Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգ, ծնված Լասոն ազգանունով (նորվ.՝ Othilia Pauline Christine Lasson, հունիսի 11, 1860(1860-06-11)[1][2][3][…], Åsgårdstrand, Borre Municipality, Վեստֆոլ, Նորվեգիա - հոկտեմբերի 19, 1935(1935-10-19)[3][4], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի նկարչուհի, դիմանկարների և բնանկարների վարպետ։

Օդա Քրոհգ
Ծնվել էհունիսի 11, 1860(1860-06-11)[1][2][3][…]
ԾննդավայրÅsgårdstrand, Borre Municipality, Վեստֆոլ, Նորվեգիա
Վախճանվել էհոկտեմբերի 19, 1935(1935-10-19)[3][4] (75 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտություննկարչուհի
ՈճKristiania Bohemians?
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներGunnar Heiberg, the Author?
ՀայրChristian Lasson?
ՄայրAlexandra von Munthe af Morgenstierne?
ԱմուսինՔրիստիան Քրոհգ[5] և Jørgen Engelhart?[6]
ԶավակներNana Krohg Schweigaard?[7] և Per Krohg?
ստորագրություն
Изображение автографа
 Oda Krohg Վիքիպահեստում

Հռչակավոր նկարիչ Քրիստիան Քրոհգի կինը։

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը ծնվել է 1935 թվականի հունիսի 11-ին Նորվեգիայում։ Նրան կարճ ձևով սկսեցին անվանել Օդա։ Ապագա նկարչուհին ծնվել է հարուստ ու ապահովված ընտանիքում։ Նրա հայրը Օտտո Կարլն էր, ով զբաղվում էր կառավարական դատավարություններով։ Իսկ մայրը Ալեքսանդրա Քաթրինա ֆոն Մունտե աֆ Մորգենստերնեն է։ Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգի մայրական կողմի տատիկը ռուս իշխանուհի Ալեքսանդրա Սերգեևնա Սոլտիկովա էր։ Ընտանիքում բացի Օդայից, մեծանում էին նաև նրա ութ քույրերն ու երկու եղբայրները։

 
Օդա Քրոհգի նկարը ՝ հեղինակը ամուսինն է՝ Քրիստիան Քրոհգը:

1881 թվականին Օդան ամուսնանում է արդյունաբերող Յորգեն Էնգելհարդտի հետ։ Այս ամուսնության արդյունքում ծնվում են նրանց երկու երեխաները։ Սակայն այս հանգամանքը չխանգարեց, որպեսզի երկու տարի անց նրանք ամուսնալուծվեն։ Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը դրանից հետո ապրում է իր սեփական տանը և գեղանկարչության դասեր վերցնում նորվեգացի նկարիչ Էրիկ Թեոդոր Վերենշելդից։ Հետո սկսում է ուսանել Քրիստիան Քրոհգի մոտ։ Արվեստով զբաղվելը և շրջապատող արվեստագետների միջավայրը ճակատագրական եղան Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգի համար։ Էդվարդ Մունկի հետ միասին Օդան Քրոհգը Օսլոյի արվեստի կարևոր դեմքերն էին հանդիսանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին։ Ի դեպ Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգին շնորհեցին «Բոհեմի թագուհի» տիտղոսը։ Բացի Մունկից ու Օդայից, այդ բոհեմական միջավայրում կայի նաև այլ նկարիչներ, գրողներ, բանաստեղծներ։ Այդ թվում նաև Յապպե Նիլսենը, Հանս Եգերը և Գուննար Հեյբերգը։

1888 թվականի հոկտեմբերին Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը ամուսնացավ իր նախկին ուսուցչի՝ Քրիստիան Քրոհգի հետ։ Նրանք համատեղ կյանքի ընթացքում ունեցան երկու աղջիկներ՝ Նանան և ապագա գեղանկարիչ Պեր Քրոհգը։ 1890-ական թվականներին ընտանիքը տեղափոխվում է Բեռլին։ 1901 թվականին Օդան գնում է Փարիզ։ Ավելի ուշ նկարչուհին իր ստեղծագործական կյանքն անցկացնում է Մոնպառնասում։ Կարճ ժամանակում Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը ծանոթանում է ֆրանսիացի ականավոր նկարիչների ու արվեստագետների հետ։ Դրանց թվում էր Անրի Մատիս: 1903 թվականին Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը իր ստեղծագործությունները ցուցադրության է ներկայացնում փարիզյան սալոնում։ Իսկ մեկ տարի անց նաև անհատական ցուցահանդես է կազմակերպում Աշնանային սալոնում, որից հետո, մինչև 1909 թվականը, Օդան անփոփոխ կերպով մասնակցեց այդ նույն սալոնի ցուցադրություններին։ Այդ ընթացքում Օդան սիրավեպ է սկսում բանաստեղծ և գրաքննադատ Յապպե Նիլսոնի հետ։ Բայց ամուսնու հետ հաշտվում է ու միասին վերադառնում են Օսլո։

Մկարչուհին իր մահկանացուն կնքում է Օսլոյում 1935 թվականի հոկտեմբերի 19-ին, յոթանասունհինգ տարեկան հասակում գրիպից։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգի և Յապպե Նիլսոնի սիրային պատմությունը վրձնել է աշխարհահռչակ նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկը իր «Մելանխոլիա» կտավում։ Ստեղծագործությունում պատկերված է Յապպեն, որը այդ պահն գժտվել էր Օդայի հետ։

Գրականություն խմբագրել

  • Thieme-Becker «Allgemeines Lexikon der bildenden Künstler von der Antike bis zur Gegenwart», Leipzig: Seemann, 1907—1950; Taschenbuchausgabe: München: DTV (1992) ISBN 3-423-05908-7
  • Ketil Bjørnstad: Oda, Suhrkamp Verlag (2008) ISBN 978-3-458-17385-4

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել