Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա

Օդեսայի կոնսերվատորիա, Օդեսայի Անտոնինա Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա, (ուկրաիներեն՝ Одеська національна музична академія імені А.В. Нежданової (Одеська консерваторія)), IV աստիճանի հավատարմագրված Ուկրաինայի երաժշտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն։ Համարվում է Եվրոպական երաժշտական ակադեմիայի միության անդամ։

Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա
բելառուս․՝ Адэскі музычна-драматычны інстытут імя Людвіга ван Бетховена, ուկրաիներեն՝ Одеська національна музична академія імені А. В. Нежданової, ուկրաիներեն՝ Одеська державна музична академія імені А. В. Нежданової և ուկրաիներեն՝ Одеська музична академія
ՏեսակԿոնսերվատորիա
Հիմնադրված է1913
Անվանված էԱնտոնինա Նեժդանովա
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունՕդեսա
Կայքodma.edu.ua
Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա (Ուկրաինա)##
Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա (Ուկրաինա)
Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա, Ուկրաինա
 Odesa Conservatory Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կոնսերվատորիան հիմնադրվել է 1913 թվականին Օդեսայի երաժշտական ուսումնարանի բազայի վրա Ռուսական երաժշտական ընկերակցության Օդեսայի բաժամունքի տնօրինության նախագահ Վ. Ա. Օրլովի և բաժամունքի մյուս անդամների հանգանակության շնորհիվ։ Հիմնադիրը և առաջին տնօրենը եղել է նշանավոր կոմպոզիտոր և մանկավարժ Վիտոլդ Մալիշևսկին։ 1950 թվականին Օդեսայի կոնսերվատորիային շնորհվում է նշանավոր երգչուհի Անտոնինա Նեժդանովայի անունը[1]։ 2002 թվականին Ուկրաինայի նախարարների կաբինետի որոշմամբ անվանափոխվում է Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան պետական երաժշտական ակադեմիայի։ Ուկրաինայի նախագահի 2012 թվականի մայիսի 8-ի հրամանագրով ակադեմիային շնորհվեց ազգայինի կարգավիճակ[2][3][4]։

Կոնսերվատորիայի ղեկավարներ խմբագրել

  • Վիտոլդ Օսիպովիչ Մալիշևսկի (1873-1939), կոնսերվատորիայի հիմնադիր և առաջին տնօրեն
  • Գրիգորի Առնոլդովիչ Ստոլյարով (1923-1929)
  • Նիկոլայ Նիկոլաևիչ Չերնյատինսկի (1941-1944)
  • Կոնստանտին Ֆեդորովիչ Դանկևիչ (1944-1951)
  • Սերաֆիմ Դմիտրևիչ Օրֆեև (1951-1962)
  • Վասիլի Պետրովիչ Պովզուն (1962-1968)
  • Ալեքսանդր Գրիգորևիչ Մանիլով (1968-1971)
  • Վասիլի Իվանովիչ Շիպ (1971-1984)
  • Նիկոլայ Լեոնիդովիչ Օգրենիչ (1984-1999)
  • Ալեքսանդր Վիկտորովիչ Սոկոլ (2000 թվականից)

Ճանաչված մանկավարժներ խմբագրել

  • Իգոր Միխայլովիչ Ասսեև
  • Օլգա Նիկոլաևնա Բլագովիդովա
  • Նիկոլայ Նիկոլաևիչ Վիլինսկի
  • Լյուդմիլա Նաումովնա Գնզբուրգ
  • Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Կրասոտով
  • Եժի Լալևիչ
  • Լեոնիդ Սոլոմոնովիչ Պերելման
  • Իոսիֆ Վյաչեսլավովիչ Պերման
  • Ռեյնգբալդ , Բերտա Միխայլովնա Ռեյնգբալդ
  • Տեոֆիլ Դանիլովիչ Ռիխտեր
  • Մարիա Միտրոֆանովնա Ստարկովա
  • Պյոտր Սոլոմոնովիչ Ստոլյարսկի
  • Դմիտրի Բորիսովիչ Պրիտուլա
  • Վլադիմիր Ալեքսանդրովիչ Լիսիցա
  • Նիկոլայ Իվանովիչ Կարաուլովսկի

Տես նաև խմբագրել

Ղեկավարություն խմբագրել

  • Ալեքսանդր Վիլտորովիչ Սոկոլ-ռեկտոր (2000 թվականից), արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, երաժշտության տեսության և կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ, Ուկրաինայի արվեստի ակադեմիայի թղթակից – անդամ, Ուկրաինայի Գիտությունների ակադեմիայի Բարձրագույն դպրոցի ակադեմիկ, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ։
  • Ալեքսանդր Լեոնիդովիչ Օլեյնիկ-ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ժողովրդական գործիքների ամբիոնի վարիչ, Ուկրաինայի վաստակավոր արտիստ։
  • Տատյանա Իվանովնա Շևչենկո -հատուկ դաշամուրի ամբիոնի վարիչ։
  • Ալեքսանդրա Իվանովնա Սամոյլենկո-գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, երաժշտության պատմության և ազգագրական երաժշտության ամբիոնի վարիչ։
  • Յուրի Կարպովիչ Ռակուլ-ստեղծագործական աշխատանքների գծով պրոռեկտոր, հատուկ դաշնամուրի ամբիոնի վարիչ, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ։
  • Ալեքսանդր Պավլովիչ Սլավա-վարչատնտեսական մասի պրոռեկտոր։

Ուսումնական կառուցվածք խմբագրել

Ներկայումս Ա. Վ Նեժդանովայի անվան ակադեմիայում գործում են հետևյալ մասնագիտացումները`

  • Դաշնամուր, երգեհոն
  • Նվագախմբային լարային գործիքներ (ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, տավիղ)
  • Նվագախմբային փողային և հարվածային գործիքներ (ֆլեյտա, հոբոյ, կլառնետ, ֆագոտ, սաքսաֆոն, վալտոտն, փող, տրոմբոն, հարվածային գործիքներ)
  • Ժողովրդական գործիքներ (բայան, ակորդեոն, դոմրա, բալալայկա, բամբիռ, կիթառ)
  • Խմբերգային դիրիժորություն
  • Երաժշտագիտություն
  • Վոկալ
  • Օպերային-սիմֆոնիկ դիրիժորություն
  • Կոմպոզիցիա
  • Երաժշտական կուլտուրոլոգիա

Կոնսերվատորիայի կազմի մեջ են մտնում նաև ասպիրանտուրան ասսիստենտուրա-ստաժավորման բաժամունքը, օպերային ստուդիան և նախապատրաստական բաժանմունքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Следует отметит, что А. В. Нежданова никакого отношения к Одесской консерватории не имела, а имя основателя консерватории — Малишевского — пребывало в то время под официальным запретом. См. Игорь Малишевский, Юбилей Одесской консерватории в семейном разрезе. Известное музыкальное заведение отметило своё 90-летие и 130-летие его первого ректора. «Зеркало недели» № 50, 27 декабря 2003 [1]
  2. «Янукович предоставил Одесской государственной музыкальной академии имени Неждановой статус национальной». РБК-Украина (ռուսերեն). 08.05.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
  3. «Одесская консерватория получила статус национальной» (ռուսերեն). 08.05.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
  4. «Янукович предоставил Одесской музыкальной академии статус национальной». «ForUm» (ռուսերեն). 8 мая 2012 г. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա» հոդվածին։