и сложности съемок». www.ovideo.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  22. «Sam Mendes to direct Robert Downey Jr. in Oz the Great and Powerful». Filmonic (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  23. «Adam Shankman won't sing on new musical, but will he make his way to the Emerald City?» (անգլերեն). LA Times Blogs - 24 Frames. 2010 թ․ ապրիլի 28. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  24. Jr, Mike Fleming (2010 թ․ հունիսի 2). «Sam Mendes Sweet On 'Charlie And The Chocolate Factory' And Focus Feature 'On Chesil Beach' With Carey Mulligan». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  25. «Robert Downey Jr. as the Wizard of Oz?» (անգլերեն). LA Times Blogs - 24 Frames. 2010 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  26. «Comic Book & Sci-Fi Movie News - Heat Vision». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  27. Kit, Borys (2011 թ․ հունվարի 19). «Exclusive: Robert Downey Jr. Out of 'Oz,' Johnny Depp to Take Over?». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  28. McIntyre, Gina (2013 թ․ հունվարի 29). «'Oz': Teaser, character posters hint at Sam Raimi's lavish vision». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  29. McIntyre, Gina (2013 թ․ հունվարի 10). «Composing wizard Danny Elfman talks sweeping, gigantic 'Oz' score». Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  30. «Updated Release: Global Superstar Mariah Carey Records 'Almost Home' For Disney's 'Oz The Great and Powerful'» (Press release). Walt Disney Pictures via Reuters. 2013 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
  31. «Oz the Great and Powerful: Soundtrack». Amazon.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  32. «Intrada and Walt Disney Records to Release Danny Elfman's 'Oz the Great and Powerful' Score». Film Music Reporter. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  33. ««Оз: Великий и ужасный» возглавил североамериканский кинопрокат». Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  34. «Оз: Великий и Ужасный (Oz the Great and Powerful), 2013 - «25-й кадр» | Независимый журнал о кино». 25-k.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  35. «Рецензия на фильм "Оз: Великий и Ужасный"». IGN Russia (ռուսերեն). 2013 թ․ մարտի 13. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  36. «Рецензия на фильм «Оз: Великий и Ужасный». Кино на Фильм.ру». www.film.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  37. «В российский прокат вышел фильм "Оз: Великий и Ужасный"». Российская газета. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օզ։ Մեծ և սարսափելի» հոդվածին։