Օդիլոն Ռեդոն

ֆրանսիացի նկարիչ

Օդիլոն Ռեդոն ((ֆր.՝ Odilon Redon, (ապրիլի 20, 1840(1840-04-20)[1][2][3][…], Բորդո, Հուլիսյան միապետություն[4][5] - հուլիսի 6, 1916(1916-07-06)[6][1][3][…], Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4][5]), ֆրանսիացի նկարիչ, գրաֆիկ, դեկորատոր, սիմվոլիզմի հիմնադիրներից մեկը, եղել է «Անկախ նկարիչների միության» հիմնադիրներից։ Նրա ստեղծագործության փուլերը՝ «Սև» և «Գունավոր», աչքի են ընկնում իռեալիզմի և սիմվոլիզմի բացահայտ դրսևորումներով։ Չնայած նրան, որ Ռեդոնի ստեղծագործելու ժամանակահատվածը համընկել է իմպրեսիոնիզմի ծաղկման հետ, այդուհանդերձ նրա աշխատանքները ձևով և բովանդակությամբ արտահայտում են սյուրռեալիստական տենդենցներ, իսկ վերջինս, որպես ուղղություն, այդ ժամանակ դեռևս ձևավորված չի եղել։ Շատ նկարիչներ Ռեդոնին համարում են իռեալիզմի նախահայրը, ով անդրադարձել է մարդկային հոգեբանությանը։

Օդիլոն Ռեդոն
ֆր.՝ Odilon Redon
Ի ծնեֆր.՝ Bertrand Redom
Ծնվել էապրիլի 20, 1840(1840-04-20)[1][2][3][…]
ԾննդավայրԲորդո, Հուլիսյան միապետություն[4][5]
Վախճանվել էհուլիսի 6, 1916(1916-07-06)[6][1][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4][5]
Քաղաքացիություն Ֆրանսիա[7][8]
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, նկարիչ-փորագրող, քանդակագործ, վիմագրող, գծանկարիչ և գծագրող
Ոճսիմվոլիզմ[9][10][11]
Ժանրկենցաղային ժանր[5], այլաբանություն[5], պատմական գեղանկարչություն[5], բնանկար[5], դիմապատկեր[5] և նատյուրմորտ[5]
Թեմաներգեղանկարչություն և գրաֆիկա[12]
Ուշագրավ աշխատանքներThe Birth of Venus?, Les Yeux clos? և The Cyclops?
ՈւսուցիչԺան Լեոն Ժերոմ
Ներշնչվել էԱնրի Ֆանտեն Լատուր[13], Ֆրանցիսկո Գոյա[13] և Էժեն Դելակրուա[13]
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱմուսինCamille Redon?
ԶավակներArï Redon?[14]
 Odilon Redon Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օդիլոն Ռեդոնը ծնվել է 1840 թվականին։ Ապագա նկարչի մանկությունը անց է կացել Պեյեռբալդում (Բորդոյից մի քանի մղոն հարավ-արեւմուտք)։ Այստեղ նա 11 տարի մնացել է ստնտուի մոտ։ Տղան տառապում էր ընկնավորության նոպայով։ Ենթադրվում է, որ ծնողները նրան միտումնավոր թաքցրել են մարդկանց աչքից։

1851 թվականին Օդիլոնը վերադառնում է ընտանիք և ընդունվում դպրոց։ 1857 թվականին նա փորձում է ընդունվել փարիզյան Նրբագեղ արվեստների դպրոց, սակայն ձախողում է առաջին քննությունը։

1855 թվականին սովորում է Բորդոյում, տեղի նկարիչ-վերանորոգող Ստանիսլավ Գոռենի մոտ, որը նրան սովորեցնում է ջրաներկի տեխնիկան։ 3 տարի անց սիրողական նկարիչների ցուցահանդեսում նա ցուցադրում է 2 նկար։

1863 թվականին եղբայրը նրան ծանոթացնում է գրաֆիկ Ռուդոլֆ Բռեդենի հետ (պռոտոսիմվոլիստ), ով խորը ազդեցություն է թողնում Ռեդոնի՝ գրաֆիկ դառնալու որոշման վրա։

1864 թվականին սովորում է Փարիզի Նրբագեղ արվեստների դպրոցում՝ Ժան Լեոն Ժերոմի մոտ։ Վիմագրություն սովորել է Անրի Ֆանտեն-Լատուրի մոտ։ 1865-1870 թվականներին Ռեդոնը աշխատել է հիմնականում ածուխով, իր սև-սպիտակ մակերեսները նկարիչը կոչում էր «սև» կամ «մթություն»[15]։ Լինելով հիվանդագին կասկածամիտ մարդ՝ Ռեդոնը երկար ժամանակ չի կարողացել գտնել իր տեղը արվեստում, չի հավատացել, որ կարող է ստեղծել ինչ-որ արժեք[16]։ Օրինակ՝ 1868 թվականին, երբ նրա «Ռոլանդ Ռոնսևալիայի մnտ» նկարը ընդունվում է փարիզյան սրահի հանձնաժողովի կողմից, հեղինակը, վերջին րոպեին, վախենալով քննադատությունից, վերցնում է իր աշխատանքը։

1874 թվականի մարտին մահանում է նկարչի հայրը, ինչը մեծ ցնցում էր նկարչի համար, չնայած որ երբեք չի ձերբազատվում հոր նկատմամբ վրդովմունքից՝ իր մանկության տարիների «անտուն» կարգավիճակի համար։ Հոր մահից հետո նա մեկնում է Փարիզ և նվիրվում արվեստին։

1879 թվականին Ռեդոնը վերջապես որոշում է թողարկել իր գծանկարների ալբոմը։ Այս ալբոմը կոչվում էր «Երազների աշխարհում», որին հաջորդում են ուրիշները՝ «Էդգար Պո» (1882), «Աղբյուրներ» (1883), «Ի պատիվ Գոյայի» (1885), «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը» (1888, 1889, 1896), «Գուսթավ Ֆլոբեր» (1889), «Չարի ծաղիկներ» (1890), «Ապոկալիպսիս» (1899)։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

1881 թվականին Ռեդոնը առաջին անգամ ցուցադրում է «Վի մոդեռն»-ի տարածքում իր «սև» նկարը։ 1886 թվականին մասնակցել է իմպրեսիոնիստների VIII և վերջին ցուցադրությունը։ Այդ ցիկլի ամբողջ աշխատանքները լի էին տարօրինակ արարածներով։

1880 թվականին նկարիչը ամուսնանում է Կամիլ Ֆոլտի հետ։ Նրանց առաջին երեխայի մահը ճնշում է Ռեդոնին. նա երկար ժամանակ չի կարողանում աշխատել։ Դեպրեսիան տևում է մինչև 1889 թվականը՝ երկրորդ երեխայի ծնունդը։

1890 թվականին Ռեդոնի ստեղծագործական դաշտում եղավ բեկումնալի, հենց այս ժամանակահատվածից սկսած նա դիմում է յուղաներկի, պաստելի օգտագործմանը, ծաղիկներով էքսպերիմենտների կիրառմանը։ Այս փուլի ստեղծագործություններին բնորոշ են բազմագույն երանգներ, թիթեռների, ծաղիկների մոտիվներ, կանացի պատկերներ՝ վառ բնանկարի ֆոնին։

Ցուցադրվել է 1906 թվականին Աշնանային սալոնում, 1913 թվականին՝ Նյու-Յորքի միջազգային ցուցահանդեսին։

«Սև» շրջան խմբագրել

Ռեդոնի այս շրջանի ստեղծագործություններն արդյունքն են նկարչին մանկության տարիներից անհանգստացնող դեպրեսիաների, որոնք պատճառն էին նկարչի ենթագիտակցական վախերի և սարսափների։ Ինչպես նկարիչն է նշել.

  «Սևը» ծնվել է հոգու խորքի գաղտնիքներից։  

Առանձնահատուկ է նրա «Սև ագռավ» գծանկարը, որտեղ ագռավը դիտվում է որպես մահվան դեսպան։ Նրան բնորոշ է նաև ահավոր մազակալած մարդկային դեմքերի պատկերումը։ Սիրել է օգտագործել հսկայական աչքի մոտիվը, ինչն իր արվեստում խորհրդանշում է վախի մղձավանջ։

«Պարսիֆալ» (1891) փորագրությունը գրաֆիկական արձագանք էր օպերային երաժիշտ Ռիխարդ Վագներին, ով 80-ականներին ցնցեց Փարիզը։ Ուղիղ գծերը և փափուկ օդային ֆորմաները կարծես մատնանշում են, ընդգծում Վագների երաժշտության գեղեցկությունը։

«Սև» շարքի կոմպոզիցիաներում գերիշխում են տագնապալի, սյուրռեալիստիկ շունչը։ Այս շարքի գործերից են «Օդային փուչիկ աչքի հետ», «Ժպտացող ցիկլոպ», «Լացող սարդ», «Ժպտացող սարդ», «Պարսիֆալ»։

«Գունավոր» շրջան խմբագրել

Ռեդոնի ստեղծագործության երկրորդ փուլում վերանում է սև գույնը (տոնը), տեսնում ենք բնությունը իդեալականացնելու միտում, անտիկ (հնաոճ) տարրերի ներմուծում։

Հայտնի են նրա` ամպերի գունավոր ու վերացական պատկերները, մեդուզայի, խեցեմորթների և այլ ծովային բնակիչների պատկերումը։ Այս փուլում բնորոշ է գունավոր մշուշի օգտագործումը («Փակ աչքերով»(1890), «Ցիկլոպ» (1914), «Բեատրիչե» (1855), «Խեցգետնիկ» (1912), «Վեներայի ծնունդը» (1912), «Պեգաս» (1900), «Երաժշտություն Պեգասի վրա» (1900))։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդիլոն Ռեդոն» հոդվածին։