Օգնություն:Ինչու է ջնջվել իմ ստեղծած հոդվածը

Օգնության էջեր
Վիքիպեդիա Օգնություն

Տե՛ս նաև Կանոնակարգեր և ուղեցույցներ

Ողջույն, այս ուղեցույցում զետեղված են հոդվածների ջնջման հետ կապված ամենից հաճախ տրվող հարցերը։ Եթե ձեր հարցը դրանց մեջ չեք գտնում, ապա կարող եք այն տեղադրել Վիքիպեդիա:Հարցեր էջում։

Ինչպե՞ս է հոդվածը ջնջվում խմբագրել

Վիքիպեդիայում գործում են որոշակի չափանիշներ, որոնց չհամապատասխանելու դեպքում հոդվածը ջնջվում է։ Կախված ջնջման պատճառից, հոդվածը կարող է ջնջվել անմիջապես կամ միայն քննարկումից հետո («համաձայնեցված ջնջում»)։ Հոդվածը ջնջել և անհրաժեշտության դեպքում վերականգնել կարող է ադմինիստրատորը։

  • Արագ ջնջում – Եթե հոդվածը ակնհայտ անիմաստ բովանդակություն ունի կամ դատարկ է, ապա ադմինը կարող է անմիջապես ջնջել այն՝ առանց զգուշացնելու հոդվածը ստեղծող մասնակցին։
  • Համաձայնեցված ջնջում – Եթե հոդվածը ունի թերացումներ, սակայն ջնջելու հարցը վիճելի է, ապա որևէ մասնակից ջնջման առաջարկ է անում կա՛մ այդ հոդվածի քննարկման էջում կա՛մ Ջնջման ենթակա հոդվածներ էջում։

Ո՞րն է ջնջման պատճառը խմբագրել

Եթե ձեր հոդվածը ջնջվել է, ապա ամենայն հավանականությամբ դա արվել է հետևյալ պատճառներից առնվազն մեկով։

  • Հեղինակային իրավունքների խախտում – Հեղինակային իրավունքով պաշտպանված նյութ՝ տեքստ կամ պատկեր մենք չենք կարող տեղադրել Վիքիպեդիայում։ Կարելի է միայն դրանք օգտագործել որպես աղբյուր՝ վերաշարադրելով դրանց բովանդակությունը։ Եթե հոդվածի նյութը պատճենված է, ապա այն կարճ ժամանակում կջնջվի։
  • Ոչ հանրագիտարանային – Վիքիպեդիան նախատեսված է միայն հանրագիտական նյութերի համար։ Եթե ձեր հոդվածը ավելի շատ նման է լրագրողական նյութի, վերլուծության, գեղարվեստական ակնարկի, էսսեի կամ շարադրության, ապա այն ենթակա է ջնջման։ Ոչ հանրագիտարանային է համարվում նաև այն հոդվածը, որտեղ ներկայացված է ոչ նշանակալի մի երևույթ կամ ոչ այդքան հայտնի անձնավորություն (տես այս մասին Նշանակալիություն կանոնակարգը)։
  • Կարճ – Վիքիպեդիայում տեղադրվող հոդվածից պետք է առնվազն 3000 բայթ ծավալ ունենա, ընդամենը մի քանի բառից կամ երկու նախադասությունից բաղկացած հոդվածները ջնջվում են։
  • Ոչ ավարտուն հոդված – Եթե հոդվածը դեռ պատրաստ չէ ընթերցողին ներկայանալու համար, եթե կան չթարգմանված հատվածներ, տառասխալներ ու քերականական սխալներ, չգործող կաղապարներ ու չափից շատ կարմիր հղումներ, ապա օգտագործեք ձեր սևագրությունների էջը՝ հոդվածը վերջնական տեսքի բերելու համար։
  • Գովազդ – Թաքնված կերպով կամ ուղղակիորեն գովազդ պարունակող հոդվածները սովորաբար շատ արագ ջնջվում են։ Երբեմն գովազդ են համարվում նաև ոչ նշանակալի, ոչ այնքան ճանաչված ընկերությունների, անձանց մասին գրված հոդվածները (տես այս մասին կրկին Նշանակալիություն կանոնակարգը)։
  • Ոչ չեզոք տեսակետ – Հոդվածի բովանդակությունը պետք է լինի չեզոք։ Մի զետեղեք այնտեղ անձնական կարծիքներ ու գնահատականներ, տեքստի ոճը չպետք է արտահայտի հիացմունք, համակրանք կամ հակակրանք, այն պետք է կազմված լինի «չոր» փաստերից։
  • Անաղբյուր – Հոդվածը կարող է նաև ջնջվել այն դեպքում, երբ ներկայացված փաստերը հնարավոր չէ հաստատել վստահելի աղբյուրներով։ Հոդված ստեղծելիս անպայման նշեք այն աղբյուրները, որոնցից օգտվել եք։
  • Ինքնակենսագրություն – Թեև ինքնակենսագրությունը արգելված չէ, սակայն դրանց հեղինակները գերագնահատում են իրենց. պարզվում է, որ իրենք այդքան էլ նշանավոր անձ չեն ու հոդվածը ջնջվում է։ Շատ հաճախ ինքնակենսագրական հոդվածների դեպքում դժվար է լինել չեզոք։
  • Վատ թարգմանություն – Մի գերագնահատեք ձեր ուժերը հոդված թարգմանելիս։ Ծավալուն հոդվածները անթերի թարգմանել շատ քչերին է հաջողվում ու հոդվածը ջնջվում է։ Թարգմանելիս թարգմանեք հոդվածի ամենակարևոր հատվածները միայն, բաց թողեք այն, ինչը վստահ չեք, թե ինչպես կարելի է ճիշտ հայերեն ձևակերպել։ Հիշեք, որ անգլերեն կամ ռուսերեն Վիքիպեդիաներում նման հոդվածը ստեղծվել է հարյուրավոր մասնակիցների ջանքերով։
  • Ոչ հայերեն կամ ոչ հայատառ – Հայերեն Վիքիպեդիան նախատեսված է միայն հայերեն լեզվով բովանդակության համար։ Ջնջման ենթակա են նաև ոչ հայատառ (լատինատառ) կամ ոչ յունիկոդային շարվածքով գրառումները։
  • Վանդալություն – Վանդալություն է համարվում անհեթեթ, հաճախ վիրավորական բառեր կամ տառակույտեր պարունակող հոդվածը։ Նման դեպքում ոչ միայն հոդվածն է ջնջվում, այլև զգուշացվում է դրա հեղինակը՝ կրկնելու դեպքում վերջինս կարող է արգելափակվել։
  • Փորձ – Փորձեր անելու համար ստեղծված հոդվածները նույնպես ջնջվում են շատ արագ։ Փորձերի համար օգտագործեք ձեր սևագրությունների էջը։

Ինչ-որ մեկն առաջարկել է ջնջել իմ հոդվածը։ Ի՞նչ անել խմբագրել

Եթե ձեր ստեղծած հոդվածը հայտնվել է Ջնջման ենթակա հոդվածներ էջում, ապա դա դեռ չի նշանակում, որ այն անպայման կջնջվի։ Ամենայն հավանականությամբ մասնակիցներից մեկը գտնում է, որ հոդվածը չի բավարարում պահանջներին։ Ուշադրությամբ ընթերցեք նշված պատճառները. եթե հոդվածը կարող եք բարելավել, ապա նշեք այդ մասին և անմիջապես անցեք գործի։

Եթե համաձայն չեք նշված պատճառների հետ, ներկայացրեք ձեր փաստարկները։ Քննարկմանը մասնակցելու համար կարող եք օգտագործել   Դեմ,   կամ   Ձեռնպահ կաղապարները (համապատասխանաբար {{Դեմ}}, {{Կողմ}} և {{ձեռնպահ}} բանաձևերն ավելացնելով)՝ ձեր տեսակետը արտահայտելու համար։ Սովորաբար երկու-երեք օր տևում է մինչև որոշում է կայացվում հոդվածի ճակատագրի մասին։

Ինչպե՞ս ջնջման առաջարկ ներկայացնել խմբագրել

Եթե հանդիպել եք այնպիսի հոդվածի, որն ըստ ձեզ ենթակա է ջնջման, ապա էջի ներքևում ավելացրեք հետևյալ տեքստը.

===[[Հոդված]]===
:{{la|Հոդված}}
Պատճառներ։ --~~~~

Հավանաբար արդեն պարզ է, թե ինչ պետք է անել դրանից հետո. «Հոդված» բառի փոխարեն գրեք հոդվածի անունը, իսկ ներքևում նշեք ջնջման ներկայացնելու պատճառը։

Ինչպե՞ս վերականգնել ջնջված հոդվածը խմբագրել

Եթե հոդվածը արդեն ջնջվել է, բայց դուք դրա հետ համաձայն չեք, կարող եք դիմում ներկայացնել Ադմինիստրատորների տեղեկատախտակում՝ այն վերականգնելու խնդրանքով։ Հիշեք, որ ձեր դիմումը կընդունվի միայն, եթե դրա համար կան հիմնավոր պատճառներ։ Օրինակ, եթե հոդվածի ջնջումը սխալմունք է եղել կամ հակասել է Ջնջման կանոնակարգին։

Կարո՞ղ եմ նորից ստեղծել ջնջված էջը խմբագրել

Այո՜, ջնջված էջը դուք կարող եք նորից ստեղծել։ Անշուշտ, լավ կլինի, որ ջնջման համար պատճառ հանդիսացած թերությունները վերացվեն։ Այլապես հոդվածը կարող է կրկին ջնջվել։

Ի՞նչ անեմ, իմ հարցն այստեղ չկա խմբագրել

Եթե ձեր փնտրած պատասխանը չգտաք, ապա ձեր հարցը կարող եք ուղղել Վիքիպեդիայի փորձառու մասնակիցներին Վիքիպեդիա:Հարցեր էջում։

Տես նաև խմբագրել