Օդային զանգվածներ, համեմատաբար համասեռ ֆիզիկական հատկանիշներով (ջերմային, խոնավության, թափանցիկության) օդի ծավալուն (հիմնականում հորիզոն, ուղղությամբ) մասեր ներքնոլորտում։ Զբաղեցրած տարածքները համաչափելի են մայրցամաքների ու օվկիանոսների մեծ հատվածների հետ և շարժվում են մթնոլորտի ընդհանուր շրջանառության որևէ հոսանքի ուղղությամբ։ Օդային զանգվածների ձևավորման վրա առանձնապես ազդում են տեղանքի դիրքն ու աշխարհագրական պայմանները։ Ըստ ձևավորման շրջանների՝ տարբերում են արկտիկական և բարեխառն լայնությունների, արևադարձային և հասարակածային, ըստ ջերմային հատկանիշների՝ տաք, ցուրտ օդային զանգվածներ։ Հայաստանի տարածքի եղանակային ռեժիմի վրա հիմնականում ազդում են արևմտյան բարեխառն օդային զանգվածները (55 %)։ Ամռանը հարավից Հայաստանի տարածք են թափանցում արևադարձային ցամաքային (55 %), առանձին դեպքերում՝ նաև մերձարևադարձային ծովային (Միջերկրական և Սև ծովեր) օդային զանգվածներ։ Ձմեռային ամիսներին հանրապետության տարածքը ենթակա է սիբիրական անտիցիկլոնի և եվրոպական մասում ձևավորվող բարձր ճնշման մարզից թափանցող օդային զանգվածների ազդեցությանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդային զանգվածներ» հոդվածին։